28/05/2026
Սիրով շնորհավորում ենք մեր միջին մասնագիտական կրթության շրջանավարտին։
Թող ձեռք բերած գիտելիքները դառնան վստահ քայլերի ու մեծ հաջողությունների հիմք։ Մաղթում ենք նպատակասլացություն, նոր ձեռքբերումներ և լուսավոր ապագա❤️։
28/05/2026
📌«Կոնֆլիկտներ դեռահաս երեխաների հետ․ ինչպես խոսել, որ լսեն» թեմայով դասընթացի ընթացքում քննարկվել են դեռահասների հետ արդյունավետ հաղորդակցության առանձնահատկությունները, ընտանիքում առաջացող կոնֆլիկտների պատճառներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Մասնակիցները ծանոթացել են գործնական մեթոդների, որոնք օգնում են լսել և հասկանալ երեխային, պահպանել ծնող–երեխա կապը և ընտանիքում ձևավորել փոխվստահության ու հարգանքի մթնոլորտ ։
🩷 Սոցիալական աշխատող` Արուսյակ Ավագյան
28/05/2026
Ճանաչողական այց՝ Լոռու մարզ գ.Լուսաղբյուրի Սուրբ Փրկիչ եկեղեցի, Հերհերի ձոր։
Պատասխանատու աշխատակիցներ՝ սոցիալական մանկավարժներ՝ Ա.Մկրտչյան, Ա.Մկոյան, Գ.Քոչարյան։
Բուժքույր՝ Հ. Գյուլջյան
27/05/2026
«Ծնող-երեխա փոխհարաբերությունները և ծնողավարման հմտությունները» 🧑🧑🧒🧒
Սեմինարն անցավ ազատ , անկաշկանդ մթնոլորտում, որտեղ հնչեցին ծնողավարման հիմնախնդիրները և դրանցում առկա հիմնական պատճառները։❤️
Սոցիալական աշխատողներ՝ Ա. Գևորգյան, Ա. Ադամյան
25/05/2026
Մասնակցություն Տիգրան Համասյանի «Մանիֆեստ» համաշխարհային տուռի հայաստանյան համերգին։
25/05/2026
Խմբային աշխատանք
«Ընկերասիրություն» թեմայով։ 🤝
🖋 Սահմանեցինք ընկերության դերն ու արժեքը մեր կյանքում։
⚖️ Տարանջատեցինք իսկական և կեղծ ընկերոջ հատկանիշները։
🎬 Դիտեցինք անիմացիոն ֆիլմ և կատարեցինք արժեքների վերլուծություն։
🗣️ Սովորեցինք և խոսքում կիրառեցինք թեմատիկ նոր բառապաշար։
💬 Ծավալեցինք ակտիվ քննարկում և փոխանակվեցինք տեսակետներով։
Օտար լեզվի խմբակի դաստիարակ` Ռ. Հարությունյան
23/05/2026
🔔Բարի ճանապարհ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
Թող կյանքի բոլոր զանգերը ձեզ համար հնչեն միայն ուրախության, սիրո և հաղթանակների մասին։
Մենք հավատում ենք ձեզ, հպարտանում ձեր հաջողություններով և սպասում ձեր նոր նվաճումներին։ ❤️
23/05/2026
Ավարտվեց մի կարևոր ու ջերմ փուլ՝ լի առաջին զանգերով, նոր ընկերություններով, մանկական անկեղծ ժպիտներով ու անգին հիշողություններով։ 📚🎈
Սիրելի՛ երեխաներ, թող ձեր հաջորդ քայլերն էլ լինեն վստահ, լուսավոր ու հաջողություններով լի։
Շնորհակալություն ուսուցիչներին՝ նվիրումի, համբերության ու հոգատարության համար։ 🌷
Բարի երթ դեպի նոր գիտելիքներ ու նոր հաղթանակներ։ 🎓
22/05/2026
🌎Խմբային աշխատանք` նվիրված Երկիր մոլորակի օրվան
🗺Ողջ աշխարհը նշում է Երկրի օրը, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա։
💚Կազմակերպիչ` արվեստի խմբակի դաստիարակ` Վ.Կարապետյան
21/05/2026
🏛️Թանգարանների միջազգային օրվան նվիրված շրջայցեր Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարաններ։
🩷Պատասխապատուներ՝ սոցիալական մանկավարժ՝ Գ.Քոչարյան, խմբակի դաստիրակ՝ Վ. Կարապետյան