«Ընտրելու իրավունք բոլորի համար. ներառական ընտրական համակարգի մարտահրավերները Հայաստանում» այս թեմայով զրուցել ենք հանրային ռադիոյի մեր գործընկերների հետ
Gayane Grigoryan
Lena Hovhannisyan
Agate Rights Defense Center For Women With Disabilities NGO
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Agate Rights Defense Center For Women With Disabilities NGO, Jambuli 8/5, Gyumri.
11/06/2026
‼Մայիսի 27-ին տեղի ունեցավ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում անցկացվող «Ապահով տարածքների ստեղծում» ծրագրային գործողության հերթական հանդիպումը։
📌Հանդիպման փորձագետն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը։
📌Հանդիպումն անցկացվեց տեղեկատվական-զրույց թերապիայի ձևաչափով, որը նպաստեց մասնակիցների իրազեկվածության բարձրացմանը, անվտանգ և վստահելի միջավայրում իրենց հուզող հարցերի քննարկմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցության և փորձի փոխանակման ձևավորմանը։
📌Հանդիպման մասնակիցները Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ էին։
📌Հանդիպման թեման էր՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և մատուցվող ծառայությունները»։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, հաշմանդամության սահմանման նոր մոդելին, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմանը, սոցիալական ներառման համալիր ծրագրին, ինչպես նաև ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին և ծառայություններին։
📌Փորձագետը նաև ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար նախատեսված աջակցության ծրագրերը, առկա հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտում առկա վերջին փոփոխություններին, ստանալու գործնական տեղեկատվություն և պատասխաններ իրենց հուզող սոցիալական, իրավական և առօրյա հիմնախնդիրներին վերաբերող հարցերին։
---
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
European Union in Armenia Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation Փախստականների Հարցերով Էստոնական Խորհուրդ / ERC Armenia Coalition to Stop Violence against Women
10/06/2026
Հանրային ռադիոյի եթերում խոսել ենք երիտասարդների զբաղվածության մասին
Խոշոր պլան․ Երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության ծրագիր - Իմ Ռադիո Երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության ծրագիրը խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը ի
09/06/2026
❌Դեպի քվեախցիկ ճանապարհը #Չպետք է խոչընդոտներով եւ վախերով լինի։
Եկեք միասին ամփոփենք ընտրության օրն ու գործընթացը ներառական դարձնենք միասին։
https://bit.ly/43kOlC7
‼️Խնդրում ենք 2րոպե տրամադրել եւ լրացնել անանուն հարցումը, որի արդյունքերը տրամադրվելու են պատկան մարմիններին հաջորդ ընտրությունները ավելի մատչելի եւ ներառական դարձնելու նպատակով։
✅Հաշմանդամության վերաբերյալ խնդիրների լուծումները պետք է առաջարկեն հաշմանդամություն ունեցող մարդիկ։
#ոչինչմերմասինառանցմեզ
—-
Հարցումն իրականացվում է I-VOTE (Ներառական ձայներ՝ հանուն արդար և թափանցիկ ընտրությունների) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» կողմից։
Fill | Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության գնահատման հարցաշար Հարգելի՛ մասնակից,Այս կարճ հարցումն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության փորձը և կարիքները գնահատելու նպատակով։ Հարցման լրացու...
‼️Քո ձայնը կարեւոր է։ Գնա ընտրատեղամաս, խտրականության եւ այլ դժվարուլթյունների դեպքում զանգեք մեզ 077043042 հեռախոսահամարով։
📌Բոլոր ընտրատեղամասերում բրայլյան կաղապարներ կան։
✨Հուսով ենք, որ մեր շարունակական աշխատանքի արդյունքում կհասնենք մատչելի ընտրատեղամասերի քանակի ավելացման։
06/06/2026
Armenuhi Mkhoyan-ը ամփոփել է մեր 3 ամիսների աշխատանքը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացմանը։
Ի դեպ վաղը մենք աշխատում ենք արտաժամյա ռեժիմով եւ հնարավոր իրավախախտումների դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զանգել 077043042 հեռախոսահամարով
ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնն իրականացրե....
05/06/2026
Մեր մարզային հանդիպումներից հետո անցկացվել են նաև առանձին դասընթացներ չտեսնող անձանց համար՝ նվիրված ընտրական իրավունքներին և անկախ քվեարկությանը։
📍 Հունիսի 2-ին հանդիպում ունեցանք Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը, իսկ
📍 հունիսի 5-ին՝ Շիրակի կույրերի միավորումում։
Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան ընտրության կարգին, ընտրողների իրավունքներին և քվեարկության գաղտնիության սկզբունքներին։
⠿ Հանդիպումների ամենակարևոր հատվածներից մեկը բրայլյան կաղապարով քվեարկության գործնական ներկայացումն էր։
Շատ մասնակիցներ նշում էին, որ առաջին անգամ են լսում նման հնարավորության մասին, իսկ ոմանք զարմանքով բացահայտում էին, որ կարող են ինքնուրույն և գաղտնի կատարել իրենց ընտրությունը՝ առանց իրենց նախընտրությունը որևէ մեկին հայտնելու։
💬 Քննարկումների ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին նաև ընտրական գործընթացում հանդիպող խոչընդոտները, կիսվեցին իրենց փորձով և առաջարկություններով, թե ինչպես կարելի է ընտրությունները դարձնել ավելի մատչելի և ներառական։
Իրազեկված ընտրողը կարող է ավելի վստահ մասնակցել ընտրություններին, իսկ մատչելի գործիքները նպաստում են, որ յուրաքանչյուր մարդ իրացնի ընտրելու իր իրավունքը՝ անկախ տեսողության աստիճանից։
04/06/2026
📢Մեր եւ Շիրակի մարզի կույրերի միավորման գրասենյակներից կարող եք ձեռք բերել տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված ձեռնարկներ։
Ձեռնարկները տպագրված են խոշոր տառաչափերով եւ բրայլյան գրով։
Ստորեւ նշված հղումով կարող եք գտնել ձեռնարկի աուդիոտարբերակը⬇️
https://youtu.be/rKcExJmTAFE
04/06/2026
Մայիսի 26-28-ը Լոնդոնում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը մասնակցեց«Ընտրական ցանցերում կիբերանվտանգության, ներառման և դիմակայունության» (CIREN) միջազգային համաժողովին։
«Կենսափորձ, մատչելիություն և ընտրություններ» պանելային քննարկման ընթացքում ներկայացվեցին մատչելիության և անվտանգության փոխկապակցվածությունը, ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կարևորությունը, ինչպես նաև ապատեղեկատվության և արհեստական բանականությամբ ստեղծվող կեղծ բովանդակության աճող վտանգները։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանում ընտրական մատչելիության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ներառյալ ԿԸՀ-ի հետ համագործակցությունը, հեշտ ընթերցվող նյութերի, ապատեղեկատվության դեմ պայքարի և ընտրողների իրազեկման ծրագրերը։
Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Smartmatic ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկել ինքնուրույն, գաղտնի և արժանապատիվ կերպով։ Հույս ունենք, որ նման լուծումները կդիտարկվեն նաև Հայաստանում։
Մասնակիցները նաև այցելեցին Google Accessibility Discovery Center, որտեղ ծանոթացան թվային մատչելիության նորարարական լուծումներին։
Մանրամասները https://bit.ly/4uPc7SJ
🇬🇧 On May 26–28, Karine Grigoryan, President of the Agate Rights Defense Center for Women with Disabilities, participated in the Cybersecurity, Inclusion and Resilience in Electoral Networks (CIREN) convening organized by IFES in London.
During the panel discussion “Lived Experience, Accessibility and Elections,” she highlighted the strong connection between accessibility and security, the importance of involving persons with disabilities in electoral technology processes, and the growing risks of election-related disinformation and AI-generated content.
The discussion also showcased efforts undertaken in Armenia to improve electoral accessibility, including cooperation with the Central Electoral Commission, easy-to-read voter education materials, fact-checking initiatives, and awareness-raising activities.
The visit included a meeting with Smartmatic representatives to discuss innovative accessible voting technologies that enable persons with disabilities to vote independently, secretly, and with dignity. We hope such solutions will be considered in Armenia in the future.
Participants also visited the Google Accessibility Discovery Center to explore innovative digital accessibility solutions that promote inclusion and independence. https://bit.ly/4fl9Rhg
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Website
Address
Jambuli 8/5
Gyumri
3104
Opening Hours
| Monday | 11:00 - 19:00 |
| Tuesday | 11:00 - 19:00 |
| Wednesday | 11:00 - 19:00 |
| Thursday | 11:00 - 19:00 |
| Friday | 11:00 - 19:00 |
