01/06/2026
🌼 Հունիսի 1 — Երեխաների պաշտպանության միջազգային օր 🌼
✨Այս օրը հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, հոգատարության և երջանիկ մանկության։ Թող մանկական ժպիտները միշտ լուսավորեն աշխարհը, իսկ բարությունն ու երազանքները ուղեկցեն յուրաքանչյուր երեխայի։
Օրվա առթիվ ընտրել ենք 3 գրքեր Արմինեի գրադարանից, որոնք հիշեցնում են մարդկային արժեքների, հույսի և մանկական անկեղծության կարևորության մասին📚
Սիրելի՜ երեխաներ, շնորհավորում ենք և սիրով սպասում ձեզ Արմինեի գրադարանում 💛
#մանկապատանեկան #գրքեր
28/05/2026
🇦🇲 Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է:
Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց դարեր անց վերականգնել պետականությունը և կերտել նոր իրականություն:
🎉 Շնորհավորում ենք բոլորին:
#մայիսի28
19/05/2026
🤯 Քո գլխում եղած անավարտ գործերը չեն անհետանում, դրանք պարզապես ծանրացնում են քեզ։
📕 Դեյվիդ Ալենի «Ինչպե՞ս հասցնել բոլորը գործերը» | "Getting things done” գիրքը ներկայացնում է պարզ համակարգ` ինչպես դուրս բերել ամեն ինչ մտքից, դասավորել այն ու սկսել կատարել։
• ավելի քիչ քաոս
• ավելի շատ հստակություն
• ավելի շատ վերահսկողություն քո օրվա վրա
☄️ Գիրքը սովորեցնում է` ինչպես անել, որ «ամեն ինչ հասցնելը» դառնա համակարգ, ոչ թե սթրես։
Արմինեի գրադարանում գիրքն առկա է հայերեն և անգլերեն լեզուներով:
Ամրագրելու համար` arminehslibrary.am 🔗
#անձիզարգացում #գրքեր
15/05/2026
😍 Սիրելի՜ ընթերցողներ, ձեր իսկ ցանկությամբ Ռուբեն Եսայանի գրքերն արդեն առկա են Արմինեի գրադարանում:
• «Թունելից 13 կմ հեռավորության վրա»
• «Վանականներն ունեն գաղտնիք»
• «Մարդասպանը ես եմ»
• «Մյուսը»
🔥 Շտապեք ամրագրել ձեր նախընտրած գիրքը arminehslibrary.am կայքում և մոտենալ վերցնել.
📍 Հասցե` ԳՏԿ, 2-րդ հարկ (Գայի 1)
#դետեկտիվ #գիրք #ռուբենեսայան
08/05/2026
🌍 Մի աշխարհ, որտեղ խաղերը կյանքի գին ունեն:
Իսկ դու՞... կընտրե՞ս փրկել ուրիշին, թե՞ քեզ։
📖 Գիրքն առկա է Արմինեի գրադարանում:
👉 Ամրագրել կարող ես arminehslibrary.am կայքում:
#դետեկտիվ #քաղցածխաղեր
01/05/2026
Մայիսի 1 🎉 | Աշխատանքի և աշխատավորի միջազգային օր
Շնորհավորում ենք բոլոր աշխատող, մշտապես զարգացող և արժեք ստեղծող մարդկանց:
Ձեզ ենք ներկայացնում Արմինեի գրադարանում առկա գրքեր աշխատանքի մասին 👉🏻
🖇️ Ամրագրման համար` arminehslibrary.am
#մայիսի1