«Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ

«Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ

Share

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի,

«Գյումրու թիվ 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2003թ. Գյումրու №16, 7 և №14 լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների միավորումից: Միավորման պահին դպրոցն ուներ 1600 աշակերտ և երեք դպրոցների ուսուցչական անձնակազմ: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց կուռ, ամբողջական հանրույթի, որն աշխատում է սիրով և մեծ նվիրումով: Հարկ է նշել, որ այդ դպրոցները տվել են աշակերտներ, որոնք մասնակցել ե

30/12/2025

Սիրելի՜ աշակերտներ, հարգելի՜ ուսուցիչներ և ծնողներ.

Այս ուսումնական տարին մեր հանրույթը մուտք գործեց բոլորովին անսովոր պայմաններում։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 300 դպրոցների վերանորոգման ծրագրի շրջանակներում մեզ բախտ վիճակվեց շահառու լինել այդ գործընթացին։
Մեր հարազատ կրթօջախի շինաշխատանքների հետ կապված՝ դասերը սկսեցինք թիվ 10 և թիվ 4 դպրոցների հյուրընկալ հարկի տակ։ Ցանկացած հանրույթի միասնականությունն ու ամրությունը փորձարկվում է անսովոր իրավիճակներում նրա դրսևորած արձագանքով։Պիտի շնորհակալ լինեմ թե՛ մեր ծնողական,թե՛ աշակերտական, թե՛ ուսուցչական հանրույթին՝ դպրոցի տնօրինությանը վստահելու համար։ Երախտապարտ եմ նաև թիվ10 և թիվ 4դպրոցներին՝մեզ հյուրընկալելու համար։

Ամանորի շեմին ամփոփելով անցնող տարին՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ նվիրումի, համբերության և համատեղ աշխատանքի համար։ Այս տարին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր դպրոցի ուժը յուրաքանչյուրիս մեջ է, մեր հավատի,աշխատասիրության մեջ է , նաև միմյանց նկատմամբ ունեցած փոխադարձ վստահության ու պատասխանատվության մեջ է։

Մենք միասին ոչ միայն կրթեցինք ու սովորեցինք, այլ նաև ձևավորեցինք արժեքներ, կերտեցինք վստահություն և ստեղծեցինք այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է աճել, մտածել և երազել։ Դա մեր ամենամեծ ձեռքբերումն է։

Նոր ՝ 2026 թվականը կսկսենք նորովի,նոր , ամբողջովին վերանորոգված ու կահավորված,կրթական պահանջներին համապատասխան,տեխնիկապես հագեցած դպրոցում։

Թող գալիք տարին դառնա նոր նպատակների, համարձակ նախաձեռնությունների և կայուն առաջընթացի տարի։ Մաղթում եմ մեր աշակերտներին գիտելիքի անսպառ ձգտում և ինքնավստահություն, ուսուցիչներին՝ ստեղծագործ աշխատանք , իսկ ծնողներին՝ հպարտություն իրենց երեխաների հաջողություններով։

Թող Նոր տարին ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, առողջություն և ջերմություն, իսկ մեր դպրոց՝ նոր հաջողություններ և միասնականություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Թող 2026 թվականը լինի լուսավոր, բարի և հաջողություններով լի։

Հարգանքով՝
Գագիկ Կարապետյան

Photos from «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ's post 29/12/2025

«Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-Ի աշակերտները կրթական նորարական ծրագրի շրջանակում մասնակցել են համադպրոցական ֆլեշմոբին` նվիրված մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի ծննդյան 150-ամյակին, և արժանացել են շնորհակալագրի` իրականացրած աշխատանքի, ակտիվ մասնակցության, ստեղծագործ մոտեցման և տարածման համար։📜📜

26/12/2025

📌Նախագծային աշխատանք
Առարկա` Աշխարհագրություն
Թեմա`
Դասարան`
9-րդ Գ
Նախագծի ղեկավար` Ս. Խաչատրյան

24/12/2025

«Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի III Բ դասարանի աշակերտ Դավիթ Գրիգորյանը Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված շախմատի մրցումներում գրավել է I տեղը։ 🥇🥇
Շնորհավորում ենք 👏👏👏

Photos from «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ's post 22/12/2025

📌Նախագծային աշխատանք
Առարկա` ԹԳՀԳ
Թեմա` Համացանցի վտանգներն ու պաշտպանություն
Դասարան` 8-րդ Դ
Նախագծի ղեկավար` Ն.Ասատրյան

Photos from «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ's post 21/12/2025

📌Նախագծային աշխատանք
Առարկա` ԹԳՀԳ
Թեմա` Կիբերբուլլինգը դեռահասների շրջանում
Դասարան` 7գ
Նախագծի ղեկավար` Ն.Ասատրյան

Want your business to be the top-listed Government Service in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ալեք Մանուկյան
Gyumri

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00
Saturday 08:00 - 06:00