Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան

Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան, Library, Շչեբրինայի 3 ա, Gyumri.

Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանը մշակութային օջախ է,որը գործում է դեռևս 1965 թվականից մինչ այժմ: Այն հանդիսանում է Գյումրի քաղաքի լավագույն գրադարաններից մեկը, որտեղ անցկացվում են տարբեր տեսակի միջոցառումներ մասսայական աշխատանքների մակարդակը բարձրացնելու և ազգաբնակչության մեծամասնությունն ընդգրկելու գրադարանային սպասարկման մեջ:Գրադարանն ունի բազմաթիվ ընթերցողներ:Սերտ կապի մեջ է նախակրթարա

Ասմունքի երեկո նվիրված եղեռնի 100 ամյակին 17/06/2025

24.04.2015

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 04/07/2019

«Ժպիտ» նախակրթարանի հերթական այցը Հովհ. Թումանյանի անվ. գրադարան միջին խմբի հետ: Սաները արտասանեցին,երգեցին,ծանոթացան գրադարանին ու գրքերին:Գրադարանավարուհի Ն.Ամիրխանյանը ընթերցեց Հ.Թումանյանի հեքիաթներից:
Երեխաները մեծ ուրախություն ապրեցին և ցանկություն հայտնեցին մշտապես այցելելու գրադարան:

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 19/02/2019

Շնորհավոր ծնունդդ, անմա՛հ Թումանյան

Այսօր՝ Հովհ. Թումանյանի ծննդյան 150 ամյակի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ թիվ 28 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Հ.Մկրտչյանի նախաձեռնությամբ գրադարան հաճախեցին 3-րդ,4-րդ,5-րդ դասարանի սաները:Նրանք մեծ ոգևորությամբ արտասանեցին ասույթներ Թումանյանի մասին,հնչեց նաև Թումանյանի քառյակներից,հատված պոեմներից ու լեգենդերից:Վերջում գրադ.-ուհի Հ.Մկրտչյանը և Հ.Թումանյանի անվ. գրադարանի վարիչ Լ.Գալստյանը գրքեր նվիրեցին միմյանց:

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 19/02/2019

Այսօր՝ Հովհ. Թումանյանի ծննդյան 150 ամյակի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ թիվ 9_րդ դպրոցի ուսուցչուհի՝ Շ.Մխիթարյանի նախաձեռնությամբ գրադարան հաճախեցին 2_րդ դասարանի սաները: Նրանք ծանոթացան գրադարանին,գրքերին, ուսումնասիրեցին Հ.Թումանյանի հեքիաթները:Երկրորդ դասարանի սաները բեմադրեցին «Պոչատ աղվեսը» հեքիաթը: Վերջում Հովհ. Թումանյանի անվ. գրադարանի վարիչ Լ.Գալստյանը սաներին նվիրեց Թումանյանի հեքիաթների գրքերից:

12/02/2019

Հարգելի ընկերներ սիրով հրավիրում եմ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150 ամյակին նվիրված հանդիսությանը, որը տեղի է ունենալու ք. Գյումրի «Հոմտեմբեր» կինոթատրոնի դահլիճում:

Փետրվարի 22_ին
ժամը_14:00

Սցենարի հեղ. և կազմակերպիչ Հովհ. Թումանյանի անվ. գրադարանի վարիչ Լիլիթ Գալստյան

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 20/12/2018

Երևանում բնակվող հոգեբան,գրող, դասախոս՝ Է. Տանանյանի և իր ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել է բարեգործական քայլ Գյումրու տնակներում ապրող միայնակ ծերերի և երեխաների համար,որը Է. Տանանյանը և իր ուսանողները համարում են հոգու պարտք դժվար պայմաններում ապրող երեխաներին ամանորի նախաշեմին՝ նրանց պարգևելով մի փոքր ժպիտ:
Հովհ. Թումանյանի անվ. գրադարանի և գրող, երաժիշտ Գ. Վարդանյանի համատեղ աշխատանքի շնորհիվ՝ բարեգործական ակցիան անցկացվեց Հովհ. Թումանյանի անվ. գրադարանում:

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 07/12/2018

06.12.2018
Հովհ.Թումանյանի անվ. գրադարանում անցկացվեց զրույց նվիրված երկրաշարժի երեսուն ամյակին
«Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի»
վերնագրով

Ուղիղ երեսուն տարի առաջ,1988 թվ._ի դեկտեմբերի 7_ին հայ ժողովրդի պատմության հազարապատիկ դրամային ավելացավ ևս մեկը՝ ամենակործան երկրաշարժը,որը խլեց
հազարավոր մարդկային կյանքեր,որոնք այդպես էլ չտեսան հաջորդ օրվա այգաբացը:
1988թվ. դեկտեմբերի 7.ժամը11:41 սահմռկեցուցիչ երկրաշարժը մռայլ ու թուխ ամպերով պատեց Հայոց աշխարհը, խորը վերք բանալով մեր սրտերի ու էության մեջ:
Զրույցին իրենց մասնակցությունն էին բերել ակադեմիական վարժարանի բարձր դասարանի սաները:Նրանք կարծիքներ փոխանակեցին ,յուրաքանչյուրը իր խոսքն արտահայտեց, որ հազար ավերներ տեսած մեր ժողովուրդը կարողացել է հառնել մոխիրների միջից: Ուրեմն կառուցենք Գյումրին,կառուցենք մեր ոգու պես ամուր: Գյումրիում պետք է նորից ու նորից հնչի հորովելը և չպետք է լռի աշխատասեր ու արվեստասեր, ավանդապահ գյումրեցու ոգին:
Գյումրին կվերածնվի կհառնի փյունիք հրաշք թռչնի նման:

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 10/10/2018

Ակադեմիական վարժարանի սաներ նաև Հ.Թումանյանի անվ. գրադարանի լավագույն ընթերցողներ՝ Ա.Ալեքսանյանը, Թ.Մկրտչյանը և Լ.Հակոբյանը, այսօր ՝Հովհ.Թումանյանի անվ. գրադարանի վարիչ՝Լ.Գալստյանի կողմից արժանացան պատվոգրի, միջոցառումներին գերազանց և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար..

08/10/2018

Գրադարանների կենտրոնացված համակարգի կողմից հոկտեմբերի 8-ին Գյումրու քաղաքային գրադարանում անցկացվեց միջոցառում՝ նվիրված գրադարանի օրվան:Միջոցառման ընթացքում խոսվեց՝ գրքի դերի ու նշանակության մասին:Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել գրադարանի ըթերցողները իրենց՝խոսքով, երգով ու ասմունքով:

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 22/09/2018

«Եվրոպա միասնական ժառանգություն» ծրագրի շրջանակում Հ. Թումանյանի անվ. գրադարանում անցկացվեց միջոցառում, որտեղ ներկայացվեց՝
1.«Եվրոպայի մշակութային և հոգևոր ժառանգությունը»
2.Ֆրանսիացի հեքիաթագիր Շ.Պերրոյի կենսագրությունը՝ անգլերեն և հայերեն լեզուներով
3.Գրադարանի բարեկամ նախակրթարանի սաների մասնակցությամբ Շ.Պերրոյի «Մոխրոտը» հեքիաթի ներկայացումը

Photos from Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարան's post 17/07/2018

17.07.2018Հովհ.Թումանյանի անվ. գրադ.-ում տեղի ունեցավ հանդիպում ՝ Գյումրեցի գրող՝ «Հայ Արվեստի Տուն» կազմակերպության նախագահ՝ Մ.Հակունցի հետ: Նա գրադարանին նվիրաբերեց «Գրական մեղեդիներ» Ա,Բ,Գ,Դ,Ե ալմանախը:
Հանդիպման ընթացքում ջերմ զրույց անցկացվեց Հովհ.Թումանյանի կյանքի և ժամանակակից գրողների մասին:
Ընթերցվեց նաև Մ.Հակունցի բանաստեղծություններից:

Want your business to be the top-listed Government Service in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Շչեբրինայի 3 ա
Gyumri
3105

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00