Արյան ծառայության Գյումրու բաժանմունք

Արյան ծառայության Գյումրու բաժանմունք

Share

Արյան բաղադրամասերի հավաքագրում և հետազոտություն

04/02/2026
31/12/2025

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ գործընկերներ,

📌Ամփոփելով անցնող տարին` ցանկանում եմ երախտագիտությամբ ընդգծել, որ 2025-ը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի համար եղավ ինտենսիվ, պատասխանատու և նշանակալի տարի։ Այն լի էր ձեռքբերումներով, որոնք հնարավոր դարձան մեկ կարևոր արժեքի` միասնականության շնորհիվ:

📈Տարվա ընթացքում մենք շարունակեցինք զարգացման ուղին՝ ընդլայնելով մասնագիտական գիտելիքները, ներդնելով նոր մոտեցումներ, որակի նոր չափանիշներ ( ինչպիսին է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 սերտիֆիկատը), ավելացնելով կենտրոնի առաջարկած ծառայությունների թիվը և բարձրացնելով դրանց արդյունավետությունը, իրականացնելով վերանորոգման հսկայածավալ աշխատանքներ, թարմացնելով հիվանդանոցային գույքը։

🏥2025 թվականը առանձնացավ նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցության բարձր ցուցանիշով։ Տարվա ընթացքում իրականացված անհատույց արյունատվության համապետական էստաֆետը դարձավ ոչ միայն նախաձեռնություն, այլև իրական շարժում՝ միավորելով Հայաստանի մարզերի և Երևանի բժշկական կենտրոններին, բուժաշխատողներին և քաղաքացիներին մեկ նպատակի շուրջ՝ կյանք փրկել։

Տարբեր ձևաչափերով համագործակցություններ ունեցանք նաև միջազգային գործընկերների հետ, նախաձեռնեցինք և իրականություն դարձրինք միջազգային երկու գիտաժողով՝ հագեցած արդիական թեմաների քննարկումով։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց «Յոլյան» կենտրոնի թիմի՝ մարդկանց, որոնք ամեն օր իրենց աշխատանքով ապացուցում են, որ բժշկությունը մասնագիտություն չէ միայն, այլև ծառայություն մարդու կյանքին։

Նայելով առաջ՝ վստահ եմ, որ գալիք 2026 թվականը նոր հնարավորությունների տարի կլինի։ Մենք շարունակելու ենք զարգանալ, նոր ծրագրեր իրականացնել և էլ ավելի մոտ լինել մեր պացիենտներին՝ պահպանելով մեր հիմնական արժեքը՝ վստահությունը։

🎄Թող գալիք տարին բերի առողջություն, խաղաղություն և ներքին ուժ՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն։ Թող ձեր տներում տիրեն ջերմությունն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ։

Եղե՛ք առողջ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 🧡

Հայկ Գրիգորյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

Photos from ՀՀ առողջապահության նախարարություն's post 17/12/2025
Photos from Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia's post 12/12/2025
Want your business to be the top-listed Government Service in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Mazmanyan 3a
Gyumri
3101