Շնորհավոր ենք մեր ամենահոգատար գործընկերոջ սիրով լի գործունեության 20֊ամյակը🥳🥳🥳։
Ձեր հետ աշխատելն իսկական հաճույք է, հատկապես անփոխարինելի տիկին Անահիտ Քալանթարյանի 🥰🥰🥰։
Magnon Playgrounds
magnon.am
Մենք արդեն 26 տարի է արտադրում ենք սարքավորումներ՝ խաղահրապարակի, մարզահրապարակի, բակային ֆիթնեսի և այգու:
Աշխատում ենք Հայաստանում և Վրաստանում։
Արտադրում ենք Հայաստանի հայրաքաղաքում ու տեղադրում ենք Հայաստանում ու Վրաստանում: Մի անգամ նույնիսկ արտահանել ենք Մալավի ;)
Շատ ենք սիրում ԱՄՆ-ի ապահովության չափանիշներն ու խիստ պահպանում ենք դրանք ու դրանց հիման վրա ինքներս ձևավորել ենք մեր արտադրատեսակները։ Ունենք հեղինակային իրավունք խաղասարքերի մեծամասնության վրա։
Պայքարում ենք, որ ՀՀ-ում էլ ընդունվի ու պահպանվի խաղահրապարակի սարքավորումների
25/01/2026
Ճիշտ եք, մենք ամբողջ ձմեռ արջի պես քնում ենք ու աշխատել սկսում գարնանը 😁
Կատակը կողքի դրած, մենք աշխատում ենք 12 ամիս, որ մեր փոքրիկների մանկական հիշողությունները լի լինեն ակտիվ ու գունեղ խաղերով։
#արտադրվածէՀայաստանում
12/11/2025
Ուզում էինք մեր հաճախորդի համար տեղադրման ընթացքից նկար ուղարկել, բայց տերևներն այնքան սիրուն էին լցվել փոսերի մեջ, որ չկիսվել չէր լինի 🥰
#խաղահրապարակ
Այս խաղահրապարակի ավազահարթակի տանիքի ծածկի նյութը սխալմամբ գնվել էր ավելի մուգ գույնի։ Մանկապարտեզի բակում հայտնաբերվեց, որ այն առկա տաղավարի գույնին է 😉։ Սիրում ենք այսպիսի "սխալներ" 😁
#արտադրվածէՀայաստանում #խաղահրապարակի #երեխաներիհամար
Ժպիտ, փայլուն աչքեր, ուրախության ճիչեր ու երջանիկ աչքերով այս ամենին նայող հովանավորներ։ Կարմրավան համայնքում այսօր եղանակը ջերմ է ու սիրաշատ։ 🥰🥰🥰
02/07/2025
Նորակառույց մանկապարտեզի բակում կանգնած ենք ու թվում է, թե լսում ենք երեխաների ուրախ կանչերը, ծիծաղն ու ճիչը։ 🥰🥰🥰
Որքան մանկական հիշողությունների մաս են կազմելու մեր խաղերը։
Շուտով ռետինե ծածկն էլ գույներ ու տրամադրություն կավելացնի։
#արտադրվածէՀայաստանում
05/06/2025
No comment 😁 Պարզապես մեզ լավ ենք զգում 🥰
#ԱրտադրվածէՀայաստանում #խաղահրապարակ
14/04/2025
Ծառերի պահպանությունը խաղահրապարակի տարածքում երբեմն շռայլություն է։ Շնորհակալություն և կազմակերպություններին ծառերի պահպանումը, որպես պարտադիր պայման դնելու համար։ Հուսանք, որ բոլորը կհետևեն Ձեր օրինակին։
.am Ձեր ռետինե ծածկերը առավել ապահով ու գրավիչ են դարձնում մեր խաղասարքերը։
Երբ համագործակցում ես խիստ հմուտ գործընկերոջ հետ, արդյունքը հպարտության առիթ է տալիս։
.am
10/04/2025
Ասե'ք, որ լավ է պահպանվել։ Երեք տարի անընդմեջ օգտագործվում է։ Շենքի տանիքին էլ քամին ու արևն յուրահատուկ անխնա են։
06/04/2025
Փնտրում ենք այս անուշ բալիկին, ով սկսած 2002 թվից հանդիսանում է մեր ընկերության առաջխաղացման նյութերի դեմքը։
23 տարի առաջ այս օրը նա մայրիկի ու տատիկի հետ եկել էր Պողոսյանների անվան պուրակ և գերել բոլոր ներկաներին։ Այս պահին նա 25-27 տարեկան է։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Alex Manoogian 1
Gyumri
3101
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |
