21/06/2026
Անցած շաբաթվա ընթացքում Գյումրու Տնտեսագիտական Վարժարանում անցկացվեցին ծնողական ժողովներ ամփոփելու համար 2025-2026 ուստարվա արդյունքները և պլանավորելու հաջորդ ուստարվա անելիքները:
Ծնողական ժողովները նախ վարեց վարժարանի տնօրենը, ապա դասղեկները և դասավանդող ուսուցիչները:Ժողովների ընթացքում քննարկվեցին կրթության որակի բարելավմանն ուղղված բազմաթիվ հարցեր:
Ժողովների հիմնական նպատակն էր նաև ծողական հանրույթին ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու նոր ՀՊՉ-ի պահանջները, որոնք կօգնեն առավել արդյունավետ որոշումներ կայացնելուն:
#գյումրուտնտեսագիտականվարժարան
#մերապագաններկայում
#նորհպչ
#ԼավՍովորիրՈրԼավԱպրես
20/06/2026
🇫🇷 Ֆրանսիայի դեսպանատան կողմից կազմակերպված շարժմանը միացած դպրոցների շարքում մեր վարժարանն իր ակտիվ մասնակցության համար հրավեր ստացավ մասնակցելու գեղեցիկ միջոցառմանը,որտեղ մեր վարժարանի աշակերները՝Միլենա Խաչատրյանը և Դավիթ Խաչատրյանը ,ստացան վկայականներ։
Մրցույթին մասնակցելու և տեսանյութը պատրաստելու համար ջանք ու եռանդ չի խնայել ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Քոչարյանը:
Շնորհավորում ենք մեր ֆրանկոֆոն թիմին🚀🎉
06/06/2026
«Ամենաակադեմիական առաջարկ» պատվավոր անվանակարգ
Մայիսի 29-ին
📌American University of Armenia/Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ սպասված իրադարձություն՝ «Տարեկան քաղաքականության մշակման մրցույթ 2026»-ի եզրափակիչ փուլը։ Գյումրու Տնտեսագիտական Վարժարանի սովորողները, անցնելով երեք ամիս տևած հետաքրքիր ու բովանդակալից ճանապարհ, արժանացան ✅«Ամենաակադեմիական առաջարկ» պատվավոր անվանակարգին։🚀
Այս հաջողության թիկունքում մեր սովորողների և ղեկավար Ռոզա Կուրղինյանի հետևողական աշխատանքն է, տնտեսագիտական գրականության ու առկա մակրոտնտեսական քաղաքականությունների ուսումնասիրությունը, որպես մեկ միասնական թիմ աշխատելու կարողությունը: 🙌
Մեր սաները ներկայացրին իրենց առաջին անկեղծ, գրագետ ու հիմնավորված քաղաքականության առաջարկը:
Շնորհակալություն School for Economic Decisions կրթական կազմակերպությանը ընձեռված հնարավորության և մշտապես մեզ վստահելու և գործնական առաջարկների համար:
#գյումրուտնտեսագիտականվարժարան
#ԼավՍովորիրՈրԼավԱպրես
#մերապագաններկայում
#նախագծայինուսուսցում
#նորհպչ
04/06/2026
ՏՏ ոլորտում պրոֆեսիոնալ դարձած մեր տղաներ կարող եք դիմել...
🚀📢📢🇦🇲
📣 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
💻 ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2026 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝
🔹ծրագրավորում,
🔹ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
🔹կիբեռանվտանգություն:
📌Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2026 թվականի հունիսի 27-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
📧 Հարցերի համար գործում է էլ․ փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:
01/06/2026
Մեր հերթական հաջողությունը...
01/06/2026
Շնորհակալություն KASA Gyumri Training Centre and Guesthouse ❤️մեզ այս հրաշալի միջոցառմանը մասնակից դարձնելու համար:
Գյումրու Տնտեսագիտական Վարժարան❤️