Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality

Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality

Share

Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ / Official page of Gyumri municipality

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ․ 16/04/2025

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ

Նիստին կարող եք հետևել նշված հղումով

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ

11/04/2025

🔉Ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր
ավագանու անդամների և համայնքի բնակիչների

🔻2025 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կկայանա Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:

Photos from Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality's post 03/04/2025

Գյումրու Անի թաղամասի հարգելի՛ բնակիչներ,

ապրիլի 2-ին արտաքին լուսավորությունն անջատված է եղել հոսանքի լարերի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք արդեն վերացված են:

Ցանկացած խնդրի դեպքում հորդորում ենք զանգահարել (0312) 2-22-14 հեռախոսահամարով:

Photos from Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality's post 02/04/2025

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ ապրիլի 2-ին այցելել է «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում ընկած հայորդիների շիրիմներին։

02/04/2025

🔹Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլն ավարտվել է։
🔹Հաղթող է ճանաչվել «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիր» առաջարկը։

28/03/2025

🔷 Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ:

🔷 Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը:

🔷 Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:

Photos from Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality's post 26/03/2025

🔻Գյումրիում մեկնարկել են թաղամասերի բակային հատվածների մաքրման աշխատանքները:

🔻Այն բակերը, որոնք կլինեն մաքուր և խնամված, տարածքի բնակիչները պատրաստ կլինեն բարեկարգել դրանք, Գյումրու համայնքապետարանը կկահավորի նստարաններով:

Photos from Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality's post 14/03/2025

Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց հետ:

Հանդիպման նպատակն է եղել ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին, առկա դժվարություններին, կարիքներին և առաջարկներին:

«Դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ունի Գյումրու յուրաքանչյուր բնակիչ: Ձեր հոգսն ու դժվարությունը հավասարապես բոլորինս է: Պատրաստ ենք ցանկացած հարցում աջակից լինել՝ ձեր կյանքն ավելի լավը դարձնելու, դժվարությունները մեղմելու և հաստատուն քայլերով առաջ գնալու ճանապարհին»,- ասել է Սարիկ Մինասյանը:

Վերջին շրջանում ԼՂ-ից բռնի տեղահանված 7 անձ աշխատանքի է անցել Գյումրու համայնքապետարանում:

Photos from Գյումրու համայնքապետարան / Gyumri Municipality's post 14/03/2025

Պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի 75 երեխայի:

Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու այլք:

Ողջույնի իր խոսքում Սարիկ Մինասյանը նշել է, որ Գյումրու բոլոր մանկապարտեզներն ունենալու են նույն հնարավորությունները, հագեցվելու են համապատասխան գույքով, երեխաների անվտանգության և հարմարավետության համար արվելու է առավելագույնը:

Առաջիկայում Գյումրիում 2 նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը Բուլվարային թաղամասում, մյուսը՝ Երևանյան խճուղում:

«Ոչինչ չենք խնայելու երեխաների համար: Ավելին, 2026 թվականից Գյումրու բոլոր մանկապարտեզները դառնալու են անվճար: Որքան էլ փորձեն սա որոշ մարդիկ շահարկել, փաստն այն է, որ ես երբ դեռ ԱԺ պատգամավոր էի, այդ բարձր ամբիոնից եմ խոսել այս մասին: Մենք հստակ հաշվարկ ունենք, ամսական մոտ 15 մլն դրամ է կազմում ծախսը, որը հանրապետության երկրորդ քաղաքը կկարողանա իր երեխաների համար ապահովել: Այդ գումարները կան, տեղերը գիտենք, մեր բյուջեն ավելանալու է: Վստահ ասում եմ, որ դա հնարավոր է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարիկ Մինասյանը:

13/03/2025

🔻Հարգելի´ քաղաքացիներ,
🔻Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար հորդորում ենք աղբը թափել միայն սահմանված վայրերում, որպեսզի ապահովենք բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, ինչպես նաև գնահատենք Կոմունալ ծառայության աշխատակիցների կատարած աշխատանքը։
🔻Քաղաքը մաքուր պահելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։

Want your business to be the top-listed Government Service in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Վարդանանց հրապարակ, 1 շենք
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00