28/05/2026
Շնորհավոր Հայաստանի առաջին հանրապետության օր 🇦🇲
🇦🇲 Մայիսի 28-ը մեր ժողովրդի հաղթանակի, արժանապատվության ու անկախ պետականության խորհրդանիշն է։ Թող առաջին հանրապետության ոգին միշտ ապրի մեր սրտերում՝ ուժ տալով պահպանելու հայրենիքը, լեզուն ու ազգային միասնությունը։
🇦🇲 Ազատ ու անկախ հայրենիքն ամենամեծ սրբությունն է ժողովրդի համար։
Թող խաղաղությունը, ուժն ու հավատը միշտ ուղեկցեն Հայաստանին և հայ ժողովրդին։ 🇦🇲
18/05/2026
🏫 Սիրելի՛ թանգարանային աշխատողներ և մշակույթի նվիրյալներ,
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։
Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ պահպանվում և սերունդներին է փոխանցվում մեր ժողովրդի պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Թանգարանը ոչ միայն հիշողության պահոց է, այլև կրթության, ճանաչողության և հոգևոր արժեքների կարևոր կենտրոն։
🌟Մաղթում ենք ձեզ ստեղծագործ աշխատանք, նոր նախաձեռնություններ, մասնագիտական հաջողություններ և անսպառ եռանդ՝ մշակույթի պահպանման ու հանրահռչակման ձեր կարևոր առաքելության մեջ։
🟪Թող յուրաքանչյուր այցելու ձեր գործունեության շնորհիվ նորովի բացահայտի պատմությունն ու արվեստը։
🤍Սիրով՝
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարան🤍