01/06/2026
🎈Հունիսմեկյան գույներն ու անկեղծ ժպիտները
Ներկայացնում ենք տոնական օրվա ընթացքն ու տոնի հերոսներին՝ լուսանկարներում: 👇✨
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջ
01/06/2026
🎈Հունիսմեկյան գույներն ու անկեղծ ժպիտները
Ներկայացնում ենք տոնական օրվա ընթացքն ու տոնի հերոսներին՝ լուսանկարներում: 👇✨
01/06/2026
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա արթիվ
Սիրելի՛ երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր հասարակության ամենամեծ հարստությունն են, մեր երկրի ներկան ու ապագան։ Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու խաղաղ, ապահով և սիրով լի միջավայրում, ստանալու որակյալ կրթություն, բացահայտելու իր կարողություններն ու իրականացնելու իր երազանքները։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Տավուշի մարզի բոլոր երեխաներին, որոնց ժպիտը, անկեղծությունն ու նպատակասլացությունը մեզ ուժ և հավատ են ներշնչում։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, բազմաթիվ հաջողություններ և լուսավոր ապագա։
Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ, նոր բացահայտումներով ու երջանիկ պահերով։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ երեխա։
💧Սևքարում լուծվում է խմելու ջրի խնդիրը
Լուրեր-ի անդրադարձը⤵️
28/05/2026
📌 Հարգանքի տուրք Հանրապետության օրվա առթիվ
🇦🇲 Մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետության օրվան նվիրված հիշատակի և հարգանքի հանդիսավոր արարողություն։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը հանուն խաղաղության զոհած հերոսների հիշատակին և խոնարհել ծաղիկներ։
Միջոցառումը շարունակվել է տոնական մշակութային ծրագրով՝ ուղեկցվելով հայրենասիրական երաժշտական կատարումներով ու ազգագրական պարային համարներով։
28/05/2026
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության ամենակարևոր և խորհրդանշական տոներից մեկի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
1918 թվականի մայիսի 28-ը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենավճռորոշ էջերից մեկը։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մեր նախնիները կերտեցին անհնարինը։ Դարավոր ընդմիջումից հետո աշխարհի քարտեզի վրա վերածնվեց Հայոց անկախ պետականությունը՝ ապացուցելով, որ ազատ ապրելու կամքն ու սեփական հողը պաշտպանելու վճռականությունը հաղթում են ցանկացած արհավիրք։
Մայիսի 28-ի պատգամը մեկն է՝ միասնականություն, անկոտրում կամք և հավատ սեփական ուժերի հանդեպ։ Այսօր էլ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին, մենք պարտավոր ենք ամուր պահել այդ արժեքները։
Մեր մարզի և մեր երկրի շենացումը, անվտանգության ամրապնդումն ու հզորացումը կախված են մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա, նվիրված ու պատասխանատու աշխատանքից։
Այս տոնական օրը խոնարհումով ու երախտագիտությամբ ենք հիշում հանուն հայրենիքի իրենց կյանքը տված բոլոր հերոսներին։ Մեր պարտքն է՝ արժանի լինել նրանց հիշատակին և ամենօրյա աշխատանքով զարգացնել մեր երկիրը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
27/05/2026
🚴♀️🚴♂️ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլ
📌Մայիսի 27-ին տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները։
7-9-րդ դասարանների աշակերտների արդյունքները՝
🥇 1-ին տեղ –Բերքաբերի միջնակարգ դպրոց
🥈 2-րդ տեղ –Արճիսի միջնակարգ դպրոց
🥉 3-րդ տեղ –Գետահովիտի միջնակարգ դպրոց
10-12-րդ դասարանների աշակերտների արդյունքները՝
🥇 1-ին տեղ – Սևքարի միջնակարգ դպրոց
🥈 2-րդ տեղ – Բերքաբերի միջնակարգ դպրոց
🥉 3-րդ տեղ – Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց
✅1-ին տեղը զբաղեցրած դպրոցների թիմերը կներկայացնեն Տավուշի մարզը հանրապետական փուլում։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։ 🏆
27/05/2026
📌Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
🔹Կառավարության որոշմամբ 2026 թ. պետբյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի ընդհանուր 1,598,070.2 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
🔹Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Սահմանվում է վարելու իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր՝ փորձաշրջանային կարգ.
▪️Առաջին անգամ զրկվելու դեպքում. Զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելիս վարորդական իրավունքը մեկ անգամ կվերականգնվի առանց քննություններ հանձնելու: Սահմանվում է 50,000 դրամ պետական տուրք և 1 տարի փորձաշրջան:
▪️Միավորների սահմանափակում. Փորձաշրջանի ընթացքում սովորական 13 միավորի փոխարեն վարորդին կհատկացվի 6 տուգանային միավոր: 1 տարվա ընթացքում այդ 6 միավորը սպառելու դեպքում վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ այս անգամ 1 տարի ժամկետով:
▪️Կրկնակի զրկման դեպքում. Երկրորդ կամ հաջորդ անգամ իրավունքը կվերականգնվի միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո:
🟢Նոր կարգը կտարածվի նաև 2020 թ. հունվարի 1-ից հետո զրկված անձանց վրա (միայն մեկ անգամյա վերականգնման հնարավորությամբ):
‼ Կարգը չի տարածվում դատարանների որոշումներով, անգործունակության, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման կամ առողջական խնդիրների պատճառով զրկվածների վրա:
🔹«Պաշտպան հայրենյաց» ծրագրի փոփոխություններ․ Զորակոչիկների և զինծառայողների համար սահմանվել են պատվովճարի նոր չափեր և պայմանագրի կնքման պարզեցված ժամկետներ.
▪️Պարտադիր ժամկետային զինծառայողները պայմանագրային ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել արդեն ծառայության 4-րդ ամսից (նախկին 6 ամսվա փոխարեն):
▪️Պատվովճարներ. 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ 1.5 մլն դրամ:
▪️5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամ:
▪️10 տարի ընդհանուր ծառայության պարագայում զինծառայողը, բացի ամսական աշխատավարձից, կստանա ընդհանուր 10 մլն դրամ պատվովճար:
27/05/2026
📌Անվճար տեղեկատվական հանդիպում՝ Տավուշի մարզի ֆերմերների համար
Հարգելի՛ ֆերմերներ,
Տավուշի մարզպետի աշխատակազմը, կարևորելով մարզում գյուղատնտեսության զարգացումն ու արդիականացումը, հրավիրում է մասնակցելու ֆերմերների համար կազմակերպվող առաջին անվճար հանդիպմանը։
Օրակարգում ներառված են հետևյալ կարևոր թեմաները՝
✅ Անասնապահության մեջ տարածված հիվանդությունների և դրանց կանխարգելման լավագույն միջոցների մասին
✅ Ինչպես բարձրացնել արհեստական սերմնավորման հաջողության հավանականությունը
✅ «Խելացի անասնագոմ» ծրագրի շահառուի փորձի մասին, ով նաև «Հովիվ» հավելվածի առաջին օգտատերերից է
✅ Եվրոպական լավագույն փորձի և գյուղատնտեսության մեջ թվային լուծումների կիրառման մասին
Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել ֆերմերների ակտիվ համայնք, որտեղ հնարավոր կլինի.
🤝 Փորձի փոխանակում կատարել այլ ֆերմերների հետ
📚 Ստանալ արդիական և գործնական տեղեկատվություն ոլորտի կարևոր խնդիրների վերաբերյալ
💡 Ծանոթանալ ժամանակակից և հասանելի թվային գործիքներին, որոնք կարող են օգնել ավելի արդյունավետ կառավարել տնտեսությունը
Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/.../1FAIpQLSdWDbabkBuNXT.../viewform
📅 Հունիսի 2
⏰ Ժամը 13:00
📍 «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամ, Նալբանդյան 5
📞 Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 (93) 026 210
26/05/2026
📌Տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն՝ ուղղված սողանքների դեպքում բնակչության պաշտպանությանը
🗓 Մայիսի 26-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը:
🎯 Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝
▪️Կատարելագործել ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի տեսական գիտելիքները սողանքի առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և արագ ու արդյունավետ որոշումների ընդունման գործում:
▪️Ստուգել «ՀՀ Տավուշի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունն ու արձագանքման մեխանիզմների պատրաստվածությունը:
🖇️Շտաբային ուսումնավարժության ավարտին կատարվեց արդյունքների համապարփակ ամփոփում, վերլուծվեցին արձանագրված արդյունքները և տրվեց համապատասխան գնահատական:
26/05/2026
☀️ Ամառային հանգիստ դպրոցականների համար. մեկնարկում է հայտերի ընդունումը
📌Հարգելի՛ հայրենակիցներ, մեկնարկում է 2026 թվականի ամառային ճամբարների կազմակերպման ծրագիրը՝ նախատեսված 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար:
✅Ծրագրից կարող են օգտվել հետևյալ խմբերի ընտանիքների երեխաները.
🔹Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքներ,
🔹Ծնողազուրկ երեխաներ,
🔹 Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքներ,
🔹Սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքներ, որտեղ մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստի սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից,
🔹 Ազգային փոքրամասնությունների ընտանիքներ:
📝 Ինչպե՞ս դիմել․
Ծրագրին մասնակցելու և երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար ցանկացողները կարող են դիմել համապատասխան դպրոցի տնօրենությանը:
‼ Մանրամասների և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
📞+374 93404704
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |