Քաջարան համայնքի Կոմունալ տնտեսություն ՓԲԸ

Քաջարան համայնքի Կոմունալ տնտեսություն ՓԲԸ

Share

Մենք ապահովում ենք համայնքի աղբահանությունը, սանմաքրումը,
բարեկարգումը և անխափան ջրամատակարարումը։

28/05/2026

🎗️ ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՆ Է։

15/05/2026

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

02/05/2026
01/05/2026

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ։

Հարգելի' հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։
Օր, որը մեզ լավագույն հնարավորություն է տալիս՝ արժևորելու և արտահայտելու մեր վերաբերմունքը աշխատանքի ու աշխատավորի հանդեպ։

Բոլոր ժամանակներում էլ աշխատասեր ու արարող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված և ակնածանքի ու գնահատանքի արժանի, իսկ աշխատանքը եղել և մնում է մեր բարեկեցության հիմքը և կայունության երաշխիքը։
Եվ այդ աշխատանքով ստեղծված արժեքների շնորհիվ մեր համայնքն ու պետությունը դառնում են ներկայանալի։

Սիրելի' քաջարանցիներ, Քաջարանը որպես աշխատանքային փառքի քաղաք և աշխատավորների կուռ դարբնոց՝ գրեթե յոթ տասնամյակից ավել աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, նվիրումով, ինչի շնորհիվ այսօր քաջարանցին վայելում է հարգանք ու մեծ պատիվ՝ հանդիսանալով օրինակ մյուսների համար։
Այս տոնական օրն իմ անունից` մայիսմեկյան լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Քաջարան համայնքի հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների բոլոր աշխատակիցներին և մաղթում աշխատանքով ամրագրված արժանապատիվ կյանք:

Այսօր նաև վաստակած հանգստի անցած մեր համաքաղաքացիների տոնն է, ովքեր իրենց աշխատանքային կենսագրությամբ մնայուն հետք են թողել համայնքի զարգացման գործում և Քաջարանը ճանաչելի ու ներկայանալի դարձրել նաև մեր երկրի սահմաններից դուրս։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նրանց իրենց նվիրական գործունեության, համայնքի կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և մաղթում եմ երկարակեցություն ու առողջություն։

Օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիդ, թող խաղաղությունը թևածի մեր երկրում և բոլորիդ օջախներում, թող աշխատանքը դառնա բոլորիդ բարեկեցության աղբյուրը՝ ապահովելով մեր համայնքի ու երկրի առաջընթացն ու կայուն զարգացումը։
Շնորհավոր Մայիսի 1։

24/04/2026

Ապրիլի 24` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 111-րդ տարելից։

05/04/2026

🙏 Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

✝️ Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս ավետաբեր և նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:

Թող բարությամբ ու օրհնությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի բոլորիս։

🙏 Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

17/02/2026

🚜 👷 Ձնհալից անմիջապես հետո մեր տնտեսության մարդկային ներուժն ու տեխնիկական ռեսուրսները լծվել են` քաղաքի մայթեզրերին և ճանապարհներին գոյացած ավազախճային մնացորդների մաքրման և աղբահանման լայնածավալ գործընթացին։

❗ Բնակիչներին միաժամանակ խնդրում և հորդորում ենք ավտոմեքենաները չկայանել կենտրոնական փողոցների մայթեզրերին կից` աշխատանքներին չխոչընդոտելու համար։

Want your business to be the top-listed Government Service in K'ajaran?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


K'ajaran

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 08:00 - 14:00