02/03/2026
📣 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ 14–17 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ
մասնակցելու Դավիդբեկյան խաղեր 2026-ին։
💪 Սիրում ե՞ս մարտահրավերներ
🇦🇲 Ունե՞ս թիմային ոգի
🏃♀️ Ցանկանու՞մ ես փորձել ուժերդ ու կարողություններդ
✨ Սպորտ • Կարգապահություն • Հայրենասիրություն
✊ Ուժեղ ոգի՝ ուժեղ ապագա
📩 Մանրամասների համար գրեք անձնական հաղորդագրությամբ
28/01/2026
Հայկական բանակը ստեղծվեց որպես մեր անկախության, անվտանգության և պետականության ամուր հենասյուն։
34 տարիների ընթացքում այն դարձել է ոչ միայն զինված ուժ, այլև ազգային արժանապատվության, միասնականության ու կամքի խորհրդանիշ։
Հայոց բանակը կազմավորվեց ժողովրդի կամքով, կոփվեց դժվար փորձություններով և այսօր կանգնած է հայրենիքի սահմաններին՝ պաշտպանելով մեր հողը, մեր ընտանիքները և մեր ապագան։
Խոնարհվում ենք բոլոր այն հերոսների առաջ, ովքեր կյանքը զոհեցին հանուն հայրենիքի,
և երախտագիտությամբ ենք հիշում ու գնահատում ծառայող յուրաքանչյուր զինվորի ու սպայի նվիրումը։
Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք հայ զինվորին։
Փա՛ռք անկախ Հայաստանին։
04/01/2026
Ժամանակն է կանգնել ուժեղների շարքում։
ՈՄԱ Կապանը հայտարարում է ընդունելություն
⚔️ 15–17 տարեկան աղջիկների և տղաների համար
Դավիդբեկյան խաղերի մասնակցության նպատակով։
Սա հնարավորություն է՝
լինել կարգապահ,
զարգացնել ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն,
աշխատել թիմով և արժանապատվորեն ներկայացնել Կապանը։
📍 Միացի՛ր ՈՄԱ Կապանին և փորձիր ուժդ Դավիդբեկյան խաղերում։
Կարգախոս՝
«Ուժեղ կամք, ամուր ոգի, հաղթանակ՝ միասին» 🇦🇲🔥
21/09/2025
🇦🇲🇦🇲🇦🇲Սիրելի հայրենակիցներ,
Այսօր նշում ենք մեր սրբազան տոնը՝ Անկախության օրը։ Սա միայն օրացույցի մի ամսաթիվ չէ, այլ մեր ազատության, մեր արյամբ ու քրտինքով պահած հողի խորհուրդը։
Անկախությունը նվաճվում է զոհողությամբ, պահվում է միասնականությամբ և ամրանում է հավատով հայրենիքի նկատմամբ։ Այսօր յուրաքանչյուր հայի սրտում պիտի բաբախի նույն զգացումը՝ սիրել, պաշտպանել և կերտել Հայաստան։
Թող մեր սերունդները ապրեն հզոր ու անսասան հայրենիքում։ Թող մեր զինվորների քաջությունը, մեր հերոսների հիշատակը և մեր ժողովրդի միասնական ոգին միշտ լինեն մեր անկախության ամուր վահանը։
Կեցցե՛ մեր ազատ ու անկախ Հայաստանը։ Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ երբեք չի խոնարհվում։
04/08/2025
🏆 ՈՄԱ Կապանը՝ Դավիթբեկյան խաղեր 2025-ի հաղթող 🏔
Այս հաղթանակը պատահական չէր։ Այն ծնվեց մարզումների, փորձի և անսասան կամքի ուժի շնորհիվ։
Մեր թիմը ցույց տվեց, որ ամենամեծ հաղթանակը ոչ թե մրցակցի, այլ սեփական սահմանների հաղթահարումն է։
Սա հիշեցում է բոլորիս՝ եթե ուզում ես լինել առաջին, պետք է պատրաստվես, սովորես և պայքարես մինչև վերջ։
🇦🇲 Ուժեղ, խիզախ, պատրաստված – սա է ՈՄԱ Կապանը։
#ԴավիթբեկյանԽաղեր #ՈՄԱԿապան #Հաղթողներ #Սյունիք #ՈւժՈւՍովորություն
25/07/2025
🇦🇲 ՈՄԱ ԿԱՊԱՆ 🇦🇲
Սեպտեմբերի 5-ից մեկնարկում է նոր ընդունելությունը։
Դու՞ ես այն երիտասարդը,
որ ուզում է լինել ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպան, ուժեղ, վճռական և պատրաստ ցանկացած մարտահրավերի։
Այդ դեպքում ՔՈ ՏԵՂՆ ՈՄԱ ԿԱՊԱՆՈՒՄ Է։
Մենք պատրաստում ենք ոչ միայն ֆիզիկապես ուժեղ, այլև հոգով ամուր հայորդիներ։
📍 Ինչ ենք առաջարկում՝
▪️ Ռազմամարզական պարապմունքներ
▪️ Ինքնապաշտպանության և մարտավարական վարժանքներ
▪️ Հայրենասիրական ու գաղափարական դաստիարակություն
▪️ Ուժեղ թիմ և եղբայրություն
▪️ Քայլ դեպի իսկական զինվորի հոգեբանություն
🗓 Սկիզբ՝ սեպտեմբերի 5-ին
📍 Տեղը՝ ՈՄԱ Կապան կենտրոն
📞 Գրանցման և հարցերի համար՝ (044041441)
21/07/2025
Դավիթբեկյան խաղեր 2025
🥇Երկու ոսկի,
🥈մեկ արծաթ,
🥉երկու բրոնզ — սա ՈՄԱ Կապանի հաղթանակն է։
Մեր մեդալները մեր ազգի կամքի, պայքարի և նվիրումի խորհրդանիշն են։
Մենք չենք եկել մասնակցելու։ Մենք եկել ենք կռվելու ու հաղթելու։
Քայլում ենք Դավիթ Բեկի ու Նժդեհի ճանապարհով՝ ամուր, հավատարիմ և պատրաստ ցանկացած մարտի։
Շնորհակալ ենք մեր սաներին, մեր ընկերներին և բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են։
Սա դեռ սկիզբն է…
ՈՄԱ Կապան — Հանուն Հայաստանի։ Հանուն հայրենիքի Դավիթբեկաբար
#ազգբանակ #ԹիմայինԱշխատանք #ՈՄԱ #ԵրկիրԱմրոց #Կապան
16/07/2025
ՈՄԱ Կապանը՝ վստահ ներկայությամբ Դավիթբեկյան խաղերում
🏅 Ոսկե մեդալ՝ անտառային արգելագոտիում – ֆիզիկական դիմացկունություն, տեղանքի զգացողություն, թիմային ճշգրտություն
🏅 Ոսկե մեդալ՝ շախմատում – հաշվարկված շարժ, մարտավարական մտածողություն
🥉 Բրոնզե մեդալ՝ ատրճանակային կրակում – կենտրոնացում, տեխնիկա, պատասխանատվություն
ՈՄԱ Կապանը խաղերում պարզապես չի մասնակցում, այլ կերտում է հաղթանակը՝ համբերատար, վճռական և հանգիստ ուժով։ Սրանք սովորական մեդալներ չեն։ Սրանք հավատքի, հպարտության ու պատրաստության նշաններ են։
23/05/2025
Շնորհավոր վերջի զանգդ, Ռուբեն ջան։
Այսօր հնչում է դպրոցական զանգը վերջին անգամ, բայց իրականում սա նոր ճանապարհի մեկնարկն է՝ ծառայության, նվիրումի ու հայրենասիրության ճանապարհ։
Դու ոչ միայն ավարտում ես դպրոցը, այլև կանգնած ես մի մեծ ու պատվավոր առաքելության շեմին՝ լինել ՈՄԱ-ի բժիշկ։ 17 տարեկանում այսպիսի պատասխանատվություն վերցնելը խոսում է քո ուժեղ կամքի, սիրառատ սրտի և հայրենիքին նվիրված հոգու մասին։
Քո ծնողների, ընկերների ու բոլորի աչքերում այսօր հպարտություն է, որովհետև դու ընտրել ես ամենաբարձր ուղին՝ ծառայել հայրենիքին ոչ միայն զենքով, այլև կյանքեր փրկելով։
Թո՛ղ քո քայլերը լինեն հաստատուն, ճանապարհդ՝ լուսավոր, իսկ Հայրենիքը՝ միշտ կանգուն քո նման զավակների շնորհիվ։ Միշտ հիշիր՝ որտեղ էլ լինես, Հայաստանը քեզ հետ է, իսկ մենք՝ միշտ քո կողքին։
Հպարտանում ենք քեզնով, Ռուբեն։
Փառք քեզ ու հաջողություն քո բոլոր մարտերում՝ խաղաղության ու կյանքի համար։