ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոն

ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոն

Share

Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

02/06/2026

Հարգելի քաղաքացիներ
Կազմակերպություններում առկա են թափուր աշխատատեղեր հետևյալ աշխատատեղերի գծով

Երաժշտության ուսուցիչ

Նկարիչ խեցեգործ, Օպերատորներ ռուսերենի գերազանց իմացությամբ, Ձևարար. Ձևարարի օգնական, Ձևարանի կոմպլեկտավորող ,Համարակալող, Պիտակավորող, Փաթեթավորող, Արդուկի բանվորուհիներ, Քարհատ բանվորներ։

02/06/2026

📌 ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է երեխաներին տրամադրվող ծառայությունների, պետության հոգածության ներքո գտնվող երեխաների խնամքի կազմակերպման, խնամատարության ինստիտուտի զարգացման և ոլորտային մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_mISgnwjdVs&t=1s

Photos from ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն's post 02/06/2026
Photos from ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոն 's post 02/06/2026
Photos from ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոն 's post 02/06/2026

2026թ. մայիսի 26-ին հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Մարալիկի տարածքային կենտրոնում անցկացվեց հանդիպում 16-35 տարեկան երիտասարդների հետ:

Վերապատրաստման դասընթացի թեման էր` :

01/06/2026

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦

Want your business to be the top-listed Government Service in Maralik?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


ՄԱԴԱԹՅԱՆ 1
Maralik
2901