01/06/2026
📌Կառավարությունը կսուբսիդավորի կաթի գինը։
✅ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 31-ը ներառյալ։
✅ Մարալիկցիները կարող են դիմել Անիի համայնքապետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժին, իսկ բնակավայրերում՝ վարչական կենտրոններ։
🐄🫗Հիշեցնենք, որ տավարաբուծության աջակցության հերթական ծրագրով յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմելու է 15 000 դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։
🖇️Սուբսիդավորման ծրագրի շահառու կարող են դառնալ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք՝
✅2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են կովի անմշակ կաթի արտադրություն,
✅տնօրինում են 3-ից մինչև 20 գլուխ կով,
✅ունեն «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հաշվառված կենդանիներ,
✅ներգրավված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։
Ծրագրին մասնակցելու նպատակով` կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:
🖇️Դիմումին կից պետք է ներկայացնել
✅անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
✅«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ :
01/06/2026
📌 Ապահով ու անվտանգ միջավայր՝ Անի համայնքում
📍🐕🐕 Անի համայնքում շարունակվում է թափառող շների ստերջացման գործընթացը: Ստերջացվել ու բաց է թողնվել թափառող կենդանիների հերթական խումբը: Գործընթացը համայնքի բնակավայրերում շարունակական է լինելու:
📍🐕🐕 Եւս մեկ անգամ հորդորում ենք բնակիչներին ընտանի շներին պահել իրենց բակային տարածքներում, որպեսզի ստերջացման և ամլացման ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցները դրանք չշփոթեն թափառող կենդանիների հետ։
01/06/2026
📌 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով
🌟 Անեցի սիրելի՛ փոքրիկներ, հարգարժա՛ն ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
🌟 Երեխաները մեր կյանքում և ընտանիքներում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը: Անկախ ընտանեկան ու սոցիալական տարբեր խնդիրներից, նրանք մշտապես շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և սիրով:
🌟 Ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակության մեջ կան նաև ընտանեկան ջերմության, պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիք ունեցող մանուկներ: Որպես համայնքի ղեկավար վստահեցնում եմ, որ արվում է և կարվի հնարավոր ամեն բան Անի համայնքի երեխաների պաշտպանվածության, բարեկեցության և տարաբնույթ այլ խնդիրների լուծման նպատակով:
💥 Երեխայի լավագույն շահը բոլորիս համար պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ։ Բարձր արժեհամակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան:
💥 Հունիսի 1-ը տարվա գունեղ և ուրախ տոներից մեկն է: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ անեցի փոքրիկներին, նրանց ծնողներին այս հիասքանչ օրվա առթիվ և մաղթում մեր մատաղ սերնդին խաղաղ, անհոգ ու հեքիաթային մանկություն, բարեկեցիկ ապագա:
29/05/2026
📌 Կայացավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի մայիսի 29-ի հերթական նիստը:
🔗 Այն գլխավորեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը:
✍️ Ներկաներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։
🔗Օրակարգում ընդգրկված էր 10 հարց:
🔗 Նշենք նաև, որ Անիի ավագանու 21 անդամից նիստին ներկա էին 11-ը.
✅«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ 8 անդամ,
✅«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք խմբակցությունից՝ 2 անդամ,
✅«Հայկական երազանք» խմբակցությունից՝ 1 անդամ :
🔗Ավագանու անդամների կողմից հարցերը միաձայն արժանացան հավանության։
🔗Անի համայնքի ավագանու նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով 👇👇
https://www.youtube.com/watch?v=6ax7o1PlhFI
28/05/2026
📌🇦🇲 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
🇦🇲🇦🇲 Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ անեցիներ,
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը:
🇦🇲🇦🇲 1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության փառավոր էջերից է՝ հաղթանակի, միասնության և պետականության կերտման օր։ Այդ օրից սկսած հայ ժողովուրդը վերահաստատեց իր ինքնիշխանության իրավունքը՝ վերագտնելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իր ուժը։
Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդ իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Օրհասական այդ օրերին, Սոգյութլուի, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:
🇦🇲🇦🇲 Անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919թ. մայիսի 28-ին արձանագրվեց նաև Խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարավոր պայքարի և գաղափարախոսության, ինչպես նաև ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականությունից, որի արդյունքը եղավ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը: Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տվել: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է: 108 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար: 1991թ. անկախությունից հետո Հայաստանը վերագտել է իր ուրույն տեղը աշխարհում:
🇦🇲🇦🇲 Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած, խաղաղ և միասնական Հայրենիք: Իսկ նման Հայրենիք ունենալու հիմքը առողջ ու զարգացած համայնք ունենալն է: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր համայնքի ու երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, ապահով Հայաստանի կերտումը։
🇦🇲🇦🇲 Շնորհավո'ր Մայիսի 28
🇦🇲🇦🇲 Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին:
27/05/2026
📌 Սառնաղբյուրի հերոսամարտի 108-ամյակին է անդրադարձել Armenpress լրատվականը👇👇
Անի համայնքում նշվել է Սառնաղբյուրի հերոսամարտի 108-ամյակը
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում մեծ շուքով նշվել է Սառնաղբյուրի հերոսական գոյապայքարի 108-ամյակը: Տարիներ շարունակ այս հերոսամարտին նվիրված...