Անցորդի Աղբյուր/ Passerby's Spring/ Родник Путника

Անցորդի Աղբյուր/ Passerby's Spring/ Родник Путника

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Անցորդի Աղբյուր/ Passerby's Spring/ Родник Путника, Landmark & historical place, Margaovit.

Ես Անցորդի Աղբյուրն եմ, ծնվել եմ Մարգահովիտում, հայացքս ուղված է դեպի վեր՝ Հայկ/Օրիոն աստղատունը։ Ես կապում եմ Երկինքն ու Երկիրը, անցյալն ու ապագան։ Ես Լոռվա աշխարհի Քարահունջն եմ, իմ հիմնադիրը Գևորգ Ավետիսյանն է։

Armen Khlgatyan - Hayoc Banak 27/01/2026

Տոնդ շնորհավոր Հայոց բանակ։ Թող որ օրեցօր էլ ավելի զորանաս ու ամրանաս, դու դեռ ճամփա ունես անցնելու։ Փառք ու պատիվ Հայրենիքի համար ընկած զինվորներին, իսկ նրանց, ովքեր պահպանում են Հայկ Նահապետի ավանդած երկրի խաղաղությունը, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։

Armen Khlgatyan - Hayoc Banak Armen Khlgatyan - Hayoc Banak || Արմեն Խլղաթյան - Հայոց բանակ Music & lyrics: Raffi AltunyanMusic Producing: Garegin Arakelyan Director:...

24/01/2026

Աղբյուրի գիշերային հյուրերը՝ աղվեսն ու փորսուղը:

20/01/2026

Աղբյուրը ճերմակ շորեր է հագնում, փոքրիկ Մոշիկի այցին է սպասում։

31/12/2025

Երկիր մոլորակի բոլոր կողմերում ապրող Հայկ Նահապետի զավակներ, Անցորդի Աղբյուրը և Եռագույնը շնորհավորում են Ձեր Նոր 2026 Տարին, մաղթում մեր երկիր Հայաստանին խաղաղություն և առաջընթաց, իսկ բոլոր բնակիչներին՝ առողջություն և ամենայն բարիք, տոկունություն և համբերություն, սեր և երջանկություն։

Նավասարդ 2025 Անցորդի Աղբյուրի գրկում / Navasard 2025․ 07/12/2025

Հարգելի՛ Անցորդներ, ստորև ներկայացվում է «Նավասարդ 2025» հոբելյանական 5-րդ տարվա տեսանկարահանումը։ Տեսանյութը բաժանվել է 31 մասի, հեղինակ՝ Mirror TV Armenia

Նավասարդ 2025 Անցորդի Աղբյուրի գրկում / Navasard 2025․ Անցորդի Աղբյուրի տարածքը կրկին դարձել է մեր ազգային կարևորագույն տոներից մեկի՝ Նավասարդի տոնակատարության հարթակ։ 00:00 - Հակիրճ նկարագիրը 02:00 - Վարող՝ Ծովի...

14/09/2025

Վազգեն Գևորգյանին շատ-շատերն են ճանաչում։ Նրա նախաձեռնությամբ մեր հայ գիտնականների տարիների հետազոտությունները զարմանալի օրինաչափություն են գրանցել կապված Նավասարդի օրվա հետ։ Դիտեք գիտնականի հակիրճ ելույթը Նավասարդ 2025 Անցորդի Աղբյուրի գրկում տոնակատարության տեսանկարահանումից և դատեք ինքներդ։

21/08/2025

Լսենք Լոնդոնում բնակվող և հայեցի մեծացող այս աղջնակի սրտաբուխ խոսքը, ով Նավասարդի տոնի կապակցությամբ այցելել էր Հայաստան։

22/03/2025

Նոր երգը, որի պրեմիերան պիտի ներկայացնենք, հիմնված է իրական դեպքի վրա և այն մասին է, թե ինչպես Անցորդի Աղբյուրի կենարար ու պաղ ջուրը՝ կենցաղային մանր հարցերից նեղված, բայց սիրող սրտերին նորից միավորեց։ Երգի հերոսը խմելով աղբյուրի ջուրը հանդարտվեց և ձիու հետ ճամփա ընկավ դեպի տուն։ Տեսանյութը բնավ նպատակ չունի գովազդելու Աղբյուրի սառնորակ ջուրը, այն մի պարզ կոչ է բոլոր հին ու նոր զույգերին լինել համբերատար և մեծահոգի, հարգել և ներել միմյանց։

27/01/2025

Խորին հարգանքով՝ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին։ Թող որ օրեցօր ավելի հզորանա և զարգանա մեր Հայկական բանակը։ Փառք ու պատիվ Հայրենիքի համար ընկած զինվորներին, իսկ նրանց, ովքեր պահպանում են Հայկ Նահապետի ավանդած երկրի խաղաղությունը, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։
Ստեփան Լուսիկյան «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»։ Կատարողներ` Վոլոդյա սարկավագ Նաջարյան, կապիտան Դավիթ Արզումանյան, շարքային Վահե Մարգարյան։ Գործիքավորումը` Տիգրան Իշխանյանի և Դավիթ Արզումանյանի։ Օպերատոր և ռեժիսոր` Աշոտ Մկրտչյան:

Want your business to be the top-listed Government Service in Margaovit?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Margaovit