13/03/2026
📌 Կանանց միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության ապահովման, կանանց նկատմամբ խտրականության և բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման ուղղությամբ ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները
Պաշտպանվա՞ծ են արդյոք կանանց իրավունքները ՀՀ-ում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...
26/11/2025
Նոյեմբերի 25-ը կանանց դեմ բռնության վերացման պայքարի օրն է։
Առավոտ լուսո. Աննա Սաֆարյան
Public TV Company of Armenia 2025Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք
06/11/2025
📍Իրազեկման հանդիպում Ծակքար համայնքում
✅Ծակքար համայնքում անցկացվեց իրազեկման հանդիպում՝ նվիրված ընտանեկան բռնության կանխարգելման և աջակցման մեխանիզմներին։
Հանդիպման նպատակն էր բարձրացնել համայնքի բնակիչների իրազեկվածության մակարդակը ընտանեկան բռնության ձևերի, դրանց հետևանքների և առկա աջակցման ծառայությունների մասին,ինչպես նաև տեղեկացան SAFE YOU հավելվածի մասին։
Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
🔹 ընտանեկան բռնության տեսակները՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական,
🔹 ՀՀ օրենսդրությամբ սահմանված պաշտպանական մեխանիզմները,
🔹 աջակցության հնարավոր ծառայությունները՝ ոստիկանություն, սոցիալական և հոգեբանական աջակցություն, վստահության հեռախոսահամարներ,
🔹 համայնքի դերը բռնության կանխարգելման և անվտանգության մշակույթի ձևավորման գործում։
✅Մասնակիցները ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը, հարցեր ուղղեցին մասնագետներին և ներկայացրին իրենց դիտարկումները։
Հանդիպման ավարտին ընդգծվեց, որ ընտանիքը պետք է լինի փոխադարձ հարգանքի, վստահության և անվտանգության միջավայր, որտեղ բացառված է ցանկացած ձևի բռնություն։
« Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի/Safe YOU։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։
Սույն նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն ներկայացնի Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի, Մերսի Քորփ Վրաստանի և ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի տեսակետները։
#կանանցաջակցմանկենտրոն
#թեժգիծ 094876502, 094876505
15/10/2025
📢Ընտանեկան բռնության և SAFE YOU հավելվածի վերաբերյալ իրազեկման հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գավառի պետական բժշկական քոլեջում։
✅️Մասնակիցների հետ քննարկեցինք ԸԲ էությունը, տեսակները,ցիկլը,պատճառները, կանխարգելման մեխանիզմները։
Մասնակիցները ներբեռնեցին SAFE YOU հավելվածը և ծանոթացան վերջինիս հնարավորություններին։
« Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրն իրականացվում է Mercy Corps Georgia միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ Պետական Դեպարտամենտի Ֆինանսավորմամբ։
Հայաստանում ծրագիրն իրականացվում է «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» Հիմնադրամի/Safe YOU։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն հանդիսանում է WISE ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհառու։
Սույն նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն ներկայացնի Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի, Մերսի Քորփ Վրաստանի և ԻՄԻՆ Նախաձեռնություններ Հիմնադրամի տեսակետները։
13/08/2025
📢Ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման հերթական հադիպումները տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Ծովասար, Ծակքար, Գավառ, Վարդենիս համայնքներում։
✔️Հանդիպումների ժամանակ խոսվեց ընտանեկան բռնության էության, տեսակների, ցիկլի, պաշտպանական միջոցների մասին։ Մանսակիցներին տեղեկացվեց նաև մարզում գործող աջակցման կենտրոնների մասին
#թեժգիծ 094876502 Մարտունի, 094876505 Գավառ
13/06/2025
✅Կանանց աջակցման կենտրոնը ընտանեկան բռնության զոհերի բազմաթիվ և տարաբնույթ կարիքները բավարարող համապարփակ ծառայություններ է տրամադրում: Եթե անձամբ դուք կամ ձեր ծանոթը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, ահա, թե ինչպես կարող եք օգնել նրան:
❗️Եթե ֆիզիկական վտանգի ռիսկ կա, մենք կոչ ենք անում անմիջապես զանգահարել ոստիկանություն և հնարավորինս շուտ օգնություն ստանալ:
Զանգահարեք մեզ, ավելին իմանալու համար, կամ եթե ձեզ անհրաժեշտ է անվտանգություն և խորհրդատվություն, թե ինչպես ապրել կյանքը առանց բռնության. #թեժգիծ 094876502 և 0940876505։ Աշխատում ենք 24 ժամ։
❗️Մի տեղեկացրեք ձեր զուգընկերոջը, որ ցանկանում եք հեռանալ կամ բաժանվել նրանից: Ամենավտանգավոր ճակատագրական դեպքերը տեղի են ունենում այդ պահին: Մեր սոցիալական աշխատողը խորհուրդ կտա ձեզ, թե ինչպես անվտանգ կերպով հեռանալ ձեր զուգընկերոջից և երեխաների հետ տեղափոխվել առավել անվտանգ վայր:
Մատուցվող ծառայություններ
✅Իրավաբանական աջակցություն
Կանանց աջակցման կենտրոնի իրավաբանները կօգնեն փաստաթղթերի հարցում, կիրազեկեն Ձեր իրավունքների, պատասխանատվությունների և հնարավոր տարբերակների մասին, ինչպես նաև զոհերին կուղեկցեն դատական նիստերին դատարան և հանդես կգան որպես նրանց պաշտպան: Դատական գործերը կարող են լինել քրեական բնույթի, երեխաների խնամակալության, նպաստի, ամուսնալուծության և գույքի բաժանման հարցերով:
✅Հոգեբանական խորհրդատվություն
Ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական և ինքնավստահության պակաս, իրենց վրա չեն վերցնում նախաձեռնություններ, ինքնուրույն չեն կարողանում մտածել, դեպրեսիայի մեջ են ընկնում և իրենց հուսահատված են զգում: Այս կանայք ամենից շատը աջակցության և օգնության կարիք ունեն, որպեսզի վերականգնեն իրենց ինքնավստահությունը:
✅Ապահով տուն
Ապահով տունը մի վայր է, որտեղ համատեղ ապրում են նույնանման խնդիրներ ունեցող կանայք: Այնտեղ կան բոլոր հնարավոր հարմարությունները: Այստեղ կանայք և իրենց երեխաները կարող են անվտանգ, ապահով և հանգիստ մթնոլորտում վերականգնվել ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքներից: Հնարավորության դեպքում կանանց տրամադրվում են առանձին ննջասենյակներ, տանը կան ընդհանուր լոգարաններ, լվացքի սենյակ, երեխաների խաղալու տարածք և խոհանոց:
Ապահով տունը գտնվում է գաղտնի վայրում: Ելնելով ապահով տան բնակիչների անվտանգությունից՝ այդ տեղեկությունը չի հրապարակվում և չի ասվում ոչ մեկին` նույնիսկ ընտանիքի անդամներին կամ ընկերներին:
✅Դեպքի վարում
Մեր սոցիալական աշխատողները գնահատում են ընտանեկան բռնություն վերապրածների կարիքները և ռիսկերը՝ օգտագործելով միջազգային ստանդարտները, ինչպես նաեւ համակարգում են խնամքի ծառայությունները՝ ներառյալ խորհրդատվություն, կրթական ծառայություններ, առողջապահություն և վերականգնում:
Send a message to learn more
02/06/2025
Ընտանեկան բռնությունը խորը հասարակական հիմնախնդիր է, որը որը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտանիքում՝ անկախ սոցիալական կարգավիճակից, կրթական մակարդակից, կրոնական կամ մշակութային պատկանելությունից։ Այն իրենից ներկայացնում է բռնի կամ վերահսկող վարքագիծ, որը կիրառվում է ընտանիքի անդամներից մեկի կողմից մյուսի նկատմամբ։ Բռնությունը կարող է լինել՝
👉Ֆիզիկական բռնություն՝ ծեծ, հարվածներ, մազքաշում, հրելու և այլ վնասակար գործողություններ։
👉Հոգեբանական բռնություն՝ սպառնալիքներ, նվաստացում, անտեսում, վախի մթնոլորտի ստեղծում։
👉Սեռական բռնություն՝ ցանկացած սեռական գործողություն առանց համաձայնության։
👉Տնտեսական բռնություն՝ ֆինանսների վերահսկում, աշխատելու արգելք, նյութական կախվածություն ստեղծելը։
Ընտնիքում բռնության վերոնշյալ ձևերին հանդիպելիս կարող եք զանգահարել մեր շուրջօրյան #թեժգծին՝ 094876502 Մարտունի և 094876505 Գավառ
02/06/2025
📢 ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։
Խորհրդի անդամ է Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Անատիտ Գևորգյանը։