02/04/2026
📢 Ուզո՞ւմ ես իրական փոփոխություն բերել քո համայնքում։
Տեսնու՞մ ես խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։
Ապա սա հենց քեզ համար է 👇
💚 «Երիտասարդական բանկ» ծրագիրը հնարավորություն է տալիս Գեղարքունիքի երիտասարդներին ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլ իրականում լուծել դրանք։
Եթե դու՝
✨ 18–30 տարեկան ես
📍 ապրում ես Գեղարքունիքի մարզում
💡 տեսնում ես համայնքային խնդիրներ ու ունես գաղափարներ՝ դրանք լուծելու համար
🤝 ուզում ես դառնալ ակտիվ ու փոփոխություն բերող երիտասարդ
ապա լրացրու ծրագրային հայտն այս հղումով կամ այցելիր մեր գրասենյակ ծրագրի տպված հայտը վերցնելու համար։
🚀 Ի՞նչ ձեռք կբերես դու՝
✔️ դրամաշնորհ՝ համայնքային խնդիրներ լուծող լավագույն նախագծերի համար
✔️ ուսուցում՝ ինչպես գաղափարը դարձնել իրական ազդեցություն ունեցող նախագիծ
✔️ թիմային աշխատանք՝ համախոհ երիտասարդների հետ
✔️ փորձ ու հմտություններ, որոնք կօգնեն քեզ շարունակել փոփոխություն բերել համայնքին
📚 Դրամաշնորհը նախատեսված է՝
🎯 համայնքային խնդիրների լուծման նախաձեռնությունների համար
🎯 սոցիալական ու կրթական ծրագրերի իրականացման համար
🎯 քո համայնքը զարգացնող և բարելավող գաղափարների համար
📍 Վայրը՝ ք. Մարտունի, Կամոյի 17
⚠️ Վերջնաժամկետ՝ 30.04.2026
📩 Ներբեռնել դիմումի ձևը՝ https://docs.google.com/document/d/1_mkKpH0pdFuH0dy0yaUL8lk0awzAbiQt/edit?usp=sharing&ouid=103991955284407126049&rtpof=true&sd=true
❓ Հարցերի դեպքում՝ DM
⚠️ Վերջնաժամկետ՝ 30.04.2026
💬 Քո համայնքի խնդիրները լուծողը կարող ես լինել հենց դու։
🔥 Սկսիր փոփոխությունը այսօր՝ միացի՛ր մեզ
03/02/2026
Նոր հնարավորություններ Մարտունի համայնքի երիտասարդների համար․․․
📢Շտապե՛ք դիմել․․․
«Երիտասարդական բանկը» միջազգային ծրագիր է, որը գործում է աշխարհի ավելի քան 25 երկրում, իսկ Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։
👥 Երիտասարդական բանկը 5–7 կամավոր երիտասարդներից կազմված թիմ է, որը հնարավորություն է ստանում՝
✔️ բացահայտել համայնքային խնդիրները
✔️ մշակել և հայտարարել դրամաշնորհային մրցույթ
✔️ ընտրել, ֆինանսավորել ու մոնիտորինգ անել ծրագրեր
✔️ աշխատել իրական բյուջեով և իրական պատասխանատվությամբ
🤝 Թիմում աշխատանքը հիմնված է առաջնորդության, հավասար մասնակցության, թիմային ու ակտիվ համագործակցության սկզբունքների վրա։
👉 Եթե դու 16–30 տարեկան ես, ապրում ես Մարտունի խոշորացված համայնքում, քեզ հետաքրքրում են համայնքի խնդիրները և ունես նորարար գաղափարներ՝
Երիտասարդական Բանկ ծրագիրը հենց քեզ համար է։
💡 Քո թիմով կբացահայտես խնդիրները 🔎
✨ Կդառնաս դրական փոփոխությունների մասնակից
💰 Եվ կաշխատես իրական ֆինանսական միջոցների հետ
🔗 Մանրամասների և գրանցման համար անցիր հղումով՝ https://forms.gle/Z3U8nHtLnjKwjV1W9
📩 Հարցերի դեպքում գրիր՝ [email protected]
29/04/2025
📱🟡 Մոբայլ լրագրության աշխատարան
📣 Սիրելի ընկերներ, նման հնարավորություն կա Սևանի, Դիլիջանի, Գորիսի` 14-18 տարեկան պատանիների համար:
🚀 Հրաշալի կլինի, եթե կիսվեք ձեր ծանոթների, ընկերների հետ, որոնք նպատակ ունեն մուտք գործել լրագրության ոլորտ:
REOPEN սերունդներ — «Ազգային ցանց» հիմնադրամ
ReOpen Սերունդներ ReOpen Սերունդներ ԴԻՄԵՔ ՀԻՄԱ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` ՄԱՅԻՍԻ 5 ReՕpen Սերունդներ ReՕpen Սերունդներ ԴԻՄԵՔ ՀԻՄԱ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` ՄԱՅԻՍԻ 5 Աշխատարան...
16/02/2025
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է ՀԿ դաշտի կարկառուն ներկայացուցիչ, իրավապաշտպան` Ավետիք Իշխանյանը։
Ցավակցում ենք ենք հարազատներին💔
13/01/2025
Հարց մեր լսարանին.🙄
👀Մեծ հավանականությամբ տեսել եք այս կադրի վիդեո տարբերակը, ձեր կարծիքով այն իրական վիդեո է որտեղ մարդիկ օգնում եմ կենդանիներին փրկվել, թե գեներացված է արհեստական բանականության կողմից💤
13/12/2024
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի համար: Մրցույթն ընդգրկում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հրապարակված մեդիա նյութերը՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա և այլ ձևաչափերով։
◼Ստացված հայտերը կուսումնասիրվեն ընտրող հանձնաժողովի կողմից։
◼Լավագույն աշխատանքները կստանան դրամական մրցանակներ։
◼Լրագրողական նյութերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։
Դիմելու համար լրացրեք առցանց հայտը՝ https://forms.office.com/e/FhFHMt08M2 Մանրամասներy 👉 https://epfarmenia.am/hy/opportnities/media-award-2023-2024
Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույ
Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականությա
05/12/2024
🔊Այսօր դեկտեմբերի 5-ն է։
🙃Կամավորության միջազգային օրը
⛺️Ինֆոտունն էլ հանդիսանալով` կամավորական աշխատանքների կենտրոն, շնորհավորում է բոլորին այս օրվա առթիվ։
🌝🌞Եվ հիշում ենք, որ լավագույն աշխատանքի ձևը դա կամավորությունն է, երբ ամենաարժեքավորը դառնում է գաղափարն ու դրա շուրջ հավաքված մարդկանց անմնացորդ նվիրումը։
🥳Շնորհավոր բոլոր հին ու նոր կամավորներին։
02/12/2024
Լավ հնարավորություն է, հոգեբան Ani Enoqyan -ը սկսել է թերապիաներ կազմակերպել։
Մասնակցությունը անվճար է։
Հոգեբանական թերապիա
Հոգեբանական թերապիա՝ մասնագիտական աջակցության, որը նպատակաուղղված է անձի ինքնաճանաչմանը, անձնական աճին և հոգեկան բարեկեցությանը: Այն կօգնի քեզ խորքային հասկանալ ...
26/11/2024
«Մարդը բարձրագույն արժեք է» խորագրի ներքո քառօրյա կինոաշխատարանի պտուղները քաղելու ժամանակն է։
Ներքևում կգտնեք Մարտունու երիտասարդների ստեղծագործական մտքի թռիչքի արդյունքները։
Բարի դիտում բոլորին🤍
Կինոաշխատարաններ՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի և Վարդենիկ համայնքներում։
«Մարդը բարձրագույն արժեք է» խորագրի ներքո քառօրյա կինոաշխատարանների կազմակերպում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի և Վարդենիկ համայնքներում» 4 օրյա կինո ...
15/11/2024
- Հայտերն ընդունվում են -
Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը և ՀՀ Ազգային ժողովը մեկնարկում են «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2025»-ը։ Ամբողջ Հայաստանից ընտրված 14 երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը՝ աշխատելով Ազգային ժողովի խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում և աշխատակազմի վարչություններում:
📌 Ծրագրի ընթացքում երիտասարդ մասնագետների պարտականությունները հիմնական լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝
✅հետազոտական և վերլուծական աշխատանքներ, մեդիա մոնիտորինգ,
✅օրենսդրական գործընթացների վերաբերյալ զեկույցների և օժանդակ նյութեր պատրաստում,
✅նիստերի, հանդիպումների կազմակերպմանն աջակցություն,
✅սոցիալական ցանցերի վարում և հաղորդակցության բարելավում,
✅քաղաքացիների հետ աշխատանք, համայնքային հանդիպումների կազմակերպում,
✅խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքներում աջակցություն (միջխորհրդարանական կազմակերպություներ, բարեկամական խմբեր, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն),
✅խորհրդարանի ամենօրյա այլ աշխատանքներում ներգրավվածություն։
Ծրագրի տևողությունը 9 ամիս է, որի ընթացքում մասնակիցները ներգրավվելու են ամբողջական դրույքով և ստանալու են ամսական վարձավճար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 10-ը։
Ծրագրին դիմելու և մանրամասների համար`
https://forms.gle/aJb1fx8yGnxwSpvv5