Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում

Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում, National park, Մեղրի, Meghri.

«Արևիք» ազգային պարկը հիմնադրվել 2006թ-ին, ՀՀ Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազաններում` Մեղրիի անտառատնտեսության և «Բողաքար» արգելավայրի բազայի վրա:
«Արևիկ» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի 2018թ-ին քարտեզագրված տարածքները միասին կազմում են ընդհանուր 38133.65 հա, որը քննարկվել է նաև Մեղրի խոշորացված համայնքի հետ և վերջնական համաձայնեցման փուլում է։

Photos from ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia's post 13/12/2021
Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 07/12/2021

🌿🐆 «Արևիք» և «Բողաքար» պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման ծրագրի էկո-կրթական բաղադրիչի ներքո այսօր, Մեղրիի տարածաշրջանի դպրոցների համար կազմակերպել էինք "Աղբից մաքուր համայնք" թեմատիկ վեբինարը
Վեբինարի ընթացքում ներկայացրեցինք թափոնների խնդիրը, դրանց կրճատման, վերամշակման և վերաօգտագործման ուղիները, իսկ ավարտին միասին խաղացինք ԷկոՇուտՀասիկ-թափոններ խաղը 🥰

✅Էկո-կրթական վեբինարները կազմակերպվում են "Գեոինֆո" ընկերության կողմից՝ Շրջակա միջավայր և առողջություն/Environment and Health ՀԿ-ի հետ համատեղ։♻️

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 01/12/2021

🌿🐆 «Արևիք» և «Բողաքար» պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման ծրագրի էկո-կրթական բաղադրիչի ներքո այսօր, Մեղրիի տարածաշրջանի դպրոցների համար կազմակերպել էինք վեբինար-քննարկում՝ նվիրված ջրային ռեսուրսներին։ 💦Վեբինարի ընթացքում ներկայացրեցինք աշխարհում և Հայաստանում ջրային ռեսուրսների սակավության խնդիրը, ինչպես պահպանենք այս թանկարժեք ռեսուրսը։ Վեբինարի ավարտին մասնակիցներին ներկայացրեցինք "Ջուրը մեր կյանքում" վիկտորինը խաղը, որը կտրամադրվի դպրոցներին։

Շնորհակալություն ենք հայտնում Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցին վեբինարներին մշտապես մասնակից լինելու համար 🥰

✅Էկո-կրթական վեբինարները կազմակերպվում են "Գեոինֆո" ընկերության կողմից՝ Շրջակա միջավայր և առողջություն/Environment and Health ՀԿ-ի հետ համատեղ։

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 26/11/2021

🌿🐆 «Գեոինֆո» ՍՊԸ-ն «Արևիք» և «Բողաքար» պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման ծրագրի ներքո Մեղրիի տարածաշրջանի դպրոցների համար իրականացնում է նաև էկո-կրթական միջոցառումներ։

Համագործակցելով Շրջակա միջավայր և առողջություն/Environment and Health ՀԿ-ի հետ, այսօր Շվանիձորի և Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցների 5-11-րդ դասարանների սաների համար կազմակերպվել է "Պահպանենք շրջակա միջավայրը" թեմատիկ վեբինարը։

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 01/10/2021

🏞 ս․թ․ սեպտեմբերի 9-10-ին իրականացվել է «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման» ծրագրի մասնակցային աշխատաժողովի, հիմնական շահառուների հետ կառավարման պլաններով առաջարկվող առանցքային հարցերի շուրջ ՊՏ-ների պահպանման և կառավարման ոլորտում առկա խնդիրների քննարկում և վերջիններիս լուծման տարբերակների, հնարավորությունների ու սպառնալիքների նույնականացնում։

✍️ Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում բոլոր շահագրգիռ կողմերի հետ (ՀՀ ՇՄՆ, ՊՏԱԾ-Հ ծրագրի ներկայացուցիչներ, ՀՀ Սյունիքի մարզպետարան, ԶԿՀ ՊՈԱԿ, Մեղրիի համայնքապետարան, թիրախային համայների վարչական ղեկավարներ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ)։

✅ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի կարողությունները, հնարավորությունները և սպառնալիքները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։ Մասնակիցներին ներկայացվել են կառավարման պլանների մշակման մասնակցային գործընթացն ապահովելու հիմնական փուլերրը, հնարավորությունների և սպառնալիքների (SWOT) վերլուծության արդյունքները։ Հանդիպման հաջորդ օրը մասնակիցներին ներկայացվել է «Սպառնալիքների նվազեցման գնահատման» գործնական միջազգային մոտեցումը և «Արդյո՞ք մեր ծրագիրն հաջողում է։ Պահպանության սպառնալիքների նվազեցման գնահատման» ուղեցույցները։ Մեթոդաբանությունը լավագույնս յուրացնելու նպատակով աշխատաժողովի մասնակիցների համար կազմակերպվել էին գործնական աշխատանքներ։

01/10/2021

🔥🏞 "Գեոինֆո" ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից արբանյակային պատկերների վերծանմամբ գնահատվել է "Արևիք" ազգային պարկում վերջին օրերին հրդեհված տարածքների քարտեզը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ հրդեհի արդյունքում վնասված տարածքը կազմում է շուրջ 915 հա։

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 01/10/2021

🏞 Ս․թ․ օգոստոսի 2-6-ին «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի կառավարման պլանի մշակման ծրագրի շրջանակներում կայացել է հանդիպում-քննարկում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, ազգային պարկի աշխատակիցների և «Գեոինֆո» ՍՊԸ փորձագիտական խմբի (ծրագրի համակարող, քարտեզագետ, անտառագետ) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊ առնչվող խնդիրները, մասնավորապես՝ պարկի պահպանության, հակահրդեհային անվտանգության, անտառպոթոլոգիական ուսումնասիրության, պահպանվող տարածքների սահմանի, գոտիավորման ճգտման։ Վեր է հանվել պահպանության հսկիչների պարտականություների կատարման համար անհրաժեշտ գործիքների և տեխնիկական միջոցների ցանկը, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքի համապատասխան միջոցառումների նշանակման կարևորությունը:

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 28/09/2021

🌿💦 Պառավաձորի ջրվեժը՝ Արևիք ԱՊ-ի գեղատեսիլ վայրերից մեկը։ Ջրվեժը գտնվում է Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանիձոր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք։ ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ ներառվել է Բնության պետական հուշարձանների ցանկում։

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 27/09/2021

🌿🏞 Ռենջերական տնակ Արևիք ազգային պարկում

Photos from Արևիք և Բողաքար պահպանվող տարածքների կառավարման պլանավորում's post 24/09/2021

🌿🏞 ս․թ․ սեպտեմբերի 9-10-ին տեղի է ունեցել «Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կառավարման պլանների մշակման աշխատանքային խմբի հերթական հանդիպում-քննարկումը։

«Արևիք» ազգային պարկում այրվել է ավելի քան 400 հա տարածք. կործանարար հրդեհը չի հաջողվում մարել - Ecolur 24/09/2021

🔥🔥Գրեթե տաս օր է՝ չի հաջողվում մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը: Սեպտեմբերի 15-ից Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարները օժանդակ օգնության հետ միասին մարման աշխատանքներ են իրականացնում: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի տվյալներով այրվել է մոտ 423 հա տարածք, հայտնում է Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարությունը:

«Արևիք» ազգային պարկում այրվել է ավելի քան 400 հա տարածք. կործանարար հրդեհը չի հաջողվում մարել - Ecolur Գրեթե տաս օր է՝ չի հաջողվում մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը: Սեպտեմբերի 15-ից Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարները օժանդակ օգնության...

Want your business to be the top-listed Government Service in Meghri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Մեղրի
Meghri