09/04/2019
Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:
Մովսես Կաղանկատվացի
ՄԵԾԱՎԱՆ
Լուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի
Welcome to the official page of the Municipality of Metsavan.
Բարի գալուստ Մեծավան
Welcome to the official page of the Municipality of Metsavan.
Բարի գալուստ Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական էջ:
09/04/2019
Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:
Մովսես Կաղանկատվացի
ՄԵԾԱՎԱՆ
Լուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի
25/03/2019
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը ` հյուր :
Համո Սահյան
ՄԵԾԱՎԱՆ 😍😍😍
Լուսանկարները ` Մարտիկ Խանաղյանի
23/03/2019
Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում
Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան և ամբողջ համայնքի տարածքի մաքրում:
http://metsavan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=438 #.XJYTGigzaM8
05/03/2019
Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում
Սույն թվականի փետրվարի 28-ին Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել աշխարհի 13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան: Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=437 #.XH4nDYkzbcc
05/03/2019
Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատար
Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայացած «Georgian Power» Միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալներ: Մեծավանի համայանքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ Արտյում Սոլոյանին և իր գլխավորած թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ սպորտի ոլորտում:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=436 #.XH4h_Ykzbcc
14/02/2019
Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում
Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի, կատարվեց Տյառնընդառաջի (Տրընդեզ, Տիրոջն ընդառաջ ) նախատոնակը, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը:
Ապա եկեղեցու բակում վառվեց խարույկը, և թեպետ, խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Եկեղեցու բակի խարույկը ժողովրդական ավանդույթ է, և ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք, իսկ հայ աղջիկներն ու երիտասարդները, ինչպես նաև նորապսակներն էլ ցատկում են խարույկի վրայով։
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=435 #.XGUXcdIzbcc
11/12/2018
Մեծավան համայնքի բնակիչ Սևակ Սերոբյանն աշխարհում ամենաերիտասարդ , իսկ Հայաստանում՝ միակ հանիշն է
Սույն թվականի նոյեմբերի 16-20-ը Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան է ժամանել Կիոկուշին-կան կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 9-րդ դան, կոնտակտ ոճի, Կիոկուշին-կան կարատեի հիմնադիր, լեգենդար Օյամա Մասուտացույի աշակերտ, աշխարհահռչակ Հաթսուո Ռոյաման իր սաների՝ աշխարհի և Ճապոնիայի չեմպիոն Յութա Ինոուեի (3-րդ դան) և Ճապոնիայի բազմակի չեմպիոն Օզեկի Տակամասայի (3-րդ դան) հետ:
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած սեմինարի ընթացքում աշխարհահռչակ Հաթսու Ռոյաման Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանին շնորհեց հանշի կոչում:
Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Սևակ Սերոբյանին՝ մաղթելով նոր վերելքներ ու նվաճումներ Կյոկուշին-կան մարտարվեստում:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=434 #.XA-SvdIzbcc
11/12/2018
Մեծավան համայնքի բնակիչը Եվրոպայի Պաուրելիֆտինգի առաջնությունում առաջատար
Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությունը, որտեղ Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը:
Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ, մարզիչ Արտյոմ Սոլոյանին և նրա սաներին ձեռք բերած հաղթանակի համար՝ մաղթելով հաջողություն և նոր հաղթանակներ:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=433 #.XA-JEtIzbcc
20/11/2018
Լոռեցի Սևակ Սերոբյանը աշխարհում ամենաերիտասարդ, իսկ Հայաստանում՝ միակ հանշին է. կոչումը շնորհել է անձամբ «Կյոկուշին կան» կարատեի միջազ «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան ժամանած «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյ....
13/07/2018
ՀՀ Լոռու մարզպետի այցը Մեծավան համայնք
Այսօր ՀՀ Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը փոխմարզպետ Ա. Խաչատրյանի, մարզպետի օգնական Մ. Կիրակոսյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժ. Ղազարյանի, կրթական ծրագրերի համակարգող Դ. Հակոբյանի և մարզպետարանի աշխատակազմի այլ աշխատակիցների հետ այցելեց Մեծավան համայնք` տեղում ծանոթանալով համայնքի հիմնախնդիրներին, լսելով առաջարկություններ` հորդորեց գործել հանդուրժողականության և համերաշխության սկզբունքով` մատնանշելով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը:
Ներկա ռուսաստանաբնակ հայերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին ներդրումային իրատեսական ծրագրերին մասնակցելու առումով, վերջինս իրենց իսկ սեփական գաղափարները համայնքում իրականացնելու համար ակնկալեցին ՀՀ Լոռու մարզպետի և պետական կառավարման համակարգի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդի խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մեջ առավել շատ մարզպետը մատնանշեց երիտասարդների ներգրավվածությունն ու գործազրկության պատճառով իրենց բնօրրանը չլքելը:
Հանդիպման ավարտին Մեծավանի համայնքապետարանը հյուրերին նվիրեց Մեծավանի մասին պատմող փաստագրական գիրք:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=432 #.W0h_edIzbcc
02/07/2018
Գինեսի ռեկորդակիր Արտյոմ Սոլոյանի հերթական հաղթանակը
Մեծավան համայնքի բնակիչ Արտյոմ Սոլոյանը, սույն թվականի հունիսի 30-ին մասնակցելով Բաթումիում կայացած սևծովյան երկրների Եվրոպայի բաց առաջնությանը, գրավել է > 2018 թվականի առաջին տեղը:
http://192.168.1.2/Pages/Home/newsdetails.aspx?nID=430 #.WzogvNIzbcc
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |