23/03/2026
🔉ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
✅Հարգելի՛ հողատերեր,
Տեղեկացնում ենք, որ պետության կողմից անվճար տրամադրվում է տեսակի մկնասպան թունանյութ` մկնանման կրծողների դեմ պայքարի համար։
✅Անհրաժեշտության դեպքում դիմել Նոր Գեղիի վարչական նստավայր։
29/01/2026
Իրազեկում.
ՀՀ ՆԳՆ ՓԾ տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն և Արգել բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
28/01/2026
Շնորհավո՜ր տոնդ, Հայոց բանակ։
Հայոց բանակի 34-ամյակի առթիվ՝
փառք ու շնորհակալություն բոլոր զինվորներին ու սպաներին,
ովքեր կանգնած են մեր երկրի անվտանգության և խաղաղության համար։
Ուժ, հավատ և խաղաղ երկինք մեր հայրենիքին 🇦🇲։
@Армен Бабаханян
17/12/2025
Նոր Գեղիի վարչական նստավայրի տարածքում գտնվել է Օփել մակնիշի մեքենայի բանալի։ Կորցնողը մոտենա վարչական նստավայր։
16/12/2025
🎁 Ամանորյա անակնկալ Նոր Հաճընի համայնքապետարանի կողմից
Նոր Հաճընի համայնքապետարանը դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 14:30-ին Նոր Հաճըն համայնքի 6-8 տարեկան երեխաներին հրավիրում է Նոր Գեղիի մշակույթի կենտրոն՝ դիտելու «Ամենակարող գլխարկը» ամանորյա մանկական ներկայացումը:
📌 Մուտքը տոմսերով։
📅 Տոմսեր կարող եք ստանալ (անվճար) Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքներից ՝ ըստ բնակության վայրի:
✨ Եկե՛ք միասին հաղորդակից դարձնենք մեր փոքրիկներին ամանորյա հեքիաթին։
Նոր Հաճընի համայնքապետարան
03/12/2025
Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղիի հարգելի′ բնակիչներ
❄. Նոր Հաճըն համայնքի նախակրթարանների և քոլեջների սաները իրենց ամանորյա նվերները կստանան նախակրթարաններում և քոլեջներում։
❄. Նոր Հաճըն համայնքի մանկապարտեզների սաները իրենց ամանորյա նվերները կստանան մանկապարտեզներում։
❄. Նոր Հաճըն համայնքի 1-5 տարեկան (2020-2024թթ.) այն երեխաների համար, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ, նախակրթարան կամ քոլեջ, 2025 թ. Դեկտեմբերի 01- 20-ը կկատարվի գրանցում՝ ամանորյա նվերի կտրոն ստանալու համար։
❄. Խնդրում ենք երեխաների ծնողներին՝ ծննդյան վկայականներով և իրենց անձնագրերով ներկայանալ.
🎁Նոր Հաճըն քաղաքի բնակիչները՝ Նոր Հաճընի համայնքապետարան,
🎁Նոր Գեղիի, Արգելի, Քարաշամբի, Թեղենիքի, Քանաքեռավանի, Մրգաշենի, Նոր Արտամետի և Գետամեջի բնակիչները՝ իրենց գյուղերի վարչական նստավայրեր։
Նոր Հաճընի համայնքապետարան
Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզՆոր Գեղիի N 1 միջնակարգ դպրոց Nor Geghi Secondary School N 1Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոցԿ.Առաքելյանի անվան ՄանկապարտեզՆոր Գեղիի մշակույթի կենտրոն@подписчикиՆոր Գեղիի երրորդ մանկապարտեզ @Նոր Գեղիի Արվեստի Դպրոց
04/11/2025
💊💊Ալֆա-Ֆարմի Նոր Գեղիի նորաբաց դեղատանը #ԳործԿա
#ՆորԳեղիում գործող նորաբաց դեղատան ցերեկային և երեկոյան (21:00-24:00) հերթափոխերում աշխատելու համար փնտրում ենք դեղագետ/դեղագործներ:
Մեզ միանալով կստանաք՝
👉Մրցունակ աշխատավարձ և բոնուս
👉Աճի ու զարգացման հնարավորություն
Հարակից բնակավայրերի աշխատակիցների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են ընկերության կողմից:
Դիմելու համար կարող եք զանգահարել 011 700 500, ներքին՝ 232 կամ 044-465-092 հեռախոսահամարներով:
30/10/2025
Հարգելի համագյուղացիներ,
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:50-ին, նախատեսվում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների այց Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական նստավայր։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը նախատեսված այցին:
30/10/2025
Նոր Գեղիի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների (ժամկետի երկարաձգում)՝շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: