Գրքադար

Գրքադար

Share

Գրքադար՝ ընթերցանությունը հաճելի զբաղմունք դարձնողը։

Ողջու՜յն։ Մենք՝ գրքադարցիներս, նպատակ ենք դրել մեր առջև նպաստել Սևանում ընթերցանության աճին։

Մեզ միանալով՝ դու կդառնաս մասնակիցը՝

- Գրքազբոսանքների
- Խաղ-վիկտորինաների
- Քննարկումների
- Միջոցառումների
- Գրքազրույցների

Ու կունենաս շա՜տ-շա՜տ հավես ժամանակ։

Photos from Գրքադար's post 20/02/2024

📚 Երեկ տեղի ունեցավ Գրքոլորտ միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր հավաքել Սևանի ընթերցասեր հասարակությանը։

🗣 Միջոցառման մասնակիցները ծանոթացան սևանցի երիտասարդ ստեղծագործողներ Լիլիթ Հայրապետյանի և Ռուբեն Ղարիբյանի հետ։ Հեղինակները պատմեցին իրենց գրքի ստեղծման պատմության, ոգեշնչման և ավելիի մասին, պատասխանեցին նաև ներկաների հնչեցրած հարցերին։

Խաղային հատվածում կազմակերպվել էր գրքային քուիզ, որի հաղթողներն էլ ստացան Գրքադարի մեկամսյա անվճար բաժանորդագրություն։ ❤️

16/02/2024

📚 Փարիզից մինչև կղզի, որտեղ պահպանվում են նզովյալ գանձերը ...

🗣 Գրքատոնի շրջանակներում կծանոթանանք
Լիլիթ Հայրապետյանի և Ռուբեն Ղարիբյանի ստեղծագործություններին և ժանրային առանձնահատկություններին։
Լիլիթն ու Ռուբենը կպատմեն գրքերի ստեղծման պատմության և ավելիի մասին։

❤️ Կսպասենք փետրվարի 19- ին, ժամը 17։30 - ին` Նկուղում։

Photos from Գրքադար's post 27/09/2023

📚 Սիրելի ընթերցասերներ, Գրքադարը վաճառում է գրքեր, որոնցից ստացված գումարն ամբողջապես ուղվելու է ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ Սևան - ին։
Գումարն օգտագործվելու է անհրաժեշտ գույքի ձեռք բերման նպատակով։

Գրքերի գները տատանվում են 500 - 1000֏ - սահմանում։

📩 Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել մեր էջին, կամ զանգահարել 099177551 հեռախոսհամարին։

Photos from Գրքադար's post 14/07/2023

⛱️ Ամառը նաև գիրք կարդալու համար է։

📚 Գրքադարը հենց քեզ համար առանձնացրել է գրքեր, որոնք կօգնեն մոտիվացված լինել ամեն օր։

💚 Արի' քո բաժին մոտիվացիայի հետևից և օգտագործիր ամառն արդյունավետ։

#ՄոտիվացիոնԳրքեր
#ԳրքապտույտԱմառ

Photos from Գրքադար's post 07/12/2022

🤗 Ողջու՜յն մի փոքր ուշացումով եկել ենք ամփոփելու նոյեմբերի 26ին կայացած իվենթը.
Քննարկում էինք ը, ստեղծագործության հեղինակի` Նաիրա Աբրահամյան հետ։

❓️ Այս անգամ իվենթի մեր հյուրերը, տարիքով ավելի փոքրիկ ընթերցողներն էին 😊

Լինելով մանկավարժ, հեղինակին հիանալի հաջողվեց ապահովել ազատ շփումը երեխաների միջև։ Տարբեր դպրոցներից հրավիրված աշակերտները, արդեն իսկ ծանոթացել էին գրքի հետ, առանձնացրել իրենց հավանած պատմվածքները։

😯 Նաև հասցրինք մի քանիսը տեղում ընթերցել։

😉 Բայց Քննարկում միայն աշակերտների և հեղինակի միջև չէր, չէ որ իվենթին ներկա էին նաև գրականության ուսուցիչներ։
Հետաքրքիր էր հետևել կարծիքների զանազանությանը ✔️

Դե իսկ միջոցառումը ինչպես միշտ վերջացրինք տաք թեյախմության և խոսակցությունների շուրջ 🌿

🤔 Իսկ ու՞մ կուզենայիք տեսնել մեր հաջորդ միջոցառումներին ⬇️

#Գրքադար

Photos from Գրքադար's post 26/10/2022

Գրքադարյան ողջույններ բոլորին~
📌 Եկել ենք ամփոփելու հոկտեմբերի 23ին կայացած միջոցառումը։

🌿 Օրն անցավ հրաշալի։
👥️️ Պատմեցինք, հարցուփորձ արեցինք գրողներին իրենց ստեղծագործություններից։
Քանի որ հեղինակների հետ քննարկումն ու նմանատիպ ֆորմատը առաջինը չէր, էլ ավելի ջերմ և ազատ մթնոլորտ ստեղծվեց 🫂

🤔 Շատերը կազմել էին իրենց սեփական կարծիքը գրքի հերոսների մասին, ոմանք փորձել էին հասկանալ, թե ի՞նչ կանեին տվյալ գործողությունների շղթաներում, ոմանք ուղղակի սիրել կամ չէին սիրել ինչ֊որ հերոսի։
✨️Դե իսկ ակտիվ մասնակիցները ստացան նվերներ Անի Միրզոյանի կողմից^^

😊 Թե' մասնակիցները, թե' հեղինակները հետաքրքիր քննարկում ունեցան։

📖 Հասմիկ Կարապետյանը նույնպես խոսեց իր թվով երկրորդ գրքի մասին, որը դեռևս չի հրատարակվել։ Անհամբեր սպասում ենք գրքի շուտափույթ տպագրմանը և ուրախալի նորություններին 😊🎉
Նաև խոսեցինք գրքի բեմադրման մասին ու իհարկե մի շարք այլ հետաքրքրաշարժ թեմաներից։

📚 Եվ ի վերջո օրը վերջացրինք գրքոտ տրամադրությամբ։

Նկարները ստորև ⬇️
#Գրքադար

21/10/2022

🗣 Սիրելի գրքադարցիներ, հոկտեմբերի 23 - ին, ժամը 16։00 - ից կսպասենք ձեզ Նկուղում։

❤️ Այդ օրը Ani Mirzoyan - ի «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ» գրքի քննարկումից բացի կզրուցենք նաև ժամանակակից գրող Հասմիկ Կարապետյանի հետ։

Զրույցի ընթացքում Հասմիկը կպատմի.
✔️ իր «Ծովահենը» գրքի բեմադրության
✔️ երկրորդ գրքի,
✔️ ստեղծագործական պլանների,
✔️ ժանրերի առանձնահատկությունների մասին։

😍 Մուտքն ազատ է, սիրով կսպասենք բոլոր գրքադարցիներին։

09/08/2022

🤩 Այսօր նշվում է գրքասերների միջազգային օրը։

❤️ Մեր թիմը սիրով շնորհավորում է բոլոր գրքասերներին և մաղթում գրքառատ օրեր։

Photos from Գրքադար's post 30/07/2022

🎉 Մեր մի տարեկանը պլանավորածից էլ ավելի լավ անցավ 🙉

❓️Թե' հյուրերը, թե' մենք ոգևորված լսում էինք Genofond հիմնադրամի հիմնադիր, տնօրեն` @Հերմինե Գևորգյանին։ Նա ներկայացնում էր, թե ինչպես գրողը կարող է վաճառվող բրենդ լինել։

🫂 Ստեղծվել էր հաճելի և անմիջական միջավայր. վերջիվերջո մեր տարեդարձն էր 🤗

🌿 Շատ սիրեցինք մեր օրը, նկարվեցինք, խաղեր խաղացինք ու միջոցառումն ավարտեցինք ավանդական տորթ ու գինիով 🎂🍷

23/07/2022

Ձեր ու բոլորի Գրքադարը՝ 1️⃣ տարեկան։

🥰 Մի տարի առաջ այս օրը ծնվեց Գրքադարը. ծրագիր, որը շատ բան փոխեց Սևանում և շարունակում է փոխել՝ շատերի համար դառնալով մոտիվացիայի մեծ աղբյուր, օրինակ ու հպարտություն։

🤗 Շնորհակալ ենք մեզ հետ լինելու, մեր հաջողություններով ուրախանալու ու մեզ մեծ էներգիա տալու համար։

Ձեր սիրելի #Գրքադար 📚❤️

Photos from Գրքադար's post 23/06/2022

#սևանաթերապիա 🌊
#գրքաթերապիա 📚

Sevan Youth Club NGO-ի կամավորներով որոշել ենք համատեղել ամռան լավագույն 2 զբաղմունքները՝ առավոտյան լիճ գնալը և ընթերցանությունը։

😍 Առավոտյան վաղ արթնանալ, գիրք վերցնել, գնալ լճի ափ ու կարդալ՝ վայելելով ալիքների ձայնն ու բնության ներդաշնակությունը։ Ահա այն, ինչ մենք արեցինք այս առավոտ ու ուզում ենք այսուհետ լավ սովորություն դարձնել։

Ովքեր կուզեն միանալ, իմաց տվեք 💙

12/06/2022



🤭 Գտնվել է մեր կորած թիմակիցը՝ Գրքադարի համահիմնադիր Մարիամը։

Չդիմացավ, հետ վերադարձավ 😅

😍 Հիմա մենք էլի 4-ով ենք ու ավելի ուժեղ։ Սպասեք մեր նոր գաղափարների իրականացմանը։

#Գրքադար

Want your business to be the top-listed Government Service in Sevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Sevan