Անդրադարձ
Սևանի քաղաքապետարան
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
31/05/2026
Իրազեկում
Մի ափ Սևան
30/05/2026
Հունիսի 1-ին
Սիրելի փոքրեր և մեծեր
Շնորհավորում ենք բոլորիդ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և հունիսի 1-ին սիրով հրավիրում մասնակցելու տոնական օրվա միջոցառումներին:
Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում կազմակերպվելու է համերգային և ժամանցային ծրագիր՝ մասնակցությամբ համայնքային մշակութային կենտրոնի, մանկապարտեզների սաների, որի ընթացքում կհնչեն երգեր, կներկայացվեն պարային կատարումներ, երեխաների ժամանցը կապահովվի խաղերի միջոցով:
Սևանի համայնքապետարանի հովանավորությամբ փոքրիկների օրը լիարժեք կդարձնեն մուլտհերոսները և խաղավարը՝ կազմակերպելով խաղեր, մրցույթներ:
Ծրագիրը կուղեկցվի կավճանկարչությամբ:
Սիրելի երեխաներ
Սպասում ենք ձեզ հունիսի 1-ին Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում, մաղթում բարձր տրամադրություն, ուրախ ու հաճելի ժամանց:
Սիրով՝ Սևանի համայնքապետարան
29/05/2026
ԵՄ Կայուն էներգիա-2026
Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի սաները, նկարչության դասատու Գոհար Մնացականյանի ղեկավարությամբ, միացան Կայուն էներգիայի շաբաթվան՝ ներկայանալով ինքնատիպ աշխատանքով:
Կայուն էներգիան ու դրա գեղագիտական դրսևորումները կոլաժի միջոցով ստացան ձև և բովանդակություն, որի առանցքում արևն է ու քամին, էներգախնայողության գաղափարը և կանաչ միջավայր ունենալուն միտված գործողությունները:
Երեխաների մտքի, երևակայության ու ձեռքի շնոհիվ ծնված աշխատանքի խորագիրն է՝ «Խնայենք էներգիան՝ ապրեցնելով բնությունը»:
#Սևան համայնք
#ԵՄ կայուն էներգիա – 2026
#Կառուցելով կանաչ, մաքուր, ապագա
29/05/2026
ԵՄ Կայուն էներգիա-2026
Սևան համայնքում անցկացվող ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքում, որի խորագիրն է «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն», հայտարարվել է նաև «Կլիմայական գործողություն» թեմայով պաստառների ու կարճ կարգախոսների մրցույթ:
Մրցույթին մասնակից դպրոցներն ու անհատները ներկայացրել են իրենց տեսլականը, որոնցից յոթն անցել է եզրափակիչ փուլ:
Լավագույն 2 պաստառները որոշվելու են հանձնաժողովի կողմից, 1 պաստառ՝ հավանումների արդյունքում (մինչև հունիսի 15-ը):
Հունիսի 20-ին կամփոփվեն մրցույթի արդյունքները:
Աշխատանքների գնահատման ընթացքում հանձնաժողովը հաշվի է առնելու պաստառների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:
Մրցանակային առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:
Լավագույն լուսանկարները կներկայացվեն ազգային մրցանակաբաշխությանը:
#Սևան համայնք
#ԵՄ կայուն էներգիա – 2026
#Կառուցելով կանաչ, մաքուր, ապագա
29/05/2026
Մասնակցային բյուջետավորում – 2026
Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն և հավանություն է տվել Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած և հաղթող ճանաչված 4 ծրագրի:
2026 թվականի մասնակցային բյուջետավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են:
- ««Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ». Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում» ծրագիրը շինարարական աշխատանքների իրականացում բաղադրիչ չունի: Գործընթացը գտնվում է կանգառների նյութատեխնիկական բնութագրերի կազմման փուլում.
– ««Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում» ծրագիրը շինության ներքին վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագրի կնքման փուլում է.
- ««Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» Ծաղկունք բնակավայրում, մանկապարտեզի չգործող մասնաշենքում» ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է, հայտարարվելու է շինարարական աշխատանքների մրցույթ.
- ««Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի (ֆուտբոլի դաշտի» կառուցում Վարսեր բնակավայրում» ծրագրի իրականացման նպատակով համայնքը համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ձեռքբերելու ֆուտբոլի դաշտի կառուցման տիպային նախագծի օրինակ:
#Մասնակցային բյուջետավորում- 2026
#Սևանի համայնքապետարան
#Սևան համայնք
#Վարսեր,Գեղամավան,Դդմաշեն, Ծաղկունք
29/05/2026
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու Ազգային ժողովի հերթական ընտրություններ:
Սևան համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ սահմանվել են Սևան համայնքում ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնները, դրանց գտնվելու վայրերը:
Հարգելի ընտրողներ
Տեղեկացնում ենք, որ, Սևան համայնքի մի քանի բնակավայրում նախկինում սահմանված ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնների շենքերի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, տեղի է ունեցել կենտրոնների փոփոխություն, մասնավորապես՝
2026 թվականի հունիսի 7-ին Գեղամավան բնակավայրի ընտրողները քվեարկելու են մանկապարտեզի շենքում ձևավորված տեղամասային կենտրոնում (հասցե՝ 2-րդ փողոց, 2-րդ նրբ., թիվ 1 շենք)՝ նախկին Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի փոխարեն.
Լճաշեն բնակավայրի այն ընտրողները, որոնք նախկինում քվեարկել են Լճաշենի մշակույթի տանը, քվեարկելու են Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում (հասցե՝ գ. Լճաշեն, 24, 1 նրբանցք, թիվ 3).
Ծովագյուղ բնակավայրի այն ընտրողները, որոնք նախկինում քվեարկել են Ծովագյուղի մանկապարտեզում, քվեարկելու են Ծովագյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող կցակառույցում՝ Երիտասարդական կենտրոնի շենք (հասցե՝ գ. Ծովագյուղ, 24-րդ փող., 5-րդ, նրբ., թիվ 70/1 շենք).
Ծաղկունք բնակավայրի ընտրողները քվեարկելու են մանկապարտեզի նախկին շենքում ձևավորված տեղամասային կենտրոնում (հասցե՝ գ. Ծաղկունք, 4-րդ փողոց, 7/1 շենք)՝ Ծաղկունքի բաց դպրոցի փոխարեն:
Սևան համայնքում ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոնների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:
ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները փակցված են ընտրական տեղամասերի տեղամասային կենտրոններում, ընտրողների ռեգիստրի և ընտրողների նախնական ցուցակները հասանելի են նաև ԿԸՀ կայքի՝ elections.am, գլխավոր էջում:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Նաիրյան 164
Sevan
1501
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
