«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

Share

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական մի?

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես առանձին միավոր (պետ․ ցուցիչ՝ 8,6,6), և գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակությաին ար

29/09/2025

📌Հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 16։00-ին, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը։ «Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ը կանցկացվի «Ժառանգություն եւ ճարտարապետություն. պատուհաններ՝ դեպի անցյալ, դռներ՝ դեպի ապագա» խորագրի ներքո։
🔻Ցուցահանդեսին ներկայացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող՝ Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութերի, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաների մի մասը։
🔻Ցուցադրության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը՝ Հառիճավանքը։ Ցուցադրվելու են վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։
🔻Բացի ճարտարապետական և հոգևոր նշանակությունից, Հառիճի վանքը հայտնի է եղել նաև որպես կրթության կենտրոն։ Հայտնի է նաև, որ Կոմիտասը գտնվելով Հառիճավանքում՝ գրի է առել 34 նոր երգ։ Դրանցից մի քանիսը ցուցահանդեսի բացման ժամանակ հնչելու են Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ։
Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել Հառիճի դերը հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության պահպանման ճանապարհին։

Սիրով սպասում ենք բոլորին։

Photos from ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Protection Service's post 01/09/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️

03/01/2025

📣Հարգելի հայրենակիցներ,

📌Տեղեկացնում ենք, որ հունվարի 6֊ի ոչ աշխատանքային օրը ևս «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-ից մինչև 20։00-ը, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցը՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։

📎Հունվարի 7֊ը ոչ աշխատանքային է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցի համար։

27/12/2024

📌Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-ից մինչև 20։00-ը, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցը՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։

Photos from ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Protection Service's post 20/12/2024
07/12/2024
Want your business to be the top-listed Government Service in Sisian?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Սյունիքի մարզ
Sisian

Opening Hours

Monday 08:30 - 19:00
Tuesday 08:30 - 19:00
Wednesday 08:30 - 19:00
Thursday 08:30 - 19:00
Friday 08:30 - 19:00
Saturday 08:30 - 19:00
Sunday 08:30 - 19:00