30/05/2026
✨🎶 Սիրելի՛ սպիտակցիներ 🎶✨
📻 Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի շրջանակում,
🏛️ Սպիտակի համայնքապետարանի բարձր հովանու ներքո,
🎤 Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հանդես կգա երաժշտական գեղեցիկ երեկոյով Սպիտակի մշակույթի պալատում։
📅 Հունիսի 2
🕕 Ժամը՝ 18։00
📍 Սպիտակի մշակույթի պալատ
🎟️ Մուտքն ազատ է
🎼 Սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին վայելելու հայկական երգն ու երաժշտությունը, ջերմ ու տոնական մթնոլորտում։
💙 Սիրով սպասում ենք ձեզ։
✨ Լավագույն մաղթանքներով՝
Սպիտակի համայնքապետարան ✨
29/05/2026
🔰 Սպիտակ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների հարթեցման աշխատանքները:
Ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարվել Ծաղկաբեր բնակավայրում:
28/05/2026
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ
——————
Սիրելի՛ հայրենակիցներ,Սպիտակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ։
Այս օրը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր ու խորհրդանշական էջերից է, երբ հայ ժողովուրդը, համախմբված մեկ գաղափարի շուրջ, կարողացավ վերականգնել իր պետականությունը և աշխարհին ապացուցել իր ապրելու ու արարելու անկոտրում կամքը։
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը դարձան ոչ միայն հաղթանակի, այլև ազգային միասնության, հավատքի և հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ։ Այդ հաղթանակները մեզ փոխանցեցին կարևոր պատգամ՝ պահպանել պետականությունը, գնահատել անկախությունը և ամենից առաջ արժևորել խաղաղությունը։
Այսօր, երբ խաղաղությունն առավել քան երբևէ առաջնային արժեք է, մեր պարտքն է անել ամեն հնարավորը՝ ամուր, անվտանգ և խաղաղ հայրենիք ունենալու համար։ Խաղաղությունը մեր ժողովրդի զարգացման, ստեղծագործ աշխատանքի և գալիք սերունդների ապահով ապագայի կարևորագույն երաշխիքն է։
Թող Հանրապետության օրը յուրաքանչյուրիս հիշեցնի, որ միասնականությամբ, պատասխանատվությամբ և հայրենիքի հանդեպ սիրով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և շարունակել կառուցել հզոր ու խաղաղ Հայաստան։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն, տոկունություն և նոր ձեռքբերումներ։
25/05/2026
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»
Մայիսի 22-ին Սպիտակ համայնքի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց դպրոցական «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով մի կարևոր ավարտ և նոր կյանքի մեկնարկ հարյուրավոր շրջանավարտների համար։
Համայնքի բնակավայրերում կազմակերպված տոնական միջոցառումներն առանձնանում էին իրենց ջերմ մթնոլորտով, ստեղծարար լուծումներով ու հուզիչ պահերով։ Դպրոցական բակերը լցվել էին երգով, պարով, շնորհակալության ու հրաժեշտի խոսքերով, իսկ շրջանավարտների աչքերում միախառնվել էին հպարտությունն ու նոր ճանապարհի սպասումը։
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուշադրության կենտրոնում էին համայնքի բոլոր դպրոցներն ու շրջանավարտները։ Համայնքապետարանի ներկայացուցիչների կողմից համայնքի դպրոցներ կատարվեցին շնորհավորական այցելություններ, շրջանավարտներին փոխանցվեցին բարեմաղթանքներ և հաջողության խոսքեր՝ նրանց կյանքի նոր ու պատասխանատու փուլ մտնելու առթիվ։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր կյանքի նոր փուլը լի լինի նպատակներով, հաջողություններով և արժանապատիվ ձեռքբերումներով։ Միշտ պահպանեք ձեր դպրոցի, ուսուցիչների ու ծնողների հանդեպ ունեցած երախտագիտությունը և վստահ քայլերով կերտեք ձեր ապագան։
Բարի՛ երթ։
22/05/2026
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ
———————
Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական կյանքի ամենահուզիչ ու հիշարժան օրերից մեկի՝ «Վերջին զանգի» առթիվ։
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին՝ մի վայրի, որտեղ ձևավորվել են ձեր առաջին երազանքները, ընկերությունները, հաջողություններն ու կյանքի կարևոր դասերը։ «Վերջին զանգը» նոր սկիզբ է՝ լի նպատակներով, ընտրություններով ու մեծ հնարավորություններով։
Ձեր առջև բացվում է կյանքի նոր ճանապարհ, որտեղ կարևոր են ոչ միայն գիտելիքներն ու մասնագիտական ձեռքբերումները, այլև մարդկային արժեքները՝ բարությունը, պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու խաղաղությունը։ Այսօր առավել քան երբևէ մեր հայրենիքին անհրաժեշտ են կրթված, նպատակասլաց և խաղաղություն արժևորող երիտասարդներ, ովքեր իրենց գիտելիքներով ու աշխատանքով կկառուցեն ավելի ուժեղ ու զարգացող Հայաստան։
Սիրելի՛ երիտասարդներ, հավատացեք ձեր ուժերին, համարձակ երազեք և երբեք մի դադարեք սովորել ու առաջ շարժվել։ Թող ձեր ճանապարհը լի լինի հաջողություններով, ձեռքբերումներով և նոր հաղթանակներով։
Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև մեր նվիրյալ ուսուցիչներին ու ծնողներին, ովքեր տարիներ շարունակ սիրով ու հոգատարությամբ առաջնորդել են ձեզ դեպի այս կարևոր հանգրվանը։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր ապագան լինի լուսավոր, խաղաղ ու հաջողություններով լի։
21/05/2026
✅Մեկնարկվել է «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Ալեք Մանուկյան և Թումանյան փողոցների կոյուղագծերի կառուցման աշխատանքները»:
❗️Ծրագրի ընդհանուր երկարությունը 716 մ է,
❗️Ծրագրի ընդհանուր բյուջեն 20 419 000 ՀՀ դրամ է:
19/05/2026
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
———————————
Այսօր՝ մայիսի 19-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 17-ը:
Օրակարգում ընդգրկված էր 20 հարց:
Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Անուշ Մատինյանին, ով փոխարինել է Արամայիս Փիլոյանին ` վերջինիս` ավագանու անդամությունից հրաժարվելուց հետո:
Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը:
Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
16/05/2026
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
————————————————————————
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 16-ի՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշական նշանակություն ունի մեր երկրում՝ որպես կրթության, գիտելիքի, երիտասարդական ներուժի և ապագայի նկատմամբ հավատի տոն։
Երիտասարդությունն այն ուժն է, որն իր եռանդով, գաղափարներով և նպատակասլացությամբ ձևավորում է վաղվա Հայաստանը։ Դուք եք մեր երկրի զարգացման, առաջընթացի և կայուն ապագայի ամենակարևոր շարժիչ ուժը։ Ձեր ձեռքբերումները, հաջողություններն ու հաղթանակները ոչ միայն հպարտության առիթ են, այլ նաև վստահություն և հավատ են ներշնչում մեր ժողովրդի, համայնքի և պետության վաղվա օրվա նկատմամբ։
Սիրելի՛ երիտասարդներ, կրթությունը, գիտելիքն ու մասնագիտական հմտությունները ձեր ամենամեծ ուժն են։ Եղե՛ք համարձակ ձեր երազանքներում, հաստատակամ ձեր նպատակներում, նախաձեռնող ձեր գաղափարներում և ստեղծարար ձեր գործերում։ Մի՛ վախեցեք մարտահրավերներից, քանի որ հենց դրանք են կոփում անհատին, ձևավորում առաջնորդին և բացում նոր հնարավորությունների դռներ։
Ձեր գիտելիքով, աշխատասիրությամբ և նվիրումով կառուցե՛ք ձեր սեփական հաջողության ուղին և ձեր արժանի ներդրումն ունեցե՛ք մեր համայնքի, մեր հայրենիքի զարգացման ու հզորացման գործում։ Վստահ եմ, որ ձեր ներուժը, ձեր ձգտումներն ու ձեր հաղթանակները շարունակելու են նոր ձեռքբերումներ բերել մեր հասարակությանը։
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անսահման եռանդ, նոր հաջողություններ, մասնագիտական աճ, ամուր կամք և երբեք չմարող հավատ ձեր ուժերի նկատմամբ։ Թող ձեր ճանապարհը միշտ լուսավորվի գիտելիքով, նպատակներով և հաղթանակներով։