ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոն

ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոն

Share

Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

13/06/2026

🤝 Սոցիալական աջակցությունից դեպի կայուն զբաղվածություն․

ՄՍԾ Չարենցավանի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Գայանե Կարապետյանը՝ անապահովության գնահատման նոր համակարգի, մասնագիտական գործառույթների և շահառուների հետ տարվող աշխատանքի մասին։

12/06/2026

Ծնողական ժամ՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողների համար․ մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։

Photos from Միասնական սոցիալական ծառայություն's post 12/06/2026

📌Միասնական սոցիալական ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ մեկնարկել է «Խնամքի բուժքույր» մասնագիտական խմբի դասընթացը, որին մասնակցում է տարածքային կենտրոնների մասնագետների աջակցությամբ ընդգրկված 10 բուժքույր։

📌Հանդիպման ընթացքում ՄՍԾ պետի տեղակալ Լիանա Թովմասյանը ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող ծրագրերը՝ այդ թվում Ղարաբաղից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման և աշխատանքային փորձի ձեռք բերման նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագիրը։

📌ՄՍԾ պետի տեղակալը նշել է, որ մասնագիտական խմբի դասընթացը երկարաժամկետ և կայուն համագործակցության մեկնարկ է, որը բարեկեցություն և կայուն աշխատանք է ապահովելու մասնակիցների համար, քանի որ վերապատրաստման դասընթացից հետո շահառուները կարող են աշխատանք գտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությունում։

📌Համագործակցող կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի մյուս մարզերի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված շահառուներին ևս զբաղվածության ծրագրերում ներգրավելու մասին։

12/06/2026

📌 Խթանելու ենք տարեց և հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների զբաղվածությունը:

12/06/2026

🏡 Խնամքի հաստատությունների փոխարեն` համայնքային փոքր տներ:

11/06/2026
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 11/06/2026

📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնում է ԱՍՀՆ 2025 թ․ բյուջեի կատարողականը։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային ե...

11/06/2026

✅ Առաջիկայում ներդնելու ենք գործազուրկների թվային գրագիտության, ինչպես նաև անապահով ընտանիքներում կենցաղավարության և ծնողավարության ծրագրեր:

11/06/2026

📌 Անապահովության համակարգում գտնվող ընտանիքների թիվը 2017թ.-ի համեմատությամբ պակասել է 2,2 անգամ:

11/06/2026

📢 Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական կիրառման արդյունքում լրամշակվել է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, որը 2026 թ․ հուլիսի 1-ից ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։

Անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա՝

✅ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
✅ առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
✅ խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց զբաղվածության ապահովումը, այսինքն՝ եթե ընտանիքը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անձի աշխատանք փնտրելու հայտ, իսկ աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի և չեն ազդի նպաստ ստանալու իրավունքի վրա։

Նոր համակարգով ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է 4 շեմերի միջոցով, որոնք սահմանվում են` հիմք ընդունելով պարենային զամբյուղի արժեքը՝

📌 ծայրահեղ անապահով,
📌 չափավոր անապահով,
📌 միջին անապահով,
📌 անապահով:

Անապահովության աստիճանով պայմանավորված՝ ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) կլինի տարբեր։

Want your business to be the top-listed Government Service in Talin?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Գայի 1
Talin
0501

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00