👧👶Երկար տարիների սպասումից և հիմնանորոգման աշխատանքներից հետո իր դռները վերաբացեց Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզը՝ «Մանչուկ» անվանմամբ։
👥Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, մարզպետարանի, համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների և այլ կառույցների ներկայացուցիչներ, ծնողներ և հյուրեր:
✅Նորոգված և բարեկարգ պայմաններում մանկապարտեզը պատրաստ է ընդունելու փոքրիկներին՝ ապահովելով նրանց համար անվտանգ, հարմարավետ և ժամանակակից միջավայր։ Իրականացված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ինչը կնպաստի երեխաների լիարժեք զարգացմանն ու անհոգ մանկությանը։
🔹«Մանչուկ» մսուր-մանկապարտեզի վերաբացումը կարևոր ձեռքբերում է համայնքի համար՝ նպաստելով նախադպրոցական կրթության որակի բարձրացմանն ու ընտանիքների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Թալինի համայնքապետարան
Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:
03/06/2026
Պարտիզակ բնակավայրում ընթացքի մեջ են 600 մետր երկարությամբ ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի բնակավայրի գյուղատնտեսական զարգացման համար՝ ապահովելով հողատարածքների առավել արդյունավետ ոռոգում և նպաստելով բերքատվության բարձրացմանը։
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու 65 կիլոմետր հատվածում՝ Կաթնաղբյուր և Աշնակ բնակավայրերը հատող խաչմերուկում, շուտով կմեկնարկեն նոր զբոսայգու կառուցման աշխատանքները։ Նախատեսվող նախագիծը նպատակ ունի ստեղծել բարեկարգ և ժամանակակից հանրային տարածք, որը կծառայի որպես հանգստի ու ժամանցի հարմարավետ վայր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։
Զբոսայգու տարածքում նախատեսվում է տեղադրել Սասունցի Դավթի արձանը, որը տարածքին կհաղորդի յուրահատուկ տեսք և բովանդակություն՝ ընդգծելով ազգային ինքնությունն ու մշակութային արժեքները։ Արձանը կդառնա տարածքի կարևոր խորհրդանիշներից մեկը և կհարստացնի նորաստեղծ հանրային միջավայրի գեղագիտական տեսքը։
Նոր զբոսայգին կարևոր ներդրում կլինի համայնքի հանրային կյանքի զարգացման գործում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր բնակիչների համար։ Այն կդառնա հանդիպումների, զբոսանքների և հանգստի սիրված վայր՝ նպաստելով բնակավայրերի գրավչության և կենսունակության բարձրացմանը։
Շուտով Շղարշիկ բնակավայրում կմեկնարկեն նոր պուրակի կառուցման աշխատանքները։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարմարավետ և բարեկարգ հանրային տարածք՝ բնակիչների հանգստի, ժամանցի և համայնքային կյանքի աշխուժացման համար։ Նոր պուրակը կդառնա բնակավայրի կարևոր հանգստի գոտիներից մեկը՝ նպաստելով շրջակա միջավայրի բարեկարգմանը։
🎉Հունիսի 1 տոնական միջոցառուներ՝ Արագածավանում։
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Թալինի զբոսայգում անցկացվեցին տոնական միջոցառումներ։ Ծաղրածուները, ակրոբատները և աճպարարները գեղեցկացրին երեխաների տոնը՝ նրանց պարգևելով ուրախ ժպիտներ, վառ տպավորություններ և բարձր տոնական տրամադրություն։ Միջոցառումն անցավ ջերմ ու ուրախ մթնոլորտում՝ փոքրիկների համար դառնալով իսկական տոն։
🎊🎉Երեխաների պաշտպանության միջազգային օրը Թալինում։
01/06/2026
Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ Հունիսի 1-ի առթիվ։
Երեխաները մեր կյանքի ամենաթանկ արժեքն են, մեր ապագայի կերտողները։ Մեր ամենամեծ ցանկությունն ու պատասխանատվությունն է նրանց ապահովել խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն: Սա է մեր ամենօրյա աշխատանքի գլխավոր նպատակը՝ կառուցել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա արժանապատիվ կյանքի, կրթության և ինքնադրսևորման լավագույն հնարավորությունները։
Թող մեր երեխաները մեծանան սիրո, համերաշխության և խաղաղության մթնոլորտում, իսկ նրանց պայծառ ժպիտները լինեն մեր համայնքի ու հայրենիքի բարօրության լավագույն խորհրդանիշը։
Շնորհավո՜ր Հունիսի 1
Սիրով՝
Թալին համայնքի ղեկավար
Տավրոս Սափեյան
30/05/2026
Սպորտային կյանքի ակտիվացման և երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու նպատակով բարեկարգվել է Ներքին Սասնաշեն բնակավայրի ֆուտբոլի դաշտը։ Բացի այդ, ֆուտբոլով հետաքրքրվող երեխաներին տրամադրվել են նոր մարզահագուստներ և ֆուտբոլի գնդակներ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
G*i 1 Street (Գայի 1 փողոց)
Talin
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
