Փոքրիկ հատված հունիսմեկյան մեր ջերմ ու պայծառ միջոցառումից։ 💙🎈🌈
ԱՍՀՆ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն
Կենտրոնի նպատակը երեխա ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումն ու այդ իրավիճակից դուրսբերումն է։
01/06/2026
ԱՍՀՆ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաները մեծ ոգևորությամբ տոնեցին Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս գեղեցիկ օրվան մասնագիտական բոլոր թիմերը երեխաների և ծնողների հետ համատեղ պատրաստել էին փոքրիկ, ջերմ ու գեղեցիկ համարներ՝ լցնելով օրը ժպիտներով, երգով ու ուրախությամբ։ Վերջում երեխաները իրենց երազանքները օդ բարձրացրեցին՝ հավատով, որ դրանք անպայման կհասնեն երկինք ու կիրականանան։
✨ Սիրելի՛ երեխաներ, թող ձեր մանկությունը միշտ լինի անհոգ, գունեղ ու երջանիկ։ Թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի, իսկ յուրաքանչյուր երազանք գտնի իր ճանապարհը դեպի իրականություն։ Եղե՛ք առողջ, սիրով շրջապատված և վստահ քայլեք դեպի ձեր լուսավոր ապագան։ 💙🎈🌈
01/06/2026
Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ և գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ Հունիսի 1-ի առթիվ։
Այսօր տոն է, որը հիշեցնում է մեզ՝ մեծահասակներիս, մեր ամենակարևոր պատասխանատվության մասին։ Երեխաներին պետք չէ միայն պաշտպանել, նրանց պետք է լսել, հասկանալ և առաջնորդել։
Երեխաները մեր հասարակության ամենաարժեքավոր, բայց նաև ամենախոցելի մասն են։ Յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունը, նրանց համար անվտանգ, կրթող և զարգացնող միջավայրի ձևավորումը սոսկ պարտականություն չէ. դա ներդրում է մեր վաղվա օրվա, մեր հավաքական ապագայի մեջ։
Մեր մեծագույն առաքելությունն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր երեխա զգա անվտանգություն, աջակցություն և ունենա հավասար հնարավորություններ՝ բացահայտելու իր տաղանդներն ու ներուժը։
Խաղաղություն, անհոգ մանկություն և անսպառ ժպիտներ մեր բոլոր փոքրիկներին։
Շնորհավո՛ր Հունիսի 1: 🌼🎈🎉
27/05/2026
ԱՍՀՆ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ երեխաներ սոցիալական մանկավարժների ուղեկցությամբ իրականացրեցին ճանաչողական և մշակութային էքսկուրսիա «Դիլիջան ազգային պարկ» և Հաղարծին վանական համալիր։
Էքսկուրսիայի նպատակն էր` երեխաների սոցիալական ինտեգրումը, ճանաչողական զարգացումը, մշակութային արժեքների ճանաչումը և խմբային հաղորդակցման հմտությունների զարգացումը։
26/05/2026
Սոցիալական աշխատողի կողմից անցկացվեց սեմինար-քննարկում
Թեմա՝ «Պատիժ, թե՞ սահմանների ճանաչում»
Քննարկեցինք՝
✅️ Պատժի ազդեցությունը երեխայի հոգեբանական և վարքային զարգացման գործընթացում։
✅️ Երեխայի վարքային դրսևորման հնարավոր տարբերակները։
✅️ Ի՞նչ է սահմանների ճանաչումը և ինչպե՞ս այն կիրառել ճիշտ ու արդյունավետ ձևով։
✅️ Ինչպե՞ս վարվել տարբեր իրադրային և կոնկրետ իրավիճակներում։
26/05/2026
Սոցիալական աշխատողի կողմից անհատական աշխատանք երեխայի հետ, ուղղված`
🟡 մանր մոտորիկայի զարգացմանը,
🟡 աչք ձեռքի կոորդինացիայի բարելավմանը,
🟡 գույների տարբերակման և դասակարգման հմտությունների ձևավորմանը,
🟡 ուշադրության և կենտրոնացման զարգացմանը,
🟡 համբերատարության զարգացմանը։
«Երջանկության հասցե՝ իմ ընտանիք» խորագիրը կրող միջոցառումից փոքրիկ հոլովակ՝ նվիրված ընտանիքի ուժին, միասնությանն ու ընտանեկան արժեքների կարևորությանը։ 💛✨
«Երջանկության հասցե՝ իմ ընտանիք» խորագիրը կրող միջոցառումից փոքրիկ հատված։ ✨
15/05/2026
ԱՍՀՆ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատողների կողմից ընտանիքի միջազգային օրվան նվիրված կազմակերպվեց «Երջանկության հասցե՝ իմ ընտանիք» խորագիրը կրող միջոցառումը, որը ևս մեկ անգամ հիշեցրեց ընտանիքի անփոխարինելի դերի, սիրո, համերաշխության և փոխադարձ աջակցության կարևորության մասին։ ✨
Միջոցառման ընթացքում երեխաները մեծ ոգևորությամբ ու սիրով հանդես եկան գեղեցիկ ասմունքներով, երգերով՝ փոխանցելով ընտանեկան ջերմության, հոգատարության ու միասնականության ամենանուրբ զգացողությունները։ Հատուկ տպավորություն թողեց ընտանիքին նվիրված զգացմունքային տեսանյութը, որն իր մեջ ամփոփում էր սիրո, երջանկության և ընտանեկան արժեքների ամենաջերմ պատկերները։ 💛
Միջոցառումը լի էր անկեղծ ժպիտներով, հույզերով և ջերմ մթնոլորտով՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ընտանիքը յուրաքանչյուր մարդու կյանքի ամենաապահով ու ամենաթանկ հասցեն է։
15/05/2026
Սիրելի' հայրենակիցներ,
«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքի միջազգային օրվա առթիվ։
Ընտանիքը հասարակության հիմնասյունն է, իսկ երեխայի համար` այն միջավայրը, որտեղ ձևավորվում է նրա աշխարհայացքն ու ապագան։
Մեր կենտրոնի առաքելությունն է անել առավելագույնը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք լինի ամուր, իսկ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո և հոգատարության մթնոլորտում։
Մաղթում եմ ձեր ընտանիքներին անսասանություն, համերաշխություն և խաղաղություն։ Հիշե'ք, որ ամուր ընտանիքը հզոր պետության գրավականն է։
Սիրով և հոգատարությամբ`
ԱՍՀՆ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Իրինա Մարտիրոսյան
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Տարոն-4, ՄՄՇ թիվ 23
Vanadzor
