English text below
Մեր առաքելությունն է՝ պետական անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը:
Մեր նպատակն է՝ պետական անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումների իրականացման ապահովումը, պետական անտառների կենսաբազմազնության պահպանության ապահովումը, պետական անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման ապահովումը:
Վանաձորի տարածաշրջանի անտառներում ընտրողական հատումներ կատարելու նպատակով ուսումնասիրություններ կատարվել են դեռևս 1890-ական թվականներին, նախկին Թիֆլիսի գավառի Լոռու անտառպետության Շահալիի տեղամասում, որի համար 1897թ. պատրաստվել է անտառգնահատման նկարագիր և համապատասխան պլանշետներ: Անտառի ուսումնասիրությունները շարունակվել են 1920-ական թվականներին, որը անմիջական կապ ունի ներկայիս Վանաձոր քաղաքում 1928 թ. Անտառային գիտահետազոտական կենտրոնի ստեղծման հետ, որի գիտնականների կողմից շուրջ 6 տասնամյակ իրականացվել են հիմնավոր գիտափորձարարական ուսումնասիրություններ:
Վանաձորի անտառտնտեսության տարածքի ձգվածությունը հյուսիսից հարավ մոտ 29 կմ է, արևելքից արևմուտք՝ 65կմ: Անտառտնտեսությունը հյուսիս-արևելքից սահմանակցում է Դսեղի անտառտնտեսությանը, արևելքից՝ ազգային պարկին, արևմուտքից ՝ Շիրակի, իսկ հարավից՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերի համայնքային հողերին:
"Վանաձորի անտառտնտեսության" տարածքն աչքի է ընկնում բուսական հարուստ կենսաբազմազանությամբ: Անտառկազմող գլխավոր ծառատեսակներն են արևելյան հաճարենին, արևելյան և վրացական կաղնին, բոխին: Կենդանական աշխարհը ներկայացված է Կովկասյան լայնատերև անտառներին բնորոշ տեսակներով: Կենդանական աշխարհից հանդիպում են այծյամներ, գորշ արջ, վայրի խոզ, գայլ, աղվես, փորսուղ, նապաստակ, կզաքիս, ոզնի, սկյուռ, մուրծի, բեղլու և այլ տեսակներ:
The mission of Vanadzor Forestry is to ensure sustainable management of state forests: protection, restoration and efficient use.
Our main goals is, ensuring the direction of increasing the productivity of state forests, ensuring the biodiversity conservation of state forests, effective provision of the environmental, social and economic potential of state forests.
To conduct selective logging in the forests of the Vanadzor region, studies were carried out in the 1890s in the Shahali district of the Lori forestry in the former province of Tbilisi, for which in 1897 the corresponding signs were prepared for the Forest Description. Forest exploration continued in the 1920s, which is directly related to the current city of Vanadzor in 1928. With the creation of the Forest Research Center, whose scientists have been conducting thorough scientific and experimental research for about 6 decades.
The length of the Vanadzor Forestry is about 29 km from north to south and 65 km to the east. In the north-east, forestry borders with Dsekh forestry, in the east - with the Dilijan National Park, from the west to the communal lands of Shirak and from the south to the communal lands of Kotayk and Aragatsotn marzes.
The territory of the Vanadzor Forestry is characterized by a rich biodiversity of plants. The main forest-forming species are Oriental beech, East Georgian oak, and hornbeam. The fauna is represented by a wide range of Caucasian forests. The fauna is inhabited by goats, gray bears, wild boars, wolves, foxes, vultures, rabbits, deer, hedgehogs, squirrels, beetles and other animals.