22/05/2026
🔔 Մենք գնում ենք մեր երազանքների հետևից․․․
Երազանքների դպրոցից՝ մինչև շնորհակալություն ու խոնարհում,
չարաճճի մանկությունից՝ մինչև անկեղծ ընկերություն,
գիտելիքից՝ մինչև արժեքների ձեռքբերում,
պատասխանատվությունից՝ մինչև ներողամտություն,
վառ հուշերից՝ մինչև հաջողության բարձունքներ,
և, հետևաբար, փոքր քայլերով՝ դեպի մեծ երազանքներ։
Սիրելի՛ 9-ցիներ, թող այս օջախը մնա ձեր սրտի ջերմ անկյունում,
թող ձեր երազանքները լինեն մեծ, իսկ քայլերը՝ վստահ ու հաղթական։
Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ 9-րդցիներ։
Դասղեկ՝ Լուսինե Առաքելյան
22/05/2026
🇦🇲Համատեղ և համագործակցային աշխատանքի արդյունքում դպրոցում կայացավ 2025-2026 ուստարվա ամփոփիչ աշակերտական ժողովը։ Այն իր բնույթով վերածվեց հանդիսավոր միջոցառման, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի սովորողների ձեռքբերումներն ու հաջողությունները։
Դպրոցի տնօրեն Ա. Դալլաքյանը ներկայացրեց ոչ միայն դպրոցի հաջողություններն ու ձեռքբերումները, այլև առկա բացթողումներն ու հետագա անելիքները։ Նա կարևորեց դպրոցի մասնակցությունը համայնքային, մարզային և հանրապետական մրցույթներին ու միջոցառումներին։ Դրա վառ ապացույցն այն էր, որ դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին ոչ միայն դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերած, այլև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած սովորողները։
Մեր սաներին մաղթում ենք նորանոր հաջողություններ, նպատակասլացություն և առավել արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ աշակերտների զարգացման ու առաջընթացի։
Սովորողները հանդես եկան բազմաբովանդակ հարցադրումներով, և ծավալվեց առողջ քննարկում։
13/05/2026
Դպրոցի հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ , հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ն. Ծատուրյանը մայիսի 8֊ին 7֊րդ դասարանի սովորողների հետ կազմակերպել էր գրական֊ երաժշտական միջոցառում` խորագրով։ Հայրենասիրության, հայրենաճանաչության վեհ գաղափարներով տոգորված` երեխաները ներկայացրին անմահացած սպա Արթուր Սահակյանի կյանքը, պայքարը և մեծ երազանքը ։Հենց այդ մասին է պատմում Գագիկ Եկմալյանը գրքում։ Հանդիսատեսը ծանոթացավ նաև ՀԱՀԵՆ֊ի հայրենանվեր գործունեության հետ, որի նախաձեռնող անդամներից էր Արթուր Սահակյանը։ Ի դեպ, նշենք,որ պոեզիայի 3-րդ համահայկական մրցույթ-փառատոնին, որն անցկացվում էր ի փառս «Արևի» բարձրագույն շքանշանի առաջին ասպետ Արթուր Սահակյանի ՝ ակտիվորեն մասնակցել են 7-րդ դասարանի սովորողներ Արթուր Մինասյանը և Արտուշիկ Քոչարյանը՝ հանդես գալով տպավորիչ ասմունքով։Մարզային փուլի հաղթող է ճանաչվել 7-րդ դասարանի սովորող Արթուր Մինասյանը, ով մայիսի 9֊ին հանրապետական փուլին է մասնակցել ։Շնորհակալություն ենք հայտնում մեր սովորողներին և ուսուցիչ Նարինե Ծատուրյանին երեխաների մեջ այսքան հայրենասիրություն,հայրենաճանաչություն և մայրենի լեզվի նկատմամբ այդքան գիտակցում ձևավորելու համար։
#ՀԱՀԵՆ
01/05/2026
Խ. Աբովյանի անվան հ.9 հիմնական դպրոցի հումանիտար առարկաների մեթոդմիավորումը (մմ նախագահ Ն. Ծատուրյան) հանդես եկավ հետաքրքիր և բովանդակալից միջոցառմամբ` գրական դատ֊ ներկայացում` ըստ Շիրվանզադեի, Նար֊Դոսի, Գր. Զոհրապի ստեղծագործություն
ների։ Սովորողները, պահպանելով դատական նիստի կառուցվածքը, հանդես եկան որպես դատավոր, մեղադրող կողմ, մեղադրյալ, դատապաշտպան, վկաներ։Դատարանի վճիռը բողոքարկվեց։ Սովորողների խոսքը համոզիչ էր և տպավորիչ։
28/04/2026
Կայացավ ևս մեկ ուսումնական նախագիծ կենսաբանություն առարկայից( ,ուսուցիչ՝ Ա.Մովսիսյան), որը ՀՀ կրթության պետական չափորոշչի շրջանակներում ոչ միայն նպաստեց սովորողների մի շարք կարողունակությունների զարգացմանը, այլև խթանեց տեսական գիտելիքների կիրառումը իրական իրավիճակներում՝ ապահովելով կրթության գործնական ուղղվածությունը, ինչը ՀՊՉ-ի հիմնական պահանջներից է։
Վստահ ենք ,որ սովորողների մոտ ձեևավորվեց պատասխանատու վերաբերմունք սեփական առողջության նկատմամբ։
28/04/2026
Նախագծային աշխատանք ֆիզիկա առարկայից
Ուսուցիչ՝ Գ. Մուրադյան
Թեմա՝ «Ջերմային երևույթներն ու դրանց դերը մարդու կյանքում»
Ֆիզիկա առարկայի շրջանակում աշակերտները իրականացրել են հետաքրքիր և ուսուցողական նախագծային աշխատանք՝ նվիրված ջերմային երևույթներին և դրանց նշանակությանը մարդու առօրյա կյանքում։
Նախագիծը ներառել է նաև փորձեր և դիտարկումներ, որոնց միջոցով աշակերտները գործնականորեն հաստատել են տեսական գիտելիքները։
27/04/2026
2026 թ․ ապրիլի 23-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հիմնադրամի կողմից > ՊՈԱԿ-ում կազմակերպված մարզային ուսուցչական համաժողովին մասնակցություն ցուցաբերեցին մեր դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Լիլի Ուլիխանյանը և ուսուցչի օգնական Հ․ Էդիլյանը՝ թեմայով ։ Մանկավարժները համատեղ ,նորովի և բովանդակալից ներկայացրին այսօրվա համար բավականին արդիական թեմա, որը ոչ միայն խթանում էր ՀՊՉ-ի ներդրմանը ,այլև ներառական կրթությանը ։
Շնորհակալություն դպրոցի մանկավարժներին գիտակցումով և պատասխանատվությամբ նախապատրաստվելու և մարզային ուսուցչական համաժողովին պատշաճ ներկայանալու համար։