04/05/2025
Բարեփոխումների հույսով
Որսա՛ պահը, ստեղծի՛ր քո հնարավորությունը։
04/05/2025
Բարեփոխումների հույսով
31/12/2024
ՏԱՐՎԱ ԿԱՄԱՎՈՐ
31/12/2024
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ
Հավասար հնարավորություններ թիմը շնորհավորում է բոլորի ամանորն ու մաղթում, որպեսզի 2025 թվականը լինի ձեռքբերումների տարի:
2024 թվականին ՀԿ հիմնական ծրագրերից մեկը «ՏՏ համայնք» նախաձեռնությունն է, որի շրջանակներում, առանց դրամաշնորհի, կամավորները ներդրել են իրենց ջանքերը և շարունակում են առանց շահի զարգացնել ՏՏ ոլորտը մեր երկրում:
2025 թվականին հավատարիմ մնալով ՀԿ կանոնադրական նպատակներին ակնկալում ենք նոր ծրագրեր նախաձեռնել, որոնք կլինեն ի շահ և ի նպաստ մեր երկրին ու մեր ազգին՝ պահպանելով ազգային արժեքները:
ՀԿ նախագահ՝
Գոհար Փեթաքչյան
01/05/2024
Մայիսի 1-ը կամավոր աշխատողի օր
Կամավորը մեզ համար միշտ եղել է ու մնում է որպես կարևորագույն արժեք` այն մեծ ընտանիքի անդամ, որը ձգտել ենք ու ձգտում ենք ձևավորել հասարակական կազմակերպության ներսում` կյանք տալով այնպիսի ծրագրերի, որոնք ընդունելի են հենց այդ ընտանիքի ներսում, ազգային են և նպաստում են հայ տեսակի պահպանման ու երկրի զարգացմանը։
Հավասար հնարավորություններ թիմը այս պահին իր ջանքերը կենտրոնացրել է ՏՏ համայնք նախաձեռնության և ծրագրի վրա, ինչի համար մայիսի 1-ի տոնական օրվա առթիվ շնորհակալություն է հայտնում իր կամավորներին` նրանց ներդրած ջանքերի և նվիրվածության համար։
Մենք ուժեղ ենք միասին....
Հավասար հնարավորություններ թիմ
ՏՏ համայնք
31/12/2023
Ավանդույթի համաձայն
Ավանդույթի համաձայն ամեն տարի ՀԿ-ի կողմից մեկ կամավորի շնորհվում է լավագույն կամավորի տիտղոսը:
2023 թվականին լավագույն կամավոր է ճանաչվել ՀԿ կամավոր Միլենա Առաքելյանը, ով իր կամավորական աշխատանքի շնոհիվ ներկա պահին համակարգում է ՏՏ համայնքի աշխատանքները:
Շնորհավորում ենք Միլենային և շնորհակալ ենք նրան իր ներդրած ջանքերի ու ժամանակի համար:
Հարգանքով՝
Հավասար հնարավորություններ թիմ
30/12/2023
Հարգելի կամավորներ, գործընկերներ և անձիք, ում համար ՀԿ հնգամյա գործունեությունը ինչ-որ բան նշանակել է, նշանակում է կամ գուցե ապագայում կնշանակի:
«Հավասար հնարավորություններ ՈՒՔՆ» ՀԿ-ն շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, իսկ բարեմաղթաքների փոխարեն խոստանում, որ գալիք տարում և ապագայում միշտ կանգնած է լինելու բոլոր նրանց կողքին, ում համար կարող է փոքր-ինչ հնարավորություն ստեղծել կյանքում իրենց կարևոր քայլը կատարելու ժամանակ:
Ամփոփելով ՀԿ գործունեությունը անցած 2023 թվականին՝ կարելի է փաստել, որ անցած տարի ՀԿ գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի եղել, ինչն ունի իր թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառները: Այնուամենայնիվ, հետամուտ լինելով այն առաքելությանը, ինչի համար ստեղծվել է և մինչ օրս կա ՀԿ-ն՝ մենք հանձն ենք առնում ձեռնարկել քայլեր ՀԿ գործունեությունը գալիք տարում ավելի արդյունավետ դարձնելու և այն ի շահ մեր երկրի և մեր ժողովրդի ծառայեցնելու:
Չնայած այն բանին, որ գաղափարական տեսանկյունից ՀԿ-ն նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնցից մի մասը ներկայումս նաև ընթացքի մեջ են, սակայն ՀԿ ամենաակտիվ և հեռանկարային ծրագրերից են «ՏՏ համայնք» և «Կրթության բանակ» նախաձեռնությունները, որոնց ուղղությամբ դեռ անելիքներ կան և հույս ունենք, որ այն ավելի արդյունավետ կկարողանանք կազմակերպել և տեսանելի դարձնել ՀԿ շահագրգիռ անձանց համար:
Թող որ 2024-ը նոր հնարավորությունների տարի լինի ...
ՀԿ նախագահ՝
Գոհար Փեթաքչյան
13/07/2023
ՀԿ-ի կայք էջը արդեն պատրաստ է և գործում է
https://opportunities.inarmenia.org
04/01/2023
Մեր կայք էջը՝ Շուտով
21/09/2022
ՏՏ համայնք
ՄԻՇՏ ՀԱՐԱՏԵՎԻՐ ԴՈՒ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Անկախությունը ոչ միայն բացարձակ արժեք է, այլ նաև պարտավորություն՝ այն սրբորեն պահպանելու: Ահա թե ինչու անկախության ամեն մի տարելիցին անհրաժեշտ է գնահատել և վերլուծել այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել և նոր մարտահրավերներ սահմանել:
Անհրաժեշտ է էլ ավելի ուժեղանալ, սթափ նայել իրավիճակին ու շարունակել գործել արդեն բազմապատկված ոգևորությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի անկախության ու ազատության:
Հարգանքով՝
ՏՏ համայնք
18/09/2022
ՏՏ համայնք
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐԻՆ` ՄԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ
Հռիփսիմե Բադալյան
Մենք փորձում ենք ստեղծել կամավորների թիմ, ովքեր կմնան համայնքում միշտ` դառնալով նրա մասնիկը։
Հռիփսիմեն համայնքում համակարգում է «Ապագան սկսվում է դպրոցից» ծրագիրը։ Նա բնակվում է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։
Նրա ջանքերով Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի աշակերտների ՏՏ համայնքը հնարավորություն է ընձեռնվել ստանալ տարրական տեխնոլոգիական կրթություն։ Եվ այդ հնարավորությունը գնալով ընդլայնվում է ՀՀ այլ գյուղերում։
09/09/2022
Մենք արդեն տելեգրամ էջ ունենք
Հավասար հնարավորություններ ՀԿ-ն, նպատակ ունենալով ակտիվացնել իր գործունեությունը և զարգացնել իր, արդեն ավանդույթ դարձած ծրագրերը, բացում է տելեգրամյան էջ` t.me/equal_opportunities_armenia
Տելեգրամյան էջը այն հարթակն է, որի օգնությամբ նպատակ ունենք բարձրացնել ՀԿ կառավարման օպերատիվությունը` ընդլայնելով ՀԿ կամավորների և շահառուների հետ կոմունիկացիայի հնարավորությունները։
Առաջիկայում նախատեսում են մեր կողմից կազմակերպված ծրագրերի իրականացում ամբողջ ՀՀ տարածքու, հատկապես` գյուղերում։
Հարգանքով`
Հավասար հնարավորություններ թիմ
05/09/2022
ՏՏ համայնք
Ցանկացած կառավարության գործունեությունը քննադատող թող առաջին հերթին հարց ուղղի ինքն իրեն. : Քննադատել ու իրավիճակը վերլուծել կարող են բոլորը: Դա ընդամենը է:
Իրոք մտահոգ ես երկրիդ ապագայով, ուզում ես քո երեխան բարեկեցիկ կյանքով ապրի, ուրմեն ինչ կապ ունի ով է իշխանությունը, ով է վարչապետ կամ ինչ քաղաքականություն է իրականացնում կառավարությունը: Հեղափոխության բովանդակությունը վարչապետ փոխելու մեջ չէր և դա անձերի հետ կապել պետք չէ: Ինչպես բազմիցս վարչապետն է նշում սա հայ ժողորդի հաղթանակն է:
Այո, հաղթանակ քանի որ հայ ազգը հնարավորություն է ստացել: Կոտրվել են նախկին երկաթյա կապանքները, մեր ձեռքերը ազատ են գործելու համար: Ուստի պետք է ոչ թե ասենք այս նախարարը այս բանը արեց, մյուսը՝ ոչինչ չարեց, կամ ասեց, կամ չասեց, այլ պետք է հստակ գիտակցենք, որ անողն էլ չանողն էլ մենք ենք: Հեղափոխությունով ոչ թե նոր վարչապետ եկավ, այլ ժողովուրդը ստացավ հավասար լինելու հնարավորություն:
Եվ հիմա ինչ որ կոմենտներ գրելու, նյութեր հրատարակելու փոխարեն, գործել է պետք: Նոր կառավարությունը հստակ մեսեջներ է ուղարկում թե ինչ ոլորտներ է պատրաստ ֆինանսավորել, հրապարակային իր աջակցությունն է հայտնում ցանկացած արդար ու խելամիտ ծրագրի: Այլ կերպ ասած այս հեղափոխությունով ձեռք ենք բերել ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որը պատրաստ է աջակցել իր ժողովրդին: Հիմա հրապարակում քանիսը հավաքվեցին, դա իրական է թե կեղծ, ում է դա հետաքրքրում: Կամ նոր վարչապետ փոխելով ինչի ենք հասնելու: Կառավարությունը չունի որևէ տնտեսական քաղաքականություն, մենք՝ հայ ժողովուրդս, ունենք: Իսկ ինչ ենք անում մենք երկիր կառուցելու փոխարեն: Գործելու փոխարեն տողատակեր ենք փնտրում: Սխալ է: Պետք է հասկանանք, որ այդ կառավարությունը ոչ թե ինչ որ նախարարներ ու վարչապետն են, այլ այդ կառավարությունը մենք ենք: Մենք ենք նստած այդ աթոռներին և նրանց սխալը մեր սխալն է: Սա նախկինի նման չէ, որ ամեն ինչը իրենցն էր: Հիմա կարևորը իշխանությունն է մերը: Եվ դա հեղափոխության ամենակարևոր արժեքն է:
_________________________________
Մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը դեռևս չի ավարտվել: Կառավարության և կառավարող անձնակազմի փոփոխությունից հետո, փոխվելու կարիք ունենք նաև մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս: Ժամանակն է որպեսզի պայքարենք նախկինում ստեղծված հիվանդ համակարգերի դեմ, փոխենք դրանք և պահանջենք, որ փոխվենք այդ համակարգերում աշխատող մեր հայրենակիցները: Քանզի կառավարությունը և վարչապետը, որքան էլ ժողովորդի կողմից ըտրված լինեն, միևնույն է կդժվարանան և ոչինչ չեն կարող անել, եթե շարունակում ենք աղբը գետնին նետել, շարունակում ենք ստվերային տնտեսությունը մեծացնել, չենք սովորում դպրոցներում, կրթության որակը շարունակում է անբավարար լինել և այլն: Այս և այլ բազմաթիվ խնդիրների լուծման համար պարտադիր չէ լինել պաշտոնյա: Ավելին, կառավարությունը այս խնդիրներում մենակ չէ: Պետք է աջակցենք կառավարությանն ու վարչապետին երկրում ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ:
Հեղափոխությունը եկավ ապացուցելու և մենք նույնպես պետք է շարունակենք ամրապնդել այն հանգամանքը, որ պատգամավորը, նախարարը կամ այլ պաշտոնյա արտոնյալ չէ: Ավելին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ՀՀ-ում ունենա ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:
Ուսանողների կողմից հիմնադրված ՀԿ-ն նպատակ ունի պայքարել բացասական երևույթների դեմ և պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ապահովող համակարգերի հիմնադրման և կայացման համար:
ՀԿ-ի հիմնադիրները 10.10.2018թ.-ին Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մի շարք ուսանողների համար ներկայացրեցին հասարակական կազմակերպության նպատկներն ու անելիքների հակիրճ քարտեզը: