«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ

«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ

Share

Գրադարան

03/06/2026

✍ #ՌեյԲրեդբըրի
📚 #Խատուտիկիգինի 🌼

✅«Խատուտիկի գինին» կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Խատուտիկի գինին գրքում, որը մի հիշարժամն ամռան հուզաթրթիռ ժամանակագրությունն է, հենց «ամռան համն» է լեզվին, ամառը՝ ինքնին՝ «բռնած ու խցանած»: բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք:

Photos from «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ's post 03/06/2026

Մայիս ամսին Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի ամենաշատ սպասարկված գրքերն են.
1.Ռեյ Բրեդբըրի -«Խատուտիկի գինի»
2.Ռուբեն Եսայան- «Մյուսը»
3.Օուենս Դելիա-«Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում»
4.Շել Սիլվերսթին -«Անձնվեր ծառը»

Photos from «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ's post 25/05/2026

Այսօր Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի հյուրերը Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին դասարանի սաներն էին` դասվար Ալինա Շահնազարյանի ուղեկցությամբ։ Երեխաներին ռուսերեն լեզվով գրադարանի հետ ծանոթացրեց համակարգի մեթոդիստ Նաիրա Աղամալյանը։ Նա երեխաներին ուղեկցեց գրադարանում, հանելուկներ ու ասացվածքներ ասաց, պատմեց գրադարանից օգտվելու մասին։ Հանդիպման ավարտին երեխաները դիտեցին մուլտֆիլմը

Photos from «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ's post 16/05/2026

Համաքաղաքային շաբաթօրյակ

Photos from «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ's post 14/05/2026

Դպրոց-գրադարան համագործակցության շրջանակներում մեր համակարգի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան էին այցելել Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 -րդ հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սաները` դասղեկ Տաթևիկ Մատինյանի ուղեկցությամբ։ Երեխաները համակարգի տնօրեն Մանե Մուրադյանի հետ քննարկեցին Հովհ.Թումանյանի պատմվածքը։ Նրանք վերլուծեցին բովանդակությունը, կերպարներին, առաջարկեցին լուծումներ բոլոր գիքորների համար։

Photos from «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ's post 13/05/2026

Մայիսի 12-ին ՀՈԱԿ-ի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում կայացավ հանդիպում ֆրանսիաբնակ ժամանակակից գրող Ասատուր Հակոբյանի հետ։ Հանդիպման շարժառիթն Ասատուր Հակոբյանի` վերջերս հրատարակված
գիրքն էր։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ համակարգի փոխտնօրեն Տաթև Աղաբաբյանը, ով իր խոսքում նշեց, որ գրողին շնորհավորելու ևս երկու առիթ կա. Ասատուր Հակոբյանն ընտրվել է ֆրանսիական Ւվլին համայնքի ավագանու անդամ և հանրությանն սկսել է ներկայանալ ոչ միայն իր գրականությամբ,այլ` կոչվող հումորային ծրագրով` Stand Up ձևաչափով:
Հանդիպման ընթացքում,թեև հիմնականում խոսվեց հեղինակի նոր գրքից, բայց անդրադարձ կատարվեց նաև գրողի , > գրքերին, խոսվեց Ասատուր Հակոբյանի ստեղծագործությունների ժանրային և թեմատիկ առանձնահատկությունների, կերպարների ընտրության մասին, ընթերցվեց հատված գրքից, Երևանին նվիրված բանաստեղծություն, ներկայացվեց Stand Up-ից փոքրիկ հատված։
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում, իսկ հանդիպման ավարտին ներկաները գրողի ինքնագրով նվեր ստացան նոր գիրքը ։

Want your business to be the top-listed Government Service in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Թատերական 2
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00