Վայք քաղաք, Vayk town

Վայք քաղաք, Vayk town

Share

ՎԱՅՔ

Վայք 05/05/2020

2002թ.

04/05/2020

▶️Սկսում ենք challenge🥳
Քոմենթում տեղադրում ենք մեկ լուսանկար` 📸🎥📽արված մեր պատուհանից⛰⛺️🏕🏫🛤🌅🎇🌆🎆🏙🌃🏨🏥🏕: Ամենագեղեցիկ տեսարանը կզբաղեցնի էջի գլխավոր նկարը մեկ ամիս շարունակ` հեղինակի մակագրությամբ (ցանկության դեպքում) :
Մարտահրավերն ուղարկում եմ նրան` ով առաջինը կընդունի

Վայք 04/05/2020
04/05/2020
18/11/2019

Չմոռանաս հրավիրել ընկերներիդ` հավանելու մեր էջը😉

18/11/2019

Հարգելի հետևորդներ,🤩 սիրով սպասում ենք հետաքրքրաշարժ նյութերի` Վայքի, նրա պատմության,🧐 շինությունների🕍⛪️🏤 և այլնի մասին և իհարկե գեղեցիկ լուսանկարներ ամենագեղեցիկ քաղաքից😍🖼

18/11/2019

Անցյալում՝ Սոյլան, 1956-1990 թվականներին՝ Ազիզբեկով, 1990 թվականի նոյեմբերի 23-ին Ազիզբեկովը վերանվանվել է Վայք է ։

18/11/2019
Photos from Վայք քաղաք, Vayk town's post 18/11/2019

Սուրբ Տրդատ եկեղեցի, հայկական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցու կազմում։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց ձորի թեմի մեջ։

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած Տրդատ Գ թագավորի անունը հավերժացնող Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թ. ամերիկահայ բարերարներ Գալուստ և Էմմա Սողոյանների ֆինանսավորմամբ։

Սուրբ Տրդատ եկեղեցին օծվել է 2000 թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն՝ իրենց փոքրիկ գմբեթներով։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով։ Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները։

Խաչքար Վայքի սուրբ Տրդատ եկեղեցու պատին.jpg

Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողը եկեղեցու տարածքում
Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի»։ Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000 թ.», իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000 թ.»։ Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է. «Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000 թ.»։ Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան՝ կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.«Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ.Տ Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց. յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան Հայոց. Ճարտարապետ Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան. Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի 2000 թ., կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000 թ.»։ Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա՝ եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար։ Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ։ Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է՝ օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը։

16/11/2019

Վայք քաղաքը գտնվում է Երևանից` 137կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձորից` 18կմ հեռավորության վրա: Տեղակայված է մարզի կենտրոնական մասում: Քաղաքի կենտրոնով 1,5 կմ անցնում է Երևան-Գորիս ավտոմայրուղին:

18/02/2019

ԱՐՓԱ
Վայքի տարածքով հոսում է Արփա գետը։ Գարնանային վարարումները միջին հոսանքում սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետին հասնում են ապրիլին կամ մայիսին, գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի կեսերին։ Վարարումները տևում են 90-120 օր։ Գետը սնվում է անձրևաջրերով և ձնհալի ջրերով։ Գետի վտակները հեղեղաբեր են։ Ձմռանը գետը ափային մասում սառցակալում է։ Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թվականին), հյուսիս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։

Want your business to be the top-listed Government Service in Vayk'?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Վայոց Ձոր, Վայք
Vayk'