01/06/2026
🎉ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1
«Յուրաքանչյուր երջանիկ երեխա ավելի լուսավոր ապագայի երաշխիքն է»։ ❤️👧👦🌍
🔹 Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտոնապես հաստատվել է 1949 թվականին, իսկ առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
🔹 ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում կա ավելի քան 2 միլիարդ երեխա, որոնք կազմում են մարդկության գրեթե մեկ քառորդը։
🔹 Յուրաքանչյուր երեխա ունի կրթության, առողջության, պաշտպանության և ազատ զարգացման իրավունք, որոնք ամրագրված են United Nations-ի կողմից ընդունված Convention on the Rights of the Child-ում։
🔹 Երեխաների պաշտպանության օրը միայն տոն չէ․ այն նաև հիշեցում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է անվտանգ, երջանիկ և արժանապատիվ մանկության։
🔹 Գիտնականների կարծիքով՝ երեխայի առաջին տարիներին ստացած սերն ու հոգատարությունը մեծ ազդեցություն են ունենում նրա հետագա կյանքի և հաջողությունների վրա։
28/05/2026
🇦🇲 Մայիսի 28 — Հայաստանի Հանրապետության օր
Այսօր մեր պետականության վերածննդի, անկախության և ազգային միասնականության խորհրդանշական օրն է։
Թող այս օրը մեզ համար լինի ուժի, պատասխանատվության և հայրենիքի հանդեպ սիրո նոր աղբյուր։
Փա՛ռք մեր հերոսներին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ 🇦🇲
26/05/2026
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մարզական միջոցառումների օրացուցային պլանի համաձայն՝ մայիսի 23-24-ին անցկացվել է զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանին նվիրված 30-րդ հոբելյանական հուշամրցաշարը։
Հուշամրցաշարին ներկա են եղել ՀՀ Արարատի մարզպետը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը։
22/05/2026
🎉Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի սիրառատ շնորհավորանքը 2026 թվականի շրջանավարտներին՝ Վերջին Զանգի կապակցությամբ։
🔔🎊 Այսօր ձեր կյանքի մի կարևոր փուլի ավարտն է ու ճանապարհի սկիզբը դեպի նոր հորիզոններ։ Շնորհավոր վերջին զանգի առիթով, սիրելի՛ շրջանավարտներ։
Թող ձեր հիշողություններում դպրոցական տարիները մնան ջերմ ու անկրկնելի։ Գնահատե՛ք ձեր ուսուցիչներին, որոնք ներդրել են իրենց հոգու մի մասնիկը ձեր մեջ, և ծնողներին, որոնք միշտ ձեր կողքին են եղել։ Դպրոցը ձեզ տվել է գիտելիքի հիմքը, բայց կյանքն ինքն է շարունակելու ուսուցանել։ Համարձակ եղեք, մի՛ վախեցեք սխալվելուց, որովհետև ամեն սխալ մի նոր քայլ է դեպի հաջողություն։
Հավատացե՛ք ինքներդ ձեզ, հետևե՛ք ձեր երազանքներին ու երբեք մի՛ կանգնեք զարգացման ճանապարհին։ Առջևում ձեզ սպասում են մեծ արկածներ, նոր ընկերություններ ու անսահման հնարավորություններ։ Թող ամեն օր լցված լինի դրական պահերով, իսկ ամեն մի նպատակ՝ իրականություն դառնա։
Ուրախ, լուսավոր և հաջողությամբ լի ապագա ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Հպարտացե՛ք ձեր արածով և համարձակ քայլեք առաջ։
22/05/2026
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 23-24-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում կանցկացվի Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը:
Աթլետիկական հուշամրցաշարին մասնակցելու են ՀՀ Երևան, Արտաշատ, Գյումրի, Վանաձոր, Կապան, Էջմիածին քաղաքների և Վրաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավելի քան 125 մարզիկ, մարզուհիներ:
Հուշամրցաշարի գլխավոր հովանավորն է Վեդի Ալկո ՍՊԸ-ն:
Բացումը տեղի կունենա 16:00-ին:
Բոլորին հրավիրում ենք մարզադաշտ՝ ներկա գտնվելու գեղեցիկ միջոցառմանը:
18/05/2026
🎓 Սիրելի՛ վեդեցիներ,
Մայիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, Վեդի քաղաքի ամֆիթատրոնը կդառնա տոնական ու հիշարժան հանդիպման վայր՝ նվիրված 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտներին։ ✨
Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող համերգ-միջոցառմանը կմասնակցեն համայնքի 19 բնակավայրերում գործող ՊՈԱԿ-ների շրջանավարտները, մանկավարժական կազմերը և հյուրերը։
Երեկոյի հատուկ հյուրը կլինի DJ Vakcina-ն 🎶, իսկ միջոցառման ավարտին մասնակիցներին սպասվում է գեղեցիկ հրավառություն։ 🎆
Սպասում ենք բոլորիդ՝ միասին կիսելու այս ուրախ և հիշարժան օրը։ 💫
14/05/2026
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Վեդի համայնքի մշակույթի տան հարակից տարածքից կմեկնարկի ամենամյա երթը՝ նվիրված Երասխի բարձունքի գրավման և զոհված ազատամարտիկների հիշատակի 34-րդ տարելիցին։
📍 Մեկնարկ՝ Վեդի համայնքի մշակույթի տան հարակից տարածք
🕚 Ժամ՝ 11։00
📅 Օր՝ մայիսի 18