01/06/2026
📌Ճանաչողական այց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ջրվեժներ...
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները այցելելով Վահագնի և Աստղիկի ջրվեժներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի ամենահին պահպանվող բնապահպանական տարածքներից մեկին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։
Արգելոցը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, պատմամշակութային հուշարձաններով և բացառիկ լանդշաֆտներով։ Այցի ընթացքում աշակերտները ոչ միայն բացահայտեցին արգելոցի բնական հարստությունները, այլև ծանոթացան բնության պահպանության կարևորությանը և Հայաստանի բնապահպանական ժառանգությանը։
#ՇՄՆ #Խոսրովիանտառ
29/05/2026
Փոքրիկ այցելուները...
Ուրծաձորի նախակրթարանի սաները այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան:
#ՇՄՆ #Խոսրովիանտառ
27/05/2026
📚Էկոկրթական ծրագրերի շրջանակում Ռանչպարի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան։
✅Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվեց արգելոցի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտային առանձնահատկություններն ու էկոհամակարգերը, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բուսատեսակներն ու կենդանատեսակները։
🐆Աշակերտները «Arloopa» հավելվածի միջոցով լուսանկարվեցին ընձառյուծի հետ, դիտեցին ֆոտոթակարդների կողմից արձանագրված լավագույն կադրերը և ծանոթացան բնության ուսումնասիրման ժամանակակից մեթոդներին։
Այցի շրջանակում աշակերտներն այցելեցին նաև պետական արգելոցի Խոսրով տեղամաս։
#ՇՄՆ #Խոսրովիանտառ
22/05/2026
🌳Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Հովտամեջի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց էկոկրթական հանդիպում «Կենսաբազմազանության դերը մարդու կյանքում» թեմայով:
Միջոցառման նպատակն էր աշակերտների շրջանում ձևավորել բնապահպանական գիտակցություն, ներկայացնել կենսաբազմազանության կարևորությունը և խթանել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։
Հանդիպման սկզբում աշակերտներին ներկայացվեց կենսաբազմազանություն հասկացությունը, դրա կարևորությունը բնության հավասարակշռության պահպանման գործում, ինչպես նաև այն, թե ինչպես են բույսերը, կենդանիները և միկրոօրգանիզմները փոխկապակցված միմյանց և մարդու կյանքի հետ։ Քննարկվեց նաև այն հանգամանքը, որ կենսաբազմազանության պահպանումը կարևոր պայման է առողջ և հավասարակշռված միջավայր ունենալու համար։
✅Գիտելիքների ամրապնդման նպատակով կազմակերպվեց տարբեր բնույթի թեմատիկ խաղեր բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ:
🐆Arloopa հավելվածի միջոցով նկարվեցին ընձառյուծի հետ:
📸Դիտեցին ֆոտոթակարդների կողմից նկարահանված կադրերը։
Այնուհետև աշակերտները այցելեցին Խոսրով տեղամաս , որտեղ ծանոթացան պատմամշակութային հուշարձաններին, տուրիստական երթուղիներին:Այցի ընթացքում կազմակերպվեց նաև թռչնադիտարկում։
#ՇՄՆ