Առուշ Առուշանյանի աջակիցներ

Առուշ Առուշանյանի աջակիցներ

Share

🇦🇲Հաղթանակի ճանապարհն անցնելու ենք միասին.✊
Էջը ղեկ

12/08/2022

Մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ ամեն տարի բոլոր գյուղերում և Գորիսում բնակարաններ կառուցենք.


https://fb.watch/eS6YFcnGgO/ 12.08.2022

12/08/2022

🇦🇲Մեր Համայնքի սահմանամերձ գյուղերից ոչ ոք չի արտագաղթել։
Մարդիկ մարտական են, ոգին տեղն է և պետք է կանգնած մնանք մինչև վերջ՝ մինչև Արցախի ազատագրում 💪✊🇦🇲


https://fb.watch/eRYoMFtFUS/ 12.08.2022

Photos from Առուշ Առուշանյանի աջակիցներ's post 16/06/2022

Գորիս համայնքի ղեկավարն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ համագործակցության նոր հնարավորությունները
----------------------------------
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Գորիսի համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ծանոթացել է Գորիս-Վիեն քույր քաղաքաղների համատեղ ծրագրերին: Դեսպանը կարևորել է, որ Գորիսում շարունակում են կրթական, փոխանակման, զարգացման ծրագրերը: Ընդգծվել են մի քանի ոլորտներ, որոնց շուրջ պլանավորված նախագծեր կան և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքն է տարվում, որպեսզի ընթացք ստանան: Հանդիպման ընթացքում խոսվել է
Վիենում և Լիոնում հունիսի 24-30-ը կայանալիք ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներին առնչվող հարցերի մասին: Այցը հիմնականում ճանաչողական բնույթ է կրել, սակայն ընդգծվել են ոլորտներ, որոնց շուրջ համայնքն աշխատում է, որպեսզի Ֆրանսիայի գործընկերների հետ միասին կյանքի կոչվեն:

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality- էջից

25/05/2022

Տարիներ շարունակ անանցանելի թաղամասերը կապիտալ վերանորոգվում են.
————————————
Մանրամասները՝ տեսանյութում

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality-էջից

https://fb.watch/dd-JdLA_Wm/

Photos from Առուշ Առուշանյանի աջակիցներ's post 24/05/2022

Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ ամեն օր Գորիս համայնքում լուծվում է 30 տարվա բացը․․․
—————————————————————————
Վերիշեն բնակավայրում կառուցվում է նոր կոյուղագիծ
Վերիշեն բնակավայրի տարբեր փողոցներում նոր կոյուղագիծ է անցկացվում: Նշենք, որ առանձնատներով կառուցապատված այս հատվածներում կոյուղի չի եղել: Կառուցվում է նոր համակարգ՝ մինչև բնակիչների տները։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում վաղը աշխատանքը ավարտին կմոտենա։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality-ի էջից

https://www.facebook.com/GorisMunicipality/posts/5217761528318052

20/05/2022

Ինչպես միշտ Առուշ Առուշանյանը Հայրենիքի դարպասը պահող սահմանամերձ բնակավայրերում ապրող Հայրենակիցների կողքին է ✊🇦🇲
————————————
Նամանավանդ այսօր շատ կարևոր է կանգնել սահմանամերձ գոտիներում ապրող մեր Հայրենակիցների կողքին ու վախվորած աչքերին ժպիտ բերել, իսկ առօրյա հոգսերը փոքր ինչ թոթափել…

Մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ հետևողական կերպով լուծել սահմանամերձ բնակավայրերի խնդիրները
🔺Խաղահրապարակների բացում՝ Ներքին Խնձորեսկում և Ոորոտանում
🔺Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ Որոտանում
🔺Լուսավորության ցանցի կառուցում
🔺Մեղվափեթակների տրամադրում

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում շարունակում ենք աշխատել, որպեսզի համատեղ ջանքերով նոր ծրագրեր իրականացվեն նաև մյուս բնակավայրերում:

Գրառումը ՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality-ի էջից

https://fb.watch/d7xwk1WB7-/

Photos from Առուշ Առուշանյանի աջակիցներ's post 20/05/2022

Լուրջ եկամտային օգնություն սահմանամերձ Որոտան համայնքին.
Որոտանում 16 ընտանիքներ ստացել են մեղվափեթակներ
----------------------------------------
Գորիս համայնքի Որոտան բնակավայրի կլիման և շրջակա բնությունը թույլ են տալիս զարգացնել մեղվաբուծությունը, սակայն ընտանիքները չէին կարողանում զբաղվել մեղվաբուծությամբ, քանի որ չունեին գումար՝ մեղվաբուծության համար փեթակներ, մեղվաընտանիքներ և այլ անհրաժեշտ իրեր գնելու համար։ Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Աջակցություն Հայաստանում առավել խոցելի համայնքների և խմբերի հետկոնֆլիկտային վերականգնմանը» ծրագրի շրջանակներում Որոտանում մեղվաբուծությունը խթանելու նախաձեռնությունն արդեն հաջողությամբ մեկնարկել է:

Նախ ընտանիքները սովորել են մեղվաբուծության հմտությունները, այնուհետև տրամդրվել են մեղվափեթակներ և մեղվաբուծության համար անհրաժեշտ իրեր: Ընտանիքներին հավաստագրերը հաձնել են Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Մեղվափեթակները տարիների ընթացքում կշատանան, ընտանիքների համար սա լուրջ օգնություն է, քանի որ լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն կստեղծվի:
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality-ի էջից

https://www.facebook.com/436663606427892/posts/5205449086215963/?d=n

Photos from Առուշ Առուշանյանի աջակիցներ's post 19/05/2022

Շինաշխատանքները Գորիս Համայնքում չեն դադարում 👏👏
—————————————-
Եղանակների տաքացմանը զուգահեռ մի շարք փողոցներում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Այս տարի Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ են պլանավորված։ Արտաշեսյան թաղամասի աշխատանքային եռուզեռին հետևել է համայնքի ղեկավարը։ Առուշանյանն ընդգծել է, որ շինանարները հետևողական լինեն որակի ապահովման հարցում։ Շինաշխատանքներն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ։ Շուտով կմեկնարկեն նաև քաղաքի կենտրոնական փողոցների կապիտալ նորոգման աշխատանքները։ Ճանապարհները այս պահին քանդված են, քանի որ առաջին հերթին փոխվել են ջրագծերը և որոշակի անհարմարություն են պատճառում վարորդներին, սակայն առաջիկայում կունենանք հարմարավետ և բարեկարգ փողոցներ։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality-ի էջից

https://www.facebook.com/436663606427892/posts/5203516276409244/?d=n

17/05/2022

Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը մշտապես Առուշ Առուշանյանի ուշադրության կենտրոնում են. Գորիսի մարզադպրոցում այսուհետ գործելու է բռնցքամարտի անվճար խմբակ
——————————
Վերակառուցված Մանկապատանեկան մարզադպրոցում այսուհետ գործելու է նաև բռնցքամարտի անվճար խմբակ: Սպորտը ձևավորում է ուժեղ կամք, նպատակասլացություն, սովորեցնում է երեխաներին հաղթահարել դժվարությունները և շարժվել դեպի նպատակ՝ անկախ ցանկացած հանգամանքից։ Մեր առջև խնդիր ենք դրել, Գորիս համայնքում առողջ ապրելակերպի խթանումը, սպորտի մասսայականացումը դարձնել առաջնահերթություն: Կարևորելով արտադպրոցական կրթությունն ու սպորտի զարգացումը համայնքում` շարունակում ենք ներդրումներ կատարել: Գորիսի Մանկապատանեկան մարզադպրոցը վերակառուցելուց և վերազինելուց հետո հրաշալի արդյունք ունենք. շուրջ 190 երեխա մարզվում է դպրոցում: Սպորտը անհավանական դժվարությունները հաղթահարելու միջոցով հաղթելու արվեստ է։ Մարզիկի ուշադրությունը արդյունքի վրա դրդում է նրան հատուկ ջանքերով մարզվել, շատ բան զոհաբերել հաղթանակի հասնելու համար։ Ծնողներին կոչ եմ անում ուղղորդել երեխաներին մարզադպրոց: Կարող են նաև Տեղ և Տաթև համայնքների երեխաները դիմել: Խմբակները գործում են անվճար: Մարզիչները կփորձեն նաև ժամային գրաֆիկը հարմարեցնել, որպեսզի երեխաների տեղափոխումը կազմակերպվի մեր բնակավայրերից Գորիս եկող անվճար հանրային տրանսպորտով: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծվեն մեր երեխաների համար: Գրանցվելու համար կարող եք զանգահարել մարզիչներին հետևյալ հերախոսահամարներով 099054439, 077993920

Գրառումը Arush Arushanyan-ի ֆբ-յան էջից

13/05/2022

Այս իշխանությունների համար հայրենիք, սկզբունքներ, ինքնասիրություն, նամուս, թասիբ՝ սաղ զրո են․
Առուշ Առուշանյան

https://fb.watch/c_3unYU_nL/

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan