ԳՈՐԾ ԿԱ‼️‼️
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈւՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՓՆՏՐՈՒՄ Է ԳԵՂԱՆԻՍՏ ԽՄԲԱՅԻՆ ՏԱՆ ՀԱՄԱՐ «ՍՈՑ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐ»
Մանրամասների համար գրեք մեր անձնական էջին
Ջերմիկ Անկյուն Հիմնադրամ/Jermik Ankyun Foundation
Ջերմիկ Անկյունը համայնքահեն խմբային տներում ապահովում է արժանապատիվ ապրուստ, աջակցություն և սոցիալական ներառում՝ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։
29/01/2026
Սա պարզապես լոգոտիպ չէ, այլև ինստիտուցիոնալ պատասխանատվության կնիք։
Այսօրվանից "Ջերմիկ Անկյուն" հիմնադրամի բոլոր խմբային փոքր տների վրա փակցված է #ՀՀԱշխատանքիևսոցիալականհարցերինախարարության պաշտոնական լոգոտիպը՝ նախարարի հրամանով։
Սա նշանակում է մի բան․ պետությունը ոչ թե պարզապես ճանաչում է մեր ծառայությունը, այլ իր վրա է վերցնում դրա շարունակականության և որակի քաղաքական պատասխանատվությունը։
Պատի վրայի լոգոտիպը ասում է մի բան, որ այս տներում ապրող բնակիչները գտնվում են մի համակարգում, որտեղ
պետությունը պարտավորվել է պաշտպանել նրանց տունը,
ծառայությունը, և կյանքի արժանապատիվ պայմանները։
Սա նաև ուղերձ է բոլոր շահառուներին, աշխատակիցներին և համայնքին․ այս տները այլևս ոչ թե «ծրագրեր» են, այլ պետության կողմից ճանաչված աջակցվող տարածքներ։
Եվ այստեղ կատարվող յուրաքանչյուր գործողություն՝ խնամքից մինչև ինքնուրույնացման ծրագրեր, գտնվում է հանրային հաշվետվողականության դաշտում։
Ջերմիկ Անկյունը հիմնադրամը չի աշխատում իր համար, այլ աշխատում է մի մոդելով, որտեղ յուրաքանչյուր տուն պաշտպանված է ոչ միայն հիմնադրամի մասնագիտական թիմով, այլ նաև պետության ինստիտուցիոնալ պարտավորությամբ։
#ԱՍՀՆ
#ՋերմիկԱնկյունՀիմնադրամ
31/12/2025
Սիրելի գործընկերներ, աջակիցներ, թիմակիցներ և մեր աշխատանքը արժևորողներ,
«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի անունից շնորհավորում ենք ձեզ գալիք Նոր տարվա կապակցությամբ։
2025 թվականը մեզ համար եղավ կայացման, դիմակայության և կառուցողական փոփոխությունների տարի։ Այդ ճանապարհին ձեր վստահությունը, ներգրավվածությունը և համատեղ աշխատանքը դարձան մեր ամենահիմնական ռեսուրսը։
Գալիք 2026 թվականին մենք մտնում ենք հստակ ռազմավարական ուղեգծով՝ ուժեղացնել համայնքահեն ծառայությունները, խորացնել շահառուների ինքնուրույնությունը,
բարձրացնել մասնագիտական որակի չափորոշիչները, և կառուցել սոցիալական համակարգ, որտեղ աջակցությունը հիմնված է ոչ թե խղճահարության, այլ արժանապատվության և գործընկերության վրա։
Մաղթում ենք ձեզ՝ հաջողություններ և հզորացնող աշխատանքային միջավայր,
սոցիալական ամուր կայունություն և երկարաժամկետ տեսլական,
մարդկային կապերի խորացում,
և այնպիսի ծառայություններ, որոնք իրական փոփոխություն են բերում մարդկանց կյանքում։
2026 թվականին մենք ձգտում ենք միասին հասնել մի համակարգի, որտեղ յուրաքանչյուր անձ ունի ընտրություն, ձայն և իրական հնարավորություն ապրել արժանապատիվ, անկախ և լիարժեք կյանքով, իսկ սոցիալական ծառայությունները գործում են որպես կայուն, արդյունավետ և վստահելի հանրային ինստիտուտներ։
Շնորհակալ ենք ձեր կողքին լինելու, համարձակ գործընկեր լինելու և մեր ընդհանուր արժեքները կիսելու համար։
Առջևում մեզ սպասում է ավելի հասուն, ավելի ուժեղ և ավելի ազդեցիկ համատեղ ճանապարհ։
Հարգանքով և վստահությամբ՝
«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամ
Գործադիր տնօրեն՝ Մուշեղ Կիրակոսյան
Այսօր տեղի ունեցավ «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի կողմից կազմակերպված
կավագործության ծրագրի ամփոփիչ ցուցահանդես֊վաճառքը, իրականացված
SOAR — Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող են համայնքահեն ծրագրերը ձևավորել իրական արժեք՝ զարգացնելով ստեղծարարությունը, ինքնուրույնությունը և սոցիալական ներառումը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը՝ 28.12.2025թ.,
Ժողովրդական արվեստների թանգարանում
ք. Երևան, Աբովյան փողոց 64։
Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեսնել ծրագրի արդյունքները, ծանոթանալ մասնակիցների աշխատանքներին և իրենց ներկայությամբ աջակցել այս կարևոր նախաձեռնությանը։
26/11/2025
«Ջերմիկ անկյուն» փոքր խմբային տներում բնակվող անձանց համար, բացի որակյալ խնամքի ծառայությունից, չափազանց կարևոր է համայնքում լիարժեքորեն ներգրավվածությունն ու ինքնուրույնության խթանումը:
Մեր թիմը արդյունավետ կերպով կազմակերպում է բնակիչների ակտիվ ներառումն ու «տանից դուրս» ծրագրերը` մաքսիմալ ինքնուրույն դարձնելով նրանց:
07/10/2025
Մենք չենք կազմակերպում խնամք․ մենք կառուցում ենք ուղեկցող աջակցություն.
Մեր ծրագրերի հիմքում դրված է շուրջօրյա ուղեկցող աջակցության սկզբունքը, որի նպատակ է խթանել յուրաքանչյուր շահառուի ինքնուրույնությունը՝ օգնելով նրան կայացնել սեփական որոշումները, ստանձնել պատասխանատվություն և դառնալ իր սեփական կյանքի կազմակերպման ակտիվ մասնակիցը։
Աջակցությունը պետք է լինի ուղեկցող և ուժեղացնող այլ ոչ թե վերահսկող և կախվածություն ստեղծող։
Այդ պատճառով մեր խմբային տները գործում են ոչ թե որպես խնամքի հաստատություններ այլ, որպես վերականգնողական և կրթական միջավայրեր, որտեղ յուրաքանչյուր օրը նպաստում է բնակչի ինքնավստահությանը և անկախության աճին։
Մեր նպատակը խնամելը չէ, այլ՝ ինքնուրույն ապրելու հնարավորություններ ստեղծելը։
#ՈւղեկցողԱջակցություն #ԱջակցությունԱռանցՎերահսկման #ԻնքնուրույնԿյանք #ՀամայնքայինՆերառում
22/08/2025
Առինջ խմբային տան բնակիչների ժամանցը Դինո պարկում❤️❤️❤️
05/08/2025
Մեր հին ու լավ ընկեր` Դոբին, այսօր հյուրընկալվել էր մեր բնակիչների կողմից, իր հետ բերելով դրական էմոցիաներ:
Դոբին այն շունն է, ով տարիներ շարունակ ակցելում էր մեր երեք տների բնակիչներին և օգնում էր հաղթահարել իրենց վախերը, անհանգստությունները:
Անչափ շնորհակալ ենք կազմակերպության հիմնադրին` Նաիրիին, ով գտավ Դոբիին, վարժեցրեց և նախաձեռնեց թերապիայի ծրագիրը ու մեզ դարձրեց իր առաջին շահառուներից մեկը❤️❤️❤️
26/06/2025
«Ջերմիկ Անյուն» երեք փոքր խմբային տների բնակիչների հունիս ամսվա ակտիվ ժամանցն ու մշակութային միջոցառումները ֆոտոշարքում❤️
06/06/2025
Բերքահավաք Առինջի խմբային տանը😍
23/05/2025
Գեղանիստի տան բնակիչներն ու անձնակազմը իրենց երկօրյա հանգիստը անցկացրեցին Ստեփանավանի Պուշկինո գյուղում, այցելեցին Դենդրոպարկ և դրական էմոցիաներով լի վերադարձան իրենց տուն:
Շնորհակալ ենք Գեղանիստի ողջ անձնակազմից նման գեղեցիկ և հագեցած հանգիստ կազմակերպելու և թիմային մոտեցում ցուցաբերելու համար❤️❤️❤️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Silikyan 4str 14/16/2
Yerevan
