17/03/2026
🇦🇲 Երկնային ծնունդդ շնորհավոր, մեր անմահ հերոս ❤️🩹
Այս օրը սովորական օր չէ…
Այն լույսի, հիշատակի, ցավի ու անսահման կարոտի օր է։
Դու մեզ հետ չես ֆիզիկապես, բայց ապրում ես յուրաքանչյուրիս սրտում ու հիշողության մեջ։
Մենք խոնարհվում ենք քո մեծության առաջ։
Թող երկնքում քո լույսը միշտ վառ մնա,
իսկ երկրի վրա քո հիշատակը հավերժ ապրի։
26/01/2026
Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է 🙏🏻
Հավերժ փա՛ռք ձեզ, նվիրյալներ…
05/11/2025
Այս օրը՝ նոյեմբերի 5-ին, մենք հիշում ենք մեր քաջ հետախույզներին, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել հայրենիքը։
Անգերազանցելի հետախույզ, մայոր Լևոն Ավետիսյանը մինչև վերջին շունչը պայքարեց հանուն մեր բոլորի լուսավոր ապագայի ու 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհվեց։
Նրա անունը այսօր հնչում է որպես տոկունության, քաջության և հայրենասիրության խորհրդանիշ։
Մեր հարգանքը և հավերժ հիշատակը՝ Լևոն Ավետիսյանին ու բոլոր հայ հետախույզներին։
21/09/2025
🖤
«Շարունակում եմ սպասել Լևոնիս և ապրել մյուս տղայիս՝ Դավիթիս համար». մայոր Լևոն Ավետիսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Սարինշենի մատույց
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լևոնս շատ ճարպիկ, աշխույժ, ժիր երեխա է եղել։ 11 ամսականից քայլել է, խոսել։ Իր դեպքում ամեն ինչ շատ ավելի արագ էր տեղի ունենում։ Վեց տարեկանից...
09/05/2025
Արդեն 4-րդ տարին է, ինչ մայիսի 9-ը նշվում է առանց Արցախի ու այդ հայրենիքը 3 տասնամյակ առաջ ազատագրած լինելու հպարտության……
Փառք բոլոր հայորդիներին, ովքեր անառիկ են պահել Արցախն ու հայրենիքի սահմանները։
Մեր խոնարհումը ձեզ, տղանե՛ր, որ չխնայեցիք ամենաթանկն ու դարձաք լեգենդներ։
Հավերժ պարտական ենք ձեզ 🙏🏻
05/04/2025
Դիրքը, որում հաղթել են…..
Մի դիրքի պատմություն. Լալա լագան ու Արցախի հարավը
ՊԲ հարավային ուղղության այս N հենակետում կանգնած հասկանում ես՝ հրամանատարն ու զինվորը միասին այստեղ հաղթել են. եղանակին, անհարմա
17/03/2025
Այսօր հայ ազգի հերոս, առյուծասիրտ, անմնացորդ հայրենասեր մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանը կդառնար 35 տարեկան։
Շնորհավոր երկնային ծնունդդ, ամենահզոր ու անվախ հրամանատար։
Մենք՝ բոլորս, խոնարհվում ենք քո սխրանքների առաջ։ Փա՛ռք ու պատիվ քեզ, ՌԱԶՎԵԴԿԻ ԼՅՈՎ….
31/12/2024
Թող 2025-ը լինի խաղաղության տարի🙏🏻
Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ է, որ մենք ունենք այս օրը։
Խոնարհվում ենք բոլորիդ առաջ, հզոր հայորդիներ
❤️💙🧡