#փոշոտում #Դենդրոպարկ #Լոռի #սոճի
Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն
29/05/2026
🌿ԲՈՒՅՍԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ⬇️
Տեղեկացնում ենք, որ Արգելոցապարկային համալիր-ի ենթակայությամբ գործող դենդրոպարկերի տնկանյութի վաճառքն այսուհետ կենտրոնացված իրականացվում է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։
Դենդրոպարկում կարող եք ձեռք բերել տարբեր տեսակի դեկորատիվ ծառատեսակներ և թփատեսակներ՝ հարմարեցված տեղական կլիմայական պայմաններին։
Այցելուներին տրամադրվում է նաև մասնագիտական խորհրդատվություն՝
✔️ բույսերի ընտրության,
✔️ տնկման և խնամքի,
✔️ ինչպես նաև կլիմայավարժեցման առանձնահատկությունների վերաբերյալ։
Սա հրաշալի հնարավորություն է ձեր այգին, բակը կամ կանաչ տարածքը համալրելու առողջ և խնամված բույսերով՝ միաժամանակ աջակցելով դենդրոպարկերի պահպանության և զարգացման աշխատանքներին։
📍 Սիրով սպասում ենք ձեզ Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։
_____________________________________________________
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ
Բերդի "Սորաններ" Դենդրոպարկ
28/05/2026
✨Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը՝ բնությանը հաղորդելով յուրահատուկ շունչ և գարնանային առանձնահատուկ մթնոլորտ։ Տարվա այս ժամանակահատվածում դենդրոպարկի արահետները լցվում են բնական թարմությամբ, իսկ մշտադալար ծառատեսակների ու ծաղկող թփերի համադրությունը ձևավորում է գեղատեսիլ և ներդաշնակ բնապատկեր։
💚Առվակի մեղմ հոսքը, մաքուր անտառային օդը և հարուստ բուսական աշխարհը դենդրոպարկը դարձնում են բնաճանաչողական զբոսանքի, հանգստի և բնության հետ խաղաղ հաղորդակցության լավագույն վայրերից մեկը։
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը շարունակում է այցելուներին ներկայացնել Հայաստանի դենդրոֆլորայի բազմազանությունն ու բնական արժեքները՝ ստեղծելով յուրահատուկ հնարավորություն բնության գեղեցկությունն ու հանգստությունը մեկ վայրում վայելելու համար։
📍 Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ, Լոռու մարզ, հ․ Գյուլագարակ
-What makes you happy?
-This:
27/05/2026
📌«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի աշխատակիցների կողմից Ստեփանավանի «Սոճուտ» և Վանաձորի Ժ. Սարուխանյանի անվան դենդրոպարկերում իրականացվել են տեսակային կազմի ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով գնահատել տարածքների բուսական բազմազանությունը, առկա տեսակների պահպանության վիճակը, ինչպես նաև դրանց աճի և զարգացման առանձնահատկությունները։
🍃Ուսումնասիրությունների ընթացքում կատարվել են բույսերի դիտարկումներ, արձանագրվել տեսակների տարածվածությունն ու կենսունակությունը, գնահատվել դենդրոպարկերի էկոհամակարգային պայմաններն ու բույսերի հարմարվողականության աստիճանը։
🌱Բացի այդ, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ է տեղափոխվել նոր թփատեսակ՝ հովհարանման թխկի (Acer palmatum)՝ կլիմայավարժեցման և հետագա ուսումնասիրման նպատակով։
Վանաձորի Ժ. Սարուխանյանի անվան դենդրոպարկ են տեղափոխվել հետևյալ տեսակները՝
• ծալքավոր թույա (Thuja plicata),
• Մեյերի պալիբին եղրևանի (Syringa meyeri Palibin),
• լեռնային սոճի (Pinus mugo Mughus),
• արծաթափայլ կոնաձև եղևնի (Picea glauca Conica),
• սովորական եղրևանի (Syringa vulgaris)։
ℹ️Նոր տեսակների ներմուծումն իրականացվել է կլիմայավարժեցման, հարմարվողականության ուսումնասիրման և հետագա պահպանության նպատակով։ Այս գործընթացը կնպաստի դենդրոպարկերի բուսական հավաքածուների հարստացմանը, կենսաբազմազանության պահպանությանը և գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը։
26/05/2026
ՍՈՃԻՆԵՐԻ ՓՈՇՈՏՄԱՆ ՇՐՋԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ «ՍՈՃՈւՏ» ԴԵՆԴՐՈՊԱՐԿՈՒՄ
📌Տարվա ընթացքում միայն կարճ ժամանակահատվածում՝ մայիս-հունիս ամիսներին, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սկսվում է սոճիների փոշոտման շրջան։ Այդ օրերին սոճու անտառներում տեղի է ունենում բնական կենսաբանական ակտիվացման մի գործընթաց, որի արդյունքում օդում արտազատվում են ֆիտոնցիդ կոչվող նյութեր։
ℹ️Ֆիտոնցիդները բույսերի կողմից արտադրվող բնական միացություններ են, որոնք ունեն հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ։ Սոճիների փոշոտման շրջանում դրանք առավել ինտենսիվորեն տարածվում են մթնոլորտում՝ ձևավորելով միջավայր, որն օժտված է շնչառական համակարգի վրա դրական ազդեցությամբ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակահատվածում սոճու անտառում գտնվելը նպաստում է շնչուղիների մաքրմանը, բջիջների վերականգնմանը, ինչպես նաև ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։
Սոճիների փոշոտման շրջանը կարող է հատկապես օգտակար լինել այն անձանց համար, ովքեր ունեն շնչառական համակարգի խնդիրներ, ինչպես օրինակ՝ բրոնխաբորբ, ասթմա կամ ալերգիայի հետևանքով առաջացած դժվարություններ շնչառության մեջ։
🌳Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը այս օրերին հանդիսանում է բնության կողմից ստեղծված յուրօրինակ առողջարար միջավայր, որն ունի ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերականգնողական նշանակություն։
___________________________________
✨Խրախուսում ենք այս օրերին այցելել դենդրոպարկ և օգտվել սեզոնային այս բնական հնարավորությունից։
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ
24/05/2026
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի այցելուները💚
23․05․2026
22/05/2026
♻️Կենսաբազմազանության միջազգային օր
Այսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ կարևորելով բնության պահպանության և բնական էկոհամակարգերի կայուն զարգացման նշանակությունը։ Կենսաբազմազանությունը մարդկության բարեկեցության, առողջ շրջակա միջավայրի և կայուն ապագայի հիմնասյուներից է։
📌Այս տարին առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը կհյուրընկալի համաժողովը։ Սա կարևոր հնարավորություն է միջազգային հարթակում ընդգծելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը և ներկայացնելու Հայաստանի բնապահպանական ներուժն ու պատասխանատվությունը գլոբալ գործընթացներում։
🌎Կենսաբազմազանության պահպանումը բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է՝ հանուն կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության։
#Կենսաբազմազանություն
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Telephone
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
