«Լույսերի տաճարը»․ Զվարթնոցի պատմամշակութային արգելոց-թանգարանում գործարկվեց լուսավորության նոր համակարգը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Protection Service
Ճանաչել, պահպանել, ժառանգել
——————
Познать, сохранить, унаследовать
——————
Recognize, preserve, inherit
ՀԱՅ____
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որն ստեղծվել է պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշ
03/06/2026
Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը
📌«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։
📌Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։
📌Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։
📌Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ:
Նրա խոսքով՝ կատարված աշխատանքները միտված են հուշարձանի պահպանմանը և հանրահռչակմանը․ 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025-ի առաջին կիսամյակի հետ համեմատ, մոտ 15%-ով ավելացել է այցելուների թիվը:
01/06/2026
📌Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։ Հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և սիրով կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
✅երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը,
✅երկուշաբթի՝ ժամը 10։00-19։00-ը։
Հիշեցնենք, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերկանգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։
🔗Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։
🏰Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։
Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում պատմամշակութային արգելոց-թանգարանների հարակից տարածքներում։
Պատմամշակութային վայրերը հանրահռչակելուց բացի, զբոսաշրջիկների համար ստեղծվում են հարմար պայմաններ, իսկ թանգարանների աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավվում են։
Օրերս Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին բացել է դռները հավատացյալների առջև:
Ստորև ներկայացնում ենք Լուրեր-ի անդրադարձը.
27/05/2026
✨Լույսերի տաճարը ձեզ է սպասում🏛️
Տոմսերը կարող եք պատվիրել առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/51021/ կամ զանգահարելով
☎️ 060-276-000 հեռախոսահամարով։
Տոմսի արժեքը՝ 5000 դրամ։
«Լույսերի տաճարը»🏛️
Պատկերացրեք՝ դարավոր տաճարի վեհաշուք կամարները վերականգնվում են ժամանակակից լուսային անիմացիաներով, հնչում է բարձրաճաշակ երաժշտություն, ու դուք վայելում եք լավագույն գինի:🌠
Պատկերացրեցիք՞։
Դե ուրեմն․
🗓️Հունիսի 2-ին եկեք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց - թանգարան՝ մասնակից դառնալու լուսառատ և տպավորիչ երեկոյին։ Միասին վառելու ենք տաճարի լույսերը՝ ջնջելով անցյալի ու ներկայի սահմանները։
Երեկոյի ընթացքում ձեզ սպասվում է․
🍷Գինու հյուրասիրություն՝ ջերմ զրույցների և լիարժեք հանգստի համար / ժամը 18։00-20։00-ը/,
🎷Կենդանի ջազ երաժշտություն՝ մթնոլորտը կատարյալ դարձնելու համար,
Լուսային ինստալացիա և անիմացիաներ․ տաճարը կպատմի իր պատմությունը լուսային նորարարական լուծումների միջոցով /ժամը 21։00-ին/,
Երեկոյի հատուկ հյուրեր՝ Triangulum Community
Leo Aniram / B2B Kai🎶
Տարածքում գործելու են նաև սննդի կետեր /SHELL Armenia, PREPA/🍔
📍«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
Տոմսի արժեքը՝ 5000 դրամ։
Պատվիրեք տոմսերն առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/51021/ կամ
☎️ 060-276-000
Զվարթնոցը՝ լույսերի մեջ
🪄 Պատկերացրեք՝ դարավոր տաճարի վեհաշուք կամարները վերականգնվում են ժամանակակից լուսային անիմացիաներով, հնչում է բարձրաճաշակ երաժշտություն, ու դուք վայելում եք լավագույն գինի🍷🎷
Պատկերացրեցիք՞։ Դե ուրեմն․
Հունիսի 2-ին եկեք «Զվարթնոց» պատմամշակութային հնավայր-թանգարան՝ մասնակից դառնալու լուսառատ և տպավորիչ երեկոյին։ Միասին վառելու ենք տաճարի լույսերը՝ ջնջելով անցյալի ու ներկայի սահմանները։
Երեկոյի ընթացքում ձեզ սպասվում է․
🍷 Գինու հյուրասիրություն՝ ջերմ զրույցների և լիարժեք հանգստի համար / ժամը 18։00-20։00-ը/,
🎷 Կենդանի ջազ երաժշտություն՝ մթնոլորտը կատարյալ դարձնելու համար,
✨Լուսային ինստալացիա և անիմացիաներ․ տաճարը կպատմի իր պատմությունը լուսային նորարարական լուծումների միջոցով /ժամը 21։00-ին/,
🎧 Երեկոյի հատուկ հյուրեր՝ Triangulum Community
Leo Aniram / B2B Kai
🍔 Տարածքում գործելու են նաև սննդի կետեր /SHELL, PREPA/
📅 Հունիսի 2-ին
⏰18:00-ից
📍«Զվարթնոց» հնավայր-թանգարանում
🎟️ Մուտքը՝ տոմսերով: Տոմսի արժեքը՝ 5000 դրամ։
📞 Տոմսեր ձեռք բերելու և այլ մանրամասների համար զանգահարել՝ 010 54 55 70 հեռախոսահամարով։
24/05/2026
📌Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին իր դռները բացեց հավատավորների առաջ
⛪️Այսօր տեղի ունեցավ Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման արարողությունը։
Բացմանը մասնակցում էին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ՏԻՄ֊երի ներկայացուցիչներ։
Պատարագը մատուցել է Սյունյաց թեմի առաջնորդ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը:
Տասնամյակներ շարունակ խոնարհված եկեղեցու զանգերը նորից կղողանջեն ու եկեղեցում կհնչի տերունական աղոթքը։
21/05/2026
🔶️Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համագործակցությամբ, 3 տարվա դադարից հետո, կիրականացվի արդեն ավանդույթ դարձած «Ուդուլի» տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը / The 13th Pan-Armenian “Uduli” Tolma Festival/։
Մայիսի 24-ին բոլորիդ սիրով հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց՝ միասին բացահայտելու հայկական խոհարարական մշակույթի գույներն ու համերը, վայելելու տոնական մթնոլորտը և ձեր ներկայությամբ էլ ավելի գեղեցկացնելու այդ յուրահատուկ օրը։
Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենաք վայելել՝
🔸Տոլմայի տասնյակ տեսակներ՝ պատրաստված հնագույն բաղադրատոմսերով, որոնցից օգտվել են դեռևս մեր թագավորներն ու իշխանները։
🔸կենդանի էթնիկ երաժշտություն,
🔸ավանդական ազգային պարերի վարպետաց դասեր,
🔸Զվարթնոց տաճարի խորհրդավոր միջավայրը։
🎫Մուտքն իրականացվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տոմսերով, որոնք կարող եք ձեռք բերել տեղում կամ նախապես զանգահարելով +374 10 54 55 70 հեռախոսահամարով:
• Անվճար մուտք՝ մինչև 12 տարեկան երեխաների համար։
• 50% զեղչ՝ 12-18 տարեկաններին, ուսանողներին և կենսաթոշակառուներին։
Մանրամասների համար հանգահարել +374 98 631339 հեռախոսահամարով։
21/05/2026
💒Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ նախկինում և հիմա
📌Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 24-ին, ժամը 10։30-ին տեղի կունենա Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման արարողությունը։
Եկեղեցու տարածքում Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը իրականացրել էր պեղումներ, ապա նաև վերականգնման ծավալուն աշխատանքներ։ Արդյունքում՝ տասնամյակներով խոնարհված եկեղեցին կրկին կդառնա գործող և իր դռները կբացի հավատավորների առաջ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Tairov 15
Yerevan
0082
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
