Ավան Վարչական Շրջան

Ավան Վարչական Շրջան

Share

Ավան վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:
Վարչական շրջանը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանում։

Photos from Ավան Վարչական Շրջան's post 14/06/2026

🔹Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ և երեխաների ու սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ վարչական շրջանում բնակվող տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մանկուս Էկո Պարկ»։

Այցի ընթացքում երեխաների համար կազմակերպվել են ձիավարություն և անվտանգ մարզական նետաձգություն՝ մասնագետների ուղեկցությամբ։ Էքսկուրսիայի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև այգու կենդանիներին և օգտվելու ժամանցային ծրագրերից։

Էքսկուրսիայի ավարտին երեխաների համար կազմակերպվել է հյուրասիրություն՝ ապահովելով նրանց հետաքրքիր և հիշարժան օր։

Photos from Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality's post 11/06/2026

«Բեբուկ» շարժական թատրոնը Ավան վարչական շրջանում 🎭

🔹Հունիսի 12
17:00- Թումանյանի այգի

🔹Հունիսի 21
19:00- Թումանյանի այգի

30/05/2026

🎈 Ավան վարչական շրջանի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ փոքրիկներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

📅 Հունիսի 1
🕕 Ժամը՝ 18:00
📍 Խուդյակով 222 հասցեում (Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի հարակից տարածքում)

✨ Ձեզ սպասում են՝

🎤 Համերգային ծրագիր՝ Միհրան Ծառուկյանի, Ալբերտի և IM Project-ի մասնակցությամբ
🎭 Տիկնիկային ներկայացում
🦸 Սիրված մուլտհերոսներ և հեքիաթային կերպարներ
🍭 Քաղցր հյուրասիրություն
🎉 Ուրախ, հետաքրքիր և անակնկալներով լի ժամանց

💙 Սպասում ենք բոլորիդ՝ միասին նշելու մանկության ամենագեղեցիկ տոնը, կիսելու ժպիտներն ու ստեղծելու անմոռանալի հիշողություններ։

Photos from Ավան Վարչական Շրջան's post 25/05/2026

🔹Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինը, Ընտանիքի օրվա առթիվ, 2026 թվականի բյուջեով նախատեսված «Բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի» շրջանակում կազմակերպել է էքսկուրսիա դեպի Բյուրական։

Միջոցառման ընթացքում մասնակիցներն այցելել են Սուրբ Հովհաննես եկեղեցի, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև Հանդ Արտ մշակութային այգի, որտեղ դիտել են «Ցանկապատ» ներկայացումը։

Միջոցառման ավարտին կազմակերպվել է հյուրասիրություն՝ ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ մասնակիցների համար ապահովելով հաճելի և հիշարժան օր։

15/05/2026
Photos from Ավան Վարչական Շրջան's post 09/05/2026

🇦🇲 Մայիսի 9-ի եռատոնի առթիվ Ավան վարչական շրջանում կազմակերպվեց հարգանքի միջոցառում

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Ավան վարչական շրջանում կազմակերպվեց հիշատակի և հարգանքի միջոցառում, որին մասնակցեցին վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հարություն քահանան, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, երկրապահ կամավորականները և համայնքի բնակիչները։

Միջոցառման ընթացքում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին՝ արժևորելով հաղթանակի, միասնության և խաղաղության կարևորությունը։

Օրվա խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծեց սերունդների միջև պատմական հիշողության պահպանման և հայրենասիրական արժեքների փոխանցման անհրաժեշտությունը։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Khudyakov Street 222
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00