ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազություն

Share

ՀՀ դատախազության պաշտոնական էջ

The Official Page of the RA Prosecutor General's Office

Photos from ՀՀ գլխավոր դատախազություն's post 03/06/2026

‼️‼️‼️ Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել

💬 Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.

❌Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:
❌Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։
❌Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։
❌Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:
❌Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։
❌Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

03/06/2026

🇦🇲🇦🇲🇦🇲 Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է։

‼️‼️‼️ Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:

📌Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Աբովյանի նախկին քաղաքապետ Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

03/06/2026

📄🖊️ Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն:

📌 2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

02/06/2026

‼️‼️‼️ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարները՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ:

▶️«Լուրեր»-ն անդրադարձել է մեղադրանքի մանրամասներին:

02/06/2026

🇦🇲🤝🇱🇧 Լիբանանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

02/06/2026

📌 Դատախազը դատարան է հանձնել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

02/06/2026

✅ Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

02/06/2026

‼️‼️‼️ Ինչպե՞ս են «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն օտարվել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը. Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

02/06/2026

🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

01/06/2026

📌Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Vazgen Sargsyan 5
Yerevan
0010