22/05/2023
«Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» և Newmag հրատարակչության համատեղ նախաձեռնության արդյունքում լույս են տեսել «Երազ» մատենաշարի առաջին երեք գրքերը. ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանի «Մուշի անհավանական արկածները», որը նախատեսված է 6-9 տարեկան երեխաների համար, Ջեֆֆ Քինի «Վտվտիկի օրագիրը», որը կկարդան 9-12 տարեկանները և Դենիել Սիգելի ու Թինա Բրայսոնի համատեղ աշխատանքը՝ «Կարգապահություն առանց դրամայի» բեսթսելլերը՝ ծնողների համար:
Մանկական գրականության ոլորտում նոր որակ բերելու, երեխաների մոտ ընթերցանության հանդեպ սեր ձևավորելու և գրքերի հանդեպ հետաքրքրվածությունը մեծացնելու նպատակով մեկնարկած «Երազ» մատենաշար նախագծի գրքերը նաև խորհրդանիշ ունեն՝ ընկերասեր, բարի և երազկոտ միաեղջյուրը։ Բացի այդ, յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքն ունի համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում, ինչը նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։
Նշենք, որ «Երազ» մատենաշարի նախագիծը մեկնարկել էր մեկ ամիս առաջ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» և Newmag հրատարակչության միջև կնքնված համագործակցության հուշագրով։
Yeraz Projects
Newmag
01/05/2023
«ՍՈՄՆԻՈՒՄ» ընկերությունների խմբի աշխատակիցներն են:
Արդեն տարիներ շարունակ այս մեծ թիմի շնորհիվ մենք հասնում ենք նորանոր բարձունքների, ունենում ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ և հաղթահարում ենք ցանկացած մարտահրավեր։
Շնորհավոր Աշխատանքի օրը, սիրելի՛ թիմակիցներ և սիրելի՛ հայրենակիցներ։
Yeraz Projects
Yeraz Park / Երազ Այգի
ԵՐԱԶ բնակելի թաղամաս
Երազ Հիմնադրամ/Yeraz Foundation
MYLER Mountain Resort
Angels' Home
18/04/2023
Armenpress Շնորհակալ ենք գեղեցիկ անդրադարձի համար։
Yeraz Projects
Newmag
«ԵՐԱԶ» մատենաշարը նոր մշակույթ կբերի մանկական գրականություն. առաջին երեք գրքերը լույս կտեսնեն մայիսին
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և...
07/04/2023
Մայր լինելն ամենաբարդն ու ամենահաճելին,
ամենապատասխանատուն և ամենաոգևորիչը,
ամենաժամանակատարը, բայց և ամենահեքիաթայինը,
ամենախոհեմը, զգացմունքայինն ու իմաստունը,
ամենագեղեցիկը, ամենաերանելին, կատարյալն ու անթերին է…
Մայր լինելն ամենաարժեքավոր մասնագիտությունն ու աշխատանքն է աշխարհում։
«Սոմնիում» ընկերությունների խմբում աշխատող մայրերն են…Նրանք հմտորեն համատեղում են իրենց կյանքի երկու կարևորագույն աշխատանքները:
Նրանք են այս ջերմ ակնթարթների ստեղծողն ու դրանց կրողը:
Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը🌹
04/04/2023
🇬🇧text below
«Կառուցել մի աշխարհ, որտեղ բոլոր երիտասարդներն ապահով, ուժեղ և գնահատված կլինեն, իսկ մենք՝ միասնական երեխաների իրավունքների պաշտպանության հարցում»․ այս գաղափարի շուրջ արդեն 13 տարի շարունակ գործունեություն է ծավալում Երազ Հիմնադրամ/Yeraz Foundation-ը ՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի կազմում։
Հիմնադրամի նախաձեռնությամբ 2012թ-ին ՀՀ Առողջապահության Նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ՝ Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին բժշկական օգնություն և սպասարկման ծրագիր ստեղծելու նպատակով: Այն հաստատվեց ՀՀ Առողջապահության Նախարարության նախարարի 1628-Ա որոշմամբ, համաձայն որի ՀՀ շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները ստանում են որակյալ ինսուլին, ինսուլինային անալոգներ, գլյուկոմետրի մեկական տուփ թեստ-երիզ:
Իր ծրագրերի և նախաձեռնությունների շնորհիվ ոլորտում էական ու նշանակալի առաջընթաց ունենալուց հետո հիմնադրամն այսօր արդեն փոխել է գործունեության ուղղությունը և որդեգրել սոցիալական ծրագրերով դրական փոփոխությունների հասնելու և համայնքների զարգացմանը նպաստող նախագծեր իրականացնելու քաղաքականությունը։
«Երազ» հիմնադրամի գործունեությունն այսուհետ ուղղված է համայնքներում առկա խնդիրների բացահայտմանն ու հասցեական այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն համայնքային համաչափ զարգացմանը, մարդկանց և հատկապես երեխաների կյանքի որակի բարելավմանը, բարեկեցությանն ու սոցիալական խնդիրների լուծմանը։
🇬🇧
Build a world where the youth is safe, strong and valued across the globe and we are united in our dedication to children's rights․
At the initiative of the Foundation back in 2012 the Ministry of Healthcare of the Republic of Armenia created a task force which was to develop medical assistance and service program for children with diabetes in Armenia. The program was approved by the decision 1628-А of the RA Ministry of Healthcare. It provided a possibility to all children with diabetes in Armenia to receive high-quality insulin, insulin analogs and a box of glucometer test strips.
With an impressive baggage of successfully implemented projects and initiatives, today the Foundation has taken a new path by focusing on social programs. The Foundation has adopted the policy of bringing positive changes through social programs and implementing projects contributing to the development of communities.
Today the activities of Yeraz Foundation are aimed at identifying existing problems and implementing targeted programs that will trigger balanced development of the community, improve the quality of life of people, especially children, as well as will be aimed at ensuring people’s welfare and addressing social issues.
Գլխավոր
Կառուցել մի աշխարհ, որտեղ աշխարհի բոլոր երիտասարդներն ապահով, ուժեղ և գնահատված կլինեն, իսկ մենք՝ միասնական երեխաների իրավունքների պաշտպանության հարցում:
31/03/2023
🇬🇧text below
«Սոմնիում» ընկերության մասին․
2022 թվականին հիմնադրվեց «Սոմնիում» ընկերությունների խումբը, որն իր հովանու ներքո համախմբեց ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 11 ձեռնարկություն։
About Somnium LLC
Somnium is a group of companies incorporating 11 enterprises from different industries of economy.