Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոն

Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոն

Share

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին կից պետական ոչ առևտրային կազմակերպություն է։

Մեր կառույցի ամենակարևոր գործառույթը հանրային իրազեկումն է։ Կենտրոնը խնդիր ունի ապահովել հանրության լիարժեք իրազեկվածությունը կառավարության գործունեության վերաբերյալ։ Մյուս կողմից՝ կոչված է ապահովել կառավարության ու պետական գերատեսչությունների տեղեկացվածությունը

14/06/2026

Մեր ժամանակների հերոսը 2026

Տաթևիկ Կիրակոսյանն ապրում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։ Հիմնել է «TD product» ապրանքանիշը, որը ներկայացնում է փայտային հումքից պատրաստված պայուսակներ, զարդարված հայկական մանրանկարչության տարրերով։

13/06/2026

Մեր ժամանակների հերոսը 2026

Գյումրեցի Միքայել Պողոսյանը ստեղծում է փայտից ու քարից ձեռագործ զարդեր` ներկայացնելով «Be Art» ապրանքանիշը։

12/06/2026

Մեր ժամանակների հերոսը 2026

Դեյվիդ Արղամանյանն ապրում է Սպիտակ քաղաքում։ Հիմնել է «Resin in style» ապրանքանիշը, որը ներկայացնում է էպօքսիդային խեժից և տարբեր ծաղիկներից պատրաստված զարդեր։

10/06/2026

Մեր ժամանակների հերոսը 2026

Մարինե Տոնոյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Նա հիմնել է «Ֆիշուրմա» ապրանքանիշը, որը ներկայացնում է սիգից բաստուրմա` պատրաստված յուրահատուկ բաղադրատոմսով։

20/05/2026

Ամեն օր տեղեկատվական դաշտում տարածվում են հազարավոր լուրեր և տեսանյութեր, սակայն դրանցից ոչ բոլորն են արժանահավատ։ Ապատեղեկատվությունը կարող է ներկայացվել խեղաթյուրված լուրերի, կեղծված լուսանկարների, հին տեսանյութերի կամ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության միջոցով։

❗ Տեղեկությունը տարածելուց առաջ կարևոր է՝

• ստուգել աղբյուրը,
• համադրել այլ լրատվամիջոցների հետ,
• օգտվել պաշտոնական և վստահելի հարթակներից։

Յուրաքանչյուր օգտատեր կարող է նպաստել ապատեղեկատվության տարածման կանխմանը։

✅ Ստուգի՛ր մինչ տարածելը

15/05/2026

Մայիսի 15-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում հյուրընկալվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության քաղաքական վերլուծաբան Յուլիա Մանչինը:

Հանդիպմանը տկն․ Մանչինին ներկայացվել են ՀՀ Կառավարության «Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ․ հայեցակարգը» և դրա շրջանակում իրականացվող գործողությունները։ Քննարկվել են արտաքին ապատեղեկատվության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

11/05/2026

Մեր ժամանակների հերոսը 2026

«Եթե ուզում ես աշխարհը փոխել, պիտի սկսես քեզանից»․ Գարիկ Թովմասյանը Դիլիջանում հիմնել է «Դիլիջան ՋԻՄ» մարզական ակումբը, որտեղ անցկացվում են ուժային եռամարտի, սամբոյի, ֆիտնեսի պարապմունքներ։

09/05/2026

⚠️ Ստուգե՛ք կասկածելի տեղեկությունը

Սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ամեն օր տարածվում են տեղեկություններ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։

Հենց այս մարտահրավերին արձագանքելու նպատակով ստեղծվել է stugel.am հարթակը, որը հնարավորություն է տալիս արագ և պարզ կերպով ստուգել տարբեր տեղեկությունների հավաստիությունը։

Հարթակը ստեղծվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից՝ մեդիա գրագիտության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակով։

👉 Ստուգի՛ր մինչ վստահելը
👉 Ստուգի՛ր մինչ տարածելը

⚠️ Ստուգե՛ք կասկածելի տեղեկությունը

Սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ամեն օր տարածվում են տեղեկություններ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։
Հենց այս մարտահրավերին արձագանքելու նպատակով ստեղծվել է stugel.am հարթակը, որը հնարավորություն է տալիս արագ և պարզ կերպով ստուգել տարբեր տեղեկությունների հավաստիությունը։
Հարթակը ստեղծվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից՝ մեդիա գրագիտության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակով։

👉 Ստուգի՛ր մինչ վստահելը
👉 Ստուգի՛ր մինչ տարածելը

06/05/2026

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր ընկեր և գործընկեր Gevorg Kalloshyan-ը։

Գևորգը Հայաստանի օրինակելի քաղաքացիներից էր, հայրենիքի նվիրյալ, բարձրակարգ թուրքագետ և հրաշալի մարդ, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայում էր մեր երկրին։ Նա ամուսնացած էր և ուներ երկու երեխա։

Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգի ընտանիքին և հարազատներին։

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 7-ին ժամը 17։30-20։00, Նարեկ սգո սրահում` քաղաք Աբովյան, Էդիկ Ավագյան փ. 20 հասցեով։

06/05/2026

Մեր ժամանակների հերոսը 2026

«Դարմին» ապրանքանիշի հիմնադիր Արմինե Աթոյանը ապրում ու ստեղծագործում է ծննդավայր Հրազդանում, որտեղ նաև դասավանդում է ասեղնագործություն ու ժանյակագործություն։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


44 Arshakunyats Avenue
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00