«Հանուն Հանրապետության» քարոզարշավը․ օր 22
«Հանուն Հանրապետության» կուսակցություն / Rally For The Republic Party
«Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք Կուսակցություն
03/06/2026
Ո՞րն է մեր առավելությունը ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական մի շարք ուժերից:
«Հանուն Հանրապետության» կուսակցությունն ընտրություններին ներկայանում է ոչ թե մեկ մարդու շուրջ կառուցված ցուցակով, այլ քաղաքական թիմով։
Մենք առաջնորդապաշտական ուժ չենք։ Մեր ծրագիրը չենք կառուցել ինքնասիրահարված առաջնորդի անձնական ամբիցիայի շուրջ։ Մեզ են միացել մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական կարողություն, քաղաքական սկզբունք, կենսագրություն և ամենակարևորը՝ ազատության համար վճարած անձնական գին։
Մեր թիմում երեք նախկին քաղբանտարկյալ կա։
Ազատ Արշակյանը՝ խորհրդային այլախոհության սերնդի ներկայացուցիչ, մարդ, ով հայրենիքի ազատության մասին խոսել է այն ժամանակ, երբ դրա համար բանտ էին տանում։
Վարդան Մալխասյանը՝ ազգային-քաղաքական համոզմունքների համար ազատազրկված գործիչ, ով չի հրաժարվել իր խոսքից Քոչարյանի պաշտոնավարման ամենադաժան շրջանում։
Եվ ես՝ քաղաքական հետապնդման ու բանտի ճանապարհ անցած ձեր համեստ ծառան։
Մենք բոլորս միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների կողմից ճանաչվել ենք քաղաքական բանտարյալ
Սա կենսագրությունների ցուցադրություն չէ։ Սա քաղաքական որակի չափանիշ է։
Պետությունը չեն կառուցում հարմարվողները։ Պետությունը կառուցում են նրանք, ովքեր սկզբունքից չեն նահանջել, երբ դրա գինը ազատությունն էր։
Մենք սկսել ենք այս ընթացքը ոչ թե անձի իշխանություն բերելու, այլ Հանրապետության գաղափարը պաշտպանելու համար։
#18 Հանուն Հանրապետության
ՔՈ՛ ձայնը խորհրդարանում
«Հանուն Հանրապետության» քարոզարշավը․ օր 21
03/06/2026
Ո՛չ ռուսական գուբերնիային։
Այո՛ անկախ, ինքնիշխան Հայաստանին։
Հունիսի 7-ին մենք ընտրում ենք Հայաստանը։
Հայկական անձնագիրը։
Անկախ պետականությունը։
Մեր արժանապատվությունը և մեր ապագան։
Մենք մերժում ենք նրանց, ովքեր Հայաստանի վրա Պուտին են բերում, պատերազմ են բերում, նորանոր տարածքային և մարդկային կորուստներ են բերում:
Մերժում ենք Հայաստանի դեմ սպառնալիքի լեզվով խոսողներին։
Մերժում ենք Ալիևի նարատիվները տարածող, Հայաստանի չեղարկման օրակարգը սպասարկող քաղաքական աղբակույտին։
Հայաստանը ռուսական ֆորպոստ ու վասալ չի լինելու։ Հայաստանը գուբերնիա չի դառնալու։
Հայաստանը պետություն է և պետք է մնա ազատ, ինքնիշխան ու հայկական։
Հայ ժողովուրդ,
հունիսի 7-ին տեր կանգնի՛ր ընդդիմությանը։
Տեր կանգնի՛ր Հայաստանի Հանրապետությանը։
Հանուն Հանրապետության: Քվեաթերթիկ թիվ 18
«Հանուն Հանրապետության» քարոզարշավը․ օր 20
03/06/2026
Հունիսի 7-ին քաղաքացին որոշելու է՝ ում ձեռքում են մնալու Հայաստանի բանալիները։
Տարիներ շարունակ մեր պետության դռները բացել ու փակել են ուրիշների թելադրանքով։ Մեզ սովորեցրել են ապրել վախով, մշտական սպառնալիքի զգացումով՝ համոզելով, թե դա է անվտանգությունը։ Բայց անվտանգություն չի կարող լինել այնտեղ, որտեղ պետության կամքը կախված է ուրիշից, իսկ քաղաքական դաշտում ընդդիմության անվան տակ գործում են Պուտինի շոշափուկները։
Մենք ուզում ենք այլ Հայաստան։ Պետություն, որը չի ծնկում, չի վախենում, չի կառավարվում դրսից։ Պետություն, որտեղ անվտանգությունը կառուցվում է ուժեղ բանակի, ուժեղ տնտեսության, կրթության, օրենքի և ինքնիշխան քաղաքականության վրա։
Հունիսի 7-ին Հայաստանում Պուտինը չպետք է լինի ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Պուտինը պետք է պարտվի, Հայաստանը պետք է հաղթի:
Միացի՛ր մեզ։
Համար 18՝ «Հանուն Հանրապետության»։ ՔՈ՛ ձայնը խորհրդարանում:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Հանրապետության 24-8
Yerevan
