Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում/ Representation of Artsakh in Armenia

Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում/  Representation of Artsakh in Armenia

Share

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն

20/09/2023

Արցախում ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ կա և ավելի քան 400 վիրավոր։

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` քաղբնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխա են։

[Արցախի ՄԻՊ]

20/09/2023

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին Արցախի Հանրապետության նախագահ Սերգեյ Շահրամանյանը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

20/09/2023

Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

Նույն պահի դրությամբ՝ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

[Արցախի մարդու իրավունքների պաշտպան]

19/09/2023

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված շարունակական ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Թվերի մեջ չկա Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ կապը դրանց հետ դեռ հաստատված չէ։

[Արցախի մարդու իրավունքների պաշտպան]

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ | NKR 19/09/2023

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ
———————————————-
Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։

Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։

Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։

Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։ Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը։

ENG🔗 https://www.nkr.am/en/news/2023-09-19/Statement_on_Azerbaijani_aggression

RUS🔗 https://www.nkr.am/ru/news/2023-09-19/Statement_on_Azerbaijani_aggression

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ | NKR 19.09.2023 Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և ...

19/09/2023

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

19/09/2023

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։

[ԱՀ առողջապահության նախարարություն]

19/09/2023

Արկակոծված Ստեփանակերտը՝ այսօր

Photos from Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում/  Representation of Artsakh in Armenia's post 19/09/2023

Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա:

There are multiple casualties and injuries among civilians including children. According to the data collected at this moment there are at least 2 causalities including one child and 11 injuries including 8 children caused by Azerbaijan’s attacks.

Есть многочисленные жертвы и раненые среди мирного населения, включая детей. Согласно полученным данным, в результате атак Азербайджана есть как минимум 2 пострадавших, в том числе один ребенок, и 11 раненых, в том числе 8 детей.

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman

19/09/2023

Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում՝ ուժով ստիպելով 120 հազար բնակչությանը լքել իրենց տները։

Азербайджан продолжает этническую чистку в Арцахе/Нагорном Карабахе/, насильно заставляя 120 тысяч человек покинуть свои дома.

Azerbaijan is continuing its ethnic cleansing of Artsakh/Nagorno Karabakh by forcefully making 120k population leave their home․

19/09/2023

Արցախի Հանրապետության ԱԳՆ

Միջազգային ակտորների կողմից Արցախում շրջափակման վերացման ու ցեղասպանության կանխման ձախողումը Ադրբեջանին կանաչ լույս է տվել՝ շրջափակված Արցախում 120 հազար մարդու դեմ ռազմական հարձակում սկսելու համար։

MFA of Artsakh

Failure of the international actors to lift the blockade and prevent genocide in Artsakh lit a green light for Azerbaijan to launch a military offensive against 120k ppl of Artsakh under the siege.

МИД Арцаха

Неспособность международных игроков снять блокаду и предотвратить геноцид в Арцахе дала зеленый свет Азербайджану для начала военного наступления против 120 тысяч человек в осажденном Арцахе․

19/09/2023

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։

Азербайджан начал полномасштабные военные действия против Республики Арцсах. На данный момент столица Степанакерт, другие города и села подвергаются интенсивному артобстрелу.

Azerbaijan launched large-scale military offensive against the Republic of Artsakh. At this moment the capital Stepanakert and other cities and villages are under intensive fire.

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Yerevan
0051