Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Share

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի և ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջ

20/06/2025

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ՉԻՐԱԳՈՎԸ ԵՒ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԵՒ «ՄԱԿՈՒՉՅԱՆԸ ԵՒ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

https://rilm.am/events/evropayi-khorhrdi-nakhararneri-komitei-orosho%d6%82mnery-chiragovy-ev-aylq-ynddem-hayastani-sargsyann-ynddem-adrbejani-ev-mako%d6%82chyany-ev-minasyany-ynddem-adrbejani/

26/05/2025

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին

https://rilm.am/events/liparit-drmeyann-yndunel-e-osvaldo-zavala-gilerin/

06/05/2025

Հայաստանը կարևոր քայլ է կատարում՝ դառնալու միջազգային իրավունքի զարգացման տարածաշրջանային կենտրոն

05/05/2025

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկման հարցերին նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպման բացման նիստին, որը տեղի կունենա՝

📅 2025թ. մայիսի 6-ին
🕤 09:30 - 10:30
📍 Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Երևան

Խորհրդատվական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել և մշակվում է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ներդրող-պետություն վեճերի լուծման բարեփոխումներով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հանդիպումը կայանալու է օտարերկրյա պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և իրավաբանական ոլորտի փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են Կենտրոնի ստեղծման և դրա կառուցվածքի հարցերը։

Խնդրում ենք լրագրողներին ներկայանալ մինչև 09:30՝ հաշվի առնելով, որ հանդիպումը մեկնարկելու է ժամը՝ 10։00։

26/04/2025

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։

Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։ Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։

Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ։

24/03/2025

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին առնչվող գործերին։

05/03/2025

Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Republic Square, Government House 1
Yerevan
0010