11/03/2026
📣CyberHUB-AM-ը զգուշացնում է ՔՀԿ-ների դեմ ուղղված ֆիշինգային արշավի մասին: Հարձակվողները, ներկայանալով որպես գործընկեր կազմակերպություններ, կեղծ նամակների միջոցով փորձում են տիրանալ ձեր հաշիվների մուտքային տվյալներին:
👉Մանրամասները՝ mdi.am/url/r/hvYRIO
———-
CyberHUB-AM warns of a phishing campaign targeting CSOs. Attackers are impersonating partner organizations and attempting to steal account credentials through deceptive emails.
👉More details: mdi.am/url/r/q6EO3J
06/03/2026
❗CyberHUB-AM has observed a new targeted spear-phishing campaign against Armenian CSOs and media representatives. Attackers are using election-related meeting invitations and "internal policies" as lures to harvest user credentials.
👉More details: mdi.am/url/r/6oBfdz
05/03/2026
Ստացե՞լ եք «լուռ զանգեր» օտարերկրյա անհայտ համարներից։ Առաջին հայացքից սա կարող է սովորական սխալ թվալ, բայց շատ դեպքերում սա հաշվարկված մեխանիզմ է։
👉 Ավելին՝ mdi.am/url/r/kwRAlM
04/03/2026
❗2026 թվականի մարտի 3-ին CyberHUB-AM-ը ստացել է երեք քաղաքացու դիմում առ այն, որ քաղաքական կուսակցություններից մեկը #ԱԲ գործիքներով մշակված տեսանյութերում օգտագործել է իրենց իրական լուսանկարների գեներացված տարբերակները։
Ավելին՝ mdi.am/url/r/CSdPq3
24/02/2026
🚨CyberHUB-AM-ի թիմը հայտնաբերել է ArmScan.apk անվամբ վտանգավոր հավելվածը, որը տարածվում է gov-am.sbs կեղծ հասցեից։
Խաբեբաները ներկայանում են կառավարության անունից և խոստանում «քեշբեքի» գործիք, սակայն իրականում սա լրտեսող ծրագիր է։
Ավելին՝ mdi.am/url/r/EE2QiK
------------
🚨The CyberHUB-AM team has identified a malicious application named ArmScan.apk, which is being distributed through the fraudulent domain gov-am.sbs.
Scammers are posing as government officials, promoting a "cashback" tool that is, in reality, dangerous spyware.
More details: mdi.am/url/r/8vdQEr
20/02/2026
💬«Մենք հայտնվել ենք մի թվային անտառում, որտեղ շուրջբոլորը թունավոր սնկեր են»։
CyberHUB-AM-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը Դետք-ի տաղավարում անդրադարձել է հայաստանյան օգտատերերի դեմ սկսված կիբեռհարձակումների մեծ ալիքին։
👉WhatsApp ու Telegram օգտահաշիվների կոտրման, Յություբի մոնետիզացիայի մասին ու ավելին ՝ youtu.be/EDUudjuf_UI?si=L0Gxb_2Z9wvQGROI
16/02/2026
❗WhatsApp-ի հայաստանյան օգտատերերի դեմ կիբեռհարձակումների մեծ ալիք է սկսվել։ CyberHUB-AM-ի թիմն արդեն հազարավոր դիմումներ է ստացել օգտատերերից, ում հաշիվները կոտրել են կամ փորձել են տիրանալ դրանց։
👉Թե ի՞նչ է կատարվում և ինչպե՞ս պաշտպանել հաշիվները՝ mdi.am/url/r/jjABhC
------------
❗A massive wave of cyberattacks targeting WhatsApp users in Armenia has been launched. CyberHUB-AM has already received thousands of reports from users whose accounts have been compromised or targeted for takeovers.
👉 Find out what happened and how to protect your accounts: mdi.am/url/r/5YuHtu
12/02/2026
Ձեր երեխան հեռախոսով է զբաղված։ Թվում է, թե անվտանգ է։ Սակայն էկրանի մյուս կողմում թաքնված վտանգները մտահոգիչ են։
Ըստ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի «Disrupting Harm» հետազոտության՝ Հայաստանում ինտերնետից օգտվող 12-17 տարեկան երեխաների 5%-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բռնության։
Կարևոր վիճակագրական տվյալներն են.
▪️ Դեպքերի 71%-ը տեղի է ունեցել առցանց՝ Instagram, Snapchat, TikTok և Telegram հարթակներում։
▪️ Հանցագործների 57%-ը երեխաներին ծանոթ անձինք են եղել՝ հասակակիցներ կամ մեծահասակներ։ Այսինքն՝ ամենամեծ վտանգը միշտ չէ, որ անծանոթներից է գալիս։
▪️ Տուժածների 53%-ը որևէ մեկին չի հայտնել տեղի ունեցածի մասին։ Ամոթը, խարանը և զոհին մեղադրելու վախը երեխաներին լռեցնում են։
▪️ Տուժած երեխաների մոտ 12 անգամ ավելի մեծ է ինքնասպանության մտքերի առաջացման հավանականությունը և 21 անգամ՝ ինքնավնասման։
Ի՞նչ կարող ենք անել։
✅ Խոսել երեխաների հետ՝ ոչ միայն այն մասին, թե ինչ հավելվածներ են օգտագործում, այլ նաև իրենց զգացողությունների մասին։
✅ Ստեղծել անվտանգ և վստահելի միջավայր, որտեղ երեխան կարողանա բաց և անկաշկանդ կիսվել իր մտահոգություններով՝ առանց պատժի կամ քննադատության վախի։
✅ Ծանոթանալ Կիբեռչատի գործիքներին և ռեսուրսներին այստեղ՝ chat.cyberhub.am
#Հայաստան #ԵրեխաներիՊաշտպանություն #ԹվայինԱնվտանգություն