National Center of Folk Music and Dance

National Center of Folk Music and Dance

Share

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ Արվեստի հայկական հետքերով

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում: Կազմակերպության գործունեության հիմնական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվ

01/06/2026

🇦🇲🇬🇪 Թբիլիսիում կայացավ ամենամյա Վարդատոնը

📍 2026թ. մայիսի 30-ից 31-ը Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը գտնվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

🌹 Մայիսի 31-ին կայացավ Սայաթ-Նովային նվիրված ամենամյա Վարդատոնը, որը կազմակերպվեց Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայերի միության կողմից:

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` սիրված երգիչներ Արփիի և Վարդան Բադալյանի հետ հանդես եկավ Սայաթ-Նովայի լավագույն ստեղծագործությունների կատարմամբ:

01/06/2026

🎶 «ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՐԱՅԻՆ ԵՐԵԿՈ». ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ձեզ կներկայանա իր ամբողջ շուքով, հին և նոր պարային բեմադրություններով:

✨ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Խաչատրյանական հնչյուններով պարային երեկո» խորագիրը կրող համերգային երեկոն:

❗️ Բաց չթողնեք հայկական և միջազգային պարերի հետ առերեսվելու այս բացառիկ հնարավորությունը:

📅 2026թ․ հունիսի 10, 🕕 18:00
📍 ք․ Արտաշատ, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
🎟️ Տոմսերը` https://www.tomsarkgh.am/hy/event/50978/Հայաստանի-Բարեկամություն-պետական-ան.html
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸 Անսամբլի հիմնադիր` Նորայր Մեհրաբյան /ՀՀ ժողովրդական արտիստ/
🔸 Անսամբլի գեղարվեստական ղեկավար` Զոհրաբ Բակալյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
🔸 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

Photos from National Center of Folk Music and Dance's post 31/05/2026

🇦🇲🇬🇪 Թբիլիսիում կայացավ ամենամյա Վարդատոնը

📍 2026թ. մայիսի 31-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Սայաթ-Նովային նվիրված ամենամյա Վարդատոնը, որը կազմակերպվեց Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայերի միության կողմից:

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` սիրված երգիչներ Արփիի և Վարդան Բադալյանի հետ հանդես եկավ Սայաթ-Նովայի լավագույն ստեղծագործությունների կատարմամբ:

30/05/2026

🇦🇲 ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

🔹 2026թ. ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվա տոնակատարությունը կազմակերպեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ

✨ Հետևեք Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի գործունեությանը սոցիալական հարթակներում

29/05/2026

🎞️ Հայաստանի հանրային ռադիոյի անդրադարձը «Խաչատուր Ավետիսյան 100» հոբելյանական համերգին

🔹 2026թ. մայիսի 19-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ հայ երաժշտարվեստի մեծագույն վարպետ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն

🫶🏻 Շնորհակալ ենք լրատվական անդրադարձ կատարելու համար

Photos from National Center of Folk Music and Dance's post 29/05/2026

✨ Կայացավ «Բարեկամությունը՝ Վաղարշապատում» համերգը

📍 2026 թվականի մայիսի 28-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի «Բարեկամությունը՝ Վաղարշապատում» խորագրով համերգը։

🔹 Համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ և այլ ազգերի պարարվեստի լավագույն նմուշները՝ համադրված անսամբլի վառ բեմական լուծումների և բարձր կատարողական արվեստի հետ։

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն` արվեստի հայկական հետքերով...

28/05/2026

🇦🇲 Շնորհավո՛ր Հանրապետության օրը

✨ Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության փառավոր ու խորհրդանշական էջերից մեկն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը։
Այս օրը մարմնավորում է մեր ժողովրդի հզոր ոգին, միասնականությունն ու անսասան կամքը։

🔹 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ուժ, ստեղծագործ միտք և նոր նվաճումներ հանուն մեր հայրենիքի ու ազգային մշակույթի պահպանման ու զարգացման։

🫶🏻 Շնորհավո՛ր մայիսի 28: Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան:

28/05/2026

🏅 Նորայր Գուրգենի Մեհրաբյանը պարգևատրվեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

🇦🇲 Մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոնի առթիվ, Հայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրեց հայ պարարվեստի անվանի և ականավոր գործիչ, բալետմայստեր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Գուրգենի Մեհրաբյանին:

🔹 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը շնորհավորում է հայ պարարվեստի երախտավոր, սիրելի Նորայր Մեհրաբյանին, մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:

27/05/2026

🇦🇲 Շնորհավո՛ր Հանրապետության օրը

✨ Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության փառավոր ու խորհրդանշական էջերից մեկն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը։
Այս օրը մարմնավորում է մեր ժողովրդի հզոր ոգին, միասնականությունն ու անսասան կամքը։

🔹 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ուժ, ստեղծագործ միտք և նոր նվաճումներ հանուն մեր հայրենիքի ու ազգային մշակույթի պահպանման ու զարգացման։

🫶🏻 Շնորհավո՛ր մայիսի 28:

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


30 Vardanants
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00