02/06/2026
🎶 ՌԵՏՐՈ ԵՐԵՎԱՆ ՏԱՆԻՔՈՒՄ
📅 Հունիսի 25 | 🕘 21:00
📍 Արամ Խաչատրյան համերգասրահի տանիք
Հունիս 25-ին «Ռետրո Երևան»-ը վերադարնում է՝ կրկին տանիք։
Բաց երկնքի տակ ձեզ սպասվում է հիանալի երեկո՝
✨ Մաշա Մնջոյան, Վարդան Բադալյան, Արփի
Կենդանի նվագակցությամբ՝
🎹 Նունե Արզումանյան
🎸 Արեգ Օրդյան
🎸 Ռոբերտ Սիմոնյան
🥁 Տիգրան Սանոյան
Սիրելի ռետրո երգեր, որոնք ապրում են Երևանով և ապրեցնում են Երևանը։
🎟️ Տոմսերը՝
https://shorturl.at/zH0V9
🏤 Տոմսարկղում
📞 077 677 226
01/06/2026
Մայիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը հյուրընկալեց Վիեննայի խորհրդարանի ներկայացուցիչներին և միջազգային պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան էին ժամանել «Music Through Centuries» նախագծի շրջանակում։
Պատվիրակության համար կազմակերպվեց շրջայց համերգասրահում, որի ընթացքում հյուրերը ծանոթացան համերգասրահի պատմությանը, գործունեությանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հարուստ ժառանգությանը։
Շրջայցին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Այցը կարևոր հնարավորություն էր մշակութային երկխոսության, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության նոր հեռանկարների ձևավորման համար՝ վերահաստատելով մշակույթի բացառիկ դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման և կապերի ամրապնդման գործում 🌍✨
27/05/2026
🎷 ՄԱԼԽԱՍ ՋԱԶ ԲԵՆԴԸ տանիքում
🗓 Հունիսի 24, 🕘 21:00
📍 Արամ Խաչատրյան համերգասրահի տանիք
Սիրված, իսկական երևանցի Լևոն Մալխասյանը և իր բենդը հանդես կգան բաց երկնքի տակ՝ անկրկնելի ջազային կատարումներով։
Ձեզ սպասում է ամառային հիշարժան երեկո՝ լի ջազային հնչյուններով 🌆🎶
🎶 Մենակատարներ՝
🎹 Լևոն Մալխասյան՝ դաշնամուր
🎻 Նիկողայոս Վարդանյան՝ կոնտրաբաս
🥁 Արամ Գևորգյան (Արամո)՝ հարվածային գործիքներ, վոկալ
🎟 Տոմսերը՝ առցանց և տոմսարկղից։
https://khachaturianhall.am/am/orchestra/event/dc4f8a23-a464-4a63-ba85-8d0f2883c5eb
22/05/2026
🎹 Կիրիլ Գերշտեյն | Ռախմանինով
📅 Հուլիս 4 | 19:00
📍 «Արամ Խաչատրյան» համերգասրահ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը ✨
Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի և վիրտուոզ ստեղծագործություններից մեկը՝
Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը:
Սիմֆոնիան կհայտարարվի լրացուցիչ։
🎼 Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
🎻 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
🎟️ Տոմսերը ձեռք բերեք առցանց՝
https://khachaturianhall.am/am/orchestra/event/22b67c3c-e178-4568-ab5c-bae50e53bee7
🏤 Կամ համերգասրահի տոմսարկղից
📞 +374 77 677 226
20/05/2026
Աստղիկ Սիրանոսյան | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող հայազգի թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, ում կատարումները հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
Ծրագիր՝
Լալոյի թավջութակի կոնցերտ
Բեթհովեն սիմֆոնիա թիվ 1
Տոմսերը ձեռք բերեք առցանց՝
https://khachaturianhall.am/am/orchestra/event/d8406db1-d01c-4517-87c7-32ebecb2943d
20/05/2026
Ալբրեխտ Մայեր, Մոցարտ․ Հոբոյի կոնցերտ | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Այսօր մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկը՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հոբոյահար Ալբրեխտ Մայերը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Մոցարտի Հոբոյի ֆա մաժոր կոնցերտը։
Երեկոյի ընթացքում անվանի երաժշտի ղեկավարությամբ կհնչեն նաև Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը։
Ծրագրում.
- Լյուդվիգ վան Բեթհովեն․ «Էգմոնտ» նախերգանք, երկ 84 (11րոպե)
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Հոբոյի կոնցերտ ֆա մաժոր, K.293/416f (30 րոպե)
(ավարտին է հասցրել կոմպոզիտոր Գոթարդ Օդերմատը)
Ընդմիջում
- Յոհաննես Բրամս. Սիմֆոնիա թիվ 1 դո մինոր, երկ 68 (42 րոպե)
Մենակատար (հոբոյ) և դիրիժոր՝ Ալբրեխտ Մայեր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)
Մայիսի 20 | 19։00
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
19/05/2026
«Զգացեք Ռամշտայնը սիմֆոնիկ հնչողությամբ»-ը բարձրորակ սիմֆոնիկ տրիբյուտ շոու է, որը ոգեշնչված է Ռամշտայնի լեգենդար երաժշտությամբ։
Համերգը չի ներառում խմբի իրական անդամներին, այն ավելի շուտ արվեստային ներկայացում է, որտեղ երաժշտությունը վերաիմաստավորվում է ամբողջական սիմֆոնիկ նվագախմբի հզոր հնչողության միջոցով։
Ռամշտայնի երաժշտությունը ցավի, կրքի, ըմբոստության ու ազատության հզոր մանիֆեստ է։
Սիմֆոնիկ ձևաչափն այս հույզերը բացահայտում է բացառապես նոր լույսի ներքո՝ ստեղծելով բազմաշերտ, կինեմատոգրաֆիական և խորապես կլանող մթնոլորտ։ Յուրաքանչյուր մեղեդի և յուրաքանչյուր մանրուք ստանում է նոր հուզական ուժգնություն։
Ինչ է սպասվում բեմում.
ամբողջապես կենդանի հնչողությամբ սիմֆոնիկ նվագախումբ,
տպավորիչ լուսային ու տեսողական ձևավորում,
Ռամշտայնից ոգեշնչված հարգալից և սիմֆոնիկ տրիբյուտ, որտեղ ծանր երաժշտությունը վերածնվում է որպես նվագախմբային արվեստի ձև։
Ռամշտայն։ Վերաիմաստավորում։ Վերածնունդ։ Աննախադեպ։
ՀԱՄԵՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ՝ ԴՄԻՏՐԻՅ ԲԵԼՏՅՈՒԿՈՎ
Համերգի սկիզբը՝ 20։00 ⏰